Հենրիկ Ավչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավչյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հենրիկ Ավչյան
Ծնվել էօգոստոսի 1, 1930(1930-08-01)
Գորիս, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 24, 1993(1993-11-24) (63 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ԱզգությունՀայեր
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր

Հենրիկ Մեսրոպի Ավչյան (օգոստոսի 1, 1930(1930-08-01), Գորիս, Հայաստան, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 1993(1993-11-24), Մոսկվա, Ռուսաստան), հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1983):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի օգոստոսի 1֊ին Գորիսում: 1953 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: 1953֊1956 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1972 թվականին՝ դոկտորական ատենախոսություն: 1983թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1956-1979 թվականներին աշխատել է Մոսկվայի համամիութենական երկրաֆիզիկական հետախուզական մեթոդների գիտահետազոտական ինստիտուտում որպես ճարտարապետ, կրտսեր գիտաշխատող, 1958-1979 թվականներին՝ նաև նույն ինստիտուտի լաբորատորիայի վարիչ: Նա մշակնլ է լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների համալիր ուսումնասիրման լաբորատոր մեթոդներ և անիզոտրոպ ծակոտկեն միջավայրի դեֆորմացման տեսությունը: 1979 թվականից եղել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1984֊1993 թվականներին՝ նույն ամբիոնի վարիչ:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, տասնյակ գիտաարտադրական հաշվետվությունների և 4 մենագրության, այդ թվում՝ «Նստվածքային ապարների ֆիզիկական հատկությունները բարձր ճնշման ու ջերմաստիճանի պայմաններում» (ռուսերեն, Մ., 1972) մենագրությունը: Համահեղինակ է «Նստվածքային ապարների պետրոֆիզիկան խորքային պայմաններում» (ռուս., Մ., 1979), «Նստվածքային ապարների և օգտակար հանածոների ֆիզիկական հատկությունները» (ռուս., Մ., 1976, 1984) մենագրությունների:

Նա ավելի քան 10 տարի եղել է ԽՍՀՄ ԳԱ-ին կից երկրամագնիսականության, երկրակեղևի և վերին մանթիայի ուսումնասիրման խորհրդի անդամ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 121: