Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1960
Անվանված էՀենրիկ Գասպարյան
ՏնօրենՎլադիմիր Հայրապետյան
Աշակերտներ400
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Երևան Խանջյան 50
Կայքarmchessschool.am/am/index.html

Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոց, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, շախմատի դպրոց Երևանի Կենտրոն վարչական համայնքում։ Հիմնադրվել է 1960 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում պատանի շախմատիստների առաջին շախմատի դպրոցը (այսօր՝ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը) հիմնադրվել է 1960 թվականին։ Շախմատի դպրոցի ստեղծման նախադրյալներ դարձան Խորհրդային Միության և միջազգային ասպարեզներում հանրահայտ շախմատիստներ Տիգրան Պետրոսյանի և Հենրիկ Կասպարյանի հաջողությունները։ Դպրոցի հիմքի առաջին քարը դրել է Տիգրան Պետրոսյանը։

Խորհրդային Միության ժամանակաշրջանում դպրոցն ունեցել է 36 մասնաճյուղ Հայաստանի բոլոր քաղաքներում և շրջկենտրոններում։ 2000 թվականին դպրոցը միացել է շախմատի մեկ այլ դպրոցի, որը գործում էր 1982 թվականից Հայաստանի սպորտի նախարարության հովանու ներքո։ Միավորված դպրոցը ստացել է Հենրիկ Գասպարյանի անունը[1]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի առաջին տնօրենն է եղել Լորիս Քալաշյանը, որին հետագայում փոխարինել են Հակոբ Մոկացյանը, Հովիկ Խալիկյանը, Ադոլֆ Դեմիրխանյանը, Արմեն Նիկողոսյանը և Վլադիմիր Հայրապետյանը։

Դպրոցի սաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի սաներից են եղել Ռաֆայել Վահանյանը, եղբայրներ Կարեն և Լևոն Գրիգորյանները, Արշակ Պետրոսյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Լևոն Արոնյանը, Տիգրան Նալբանդյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը և այլք։

Դպրոցի մարզիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի մարզիչ-մանկավարժներ են եղել էտյուդների արքա Հենրիկ Կասպարյանը, շախմատի վարպետներ Օլեգ Դեմենտևը, Ռոբերտ Բունիաթյանը, Ալբերտ Հարությունովը և այլք։

Դպրոցում դասավանդում են Վլադիմիր Հայրապետյանը, Գագիկ Սարգսյանը, Արարատ Սանթրյանը, Աշխեն Սանոյանը, Տիգրան Ա. Պետրոսյանը, Տիգրան Պողոսյանը և այլք։ Դպրոցի գործունեությանն աջակցում է ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]