Հենրիկ Աբրահամյան (քաղաքական գործիչ)
Հենրիկ Աբրահամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1939 |
Ծննդավայր | Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (60 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1961) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Աշխատավայր | Ավանգարդ և Սովետական Հայաստան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Հենրիկ Հայրիկի Աբրահամյան (հոկտեմբերի 4, 1939, Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), պետական և հասարակական գործիչ, լրագրող, բանասեր, պատմական գիտությունների թեկնածու[1]։ Մահացել է Հայաստանի խորհրդարանի շենքում ահաբեկչության հետևանքով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Աբրահամյանը ծնվել է Կամոյի շրջանի Սարուխան գյուղում։ 196 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1961 թվականից «Ավանգարդ» թերթի խմբագրությունում աշխատել է սրբագրիչ, թղթակից, գլխավոր խմբագրի տեղակալ։ 1982 թվականին աշխատանքի է անցել Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի բաժնում, 1986 թվականին նշանակվել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990-1999 թվականներին զբաղեցրել է «Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[2]։
1999 թավականի մայիսի 30-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով պատգամավոր։ Եղել է Ազգային ժողով արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ,«Միասնություն» խմբակցության անդամ, ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ։
Զոհվել է Հայաստանի խորհրդարանի շենքում ահաբեկչության հետևանքով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր, ունի երեք երեխա։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատմական գիտությունների թեկնածու
- ՀՀ Նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արիության հեռավոր ճանապարհին»
- «Ճակատագրի ճանապարհներ», (համահեղինակ՝ Գևորգ Դևրիկյան)
- «Ժամանակի երկու դեմքը»
- «Հայոց բերդերը»
- «Բայազետ»[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Абрамян Генрик Айрикович — Биография»։ pomnipro.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-27-ին։ Վերցված է 2019-10-27
- ↑ Сарухан Генрик Айрикович Абрамян арм Հենրիկ Աբրահամյան Армянский политик Дата рождения: 4 октября 1939 Место рождения: село, Ереван Армянская ССР Дата смерти: 27 октября 1999 Место смерти:, Армения։ «Абрамян Генрик Айрикович - это... Что такое Абрамян Генрик Айрикович?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Աբրահամյան, Հենրիկ Հայրիկի," and itype:BK'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-10-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Սարուխան (Գեղարքունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհեր
- Խորհրդային լրագրողներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Հայ լրագրողներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պետական գործիչներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- Հայ բանասերներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ