Հենրիխ ֆոն Ֆերշթել
Հենրիխ ֆոն Ֆերշթել Heinrich von Ferstel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 7, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Մահացել է | հուլիսի 14, 1883[1][2][5] (55 տարեկան) |
Մահվան վայր | Գրինցինգ |
Գերեզման | Գրինցինգի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ավստրիացի |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Երկեր | Villa Wartholz? |
Մասնագիտություն | ճարտարապետ, պրոֆեսոր և ուսուցիչ |
Աշխատավայր | Վիեննայի տեխնիկական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Էրվին ֆոն Ֆերշթել և Max von Ferstel? |
![]() |
Հենրիխ ֆոն Ֆերշթել (գերմ.՝ Heinrich von Ferstel, հուլիսի 7, 1828[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - հուլիսի 14, 1883[1][2][5], Գրինցինգ), ավստրիացի ազնվական և ճարտարապետ։ Ունի բարոնի ազնվականական կոչում։
Հենրիխ ֆոն Ֆերշթելի նախագծմամբ կառուցվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Վոթիվկիրխե եկեղեցին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ ֆոն Ֆերշթելը ծնվել է 1828 թվականի հուլիսի 7-ին Վիեննայում։ Սովորել է Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժնում։
1885 թվականին Հենրիխը կառավարությունից ստացել է կրթաթոշակ՝ դեպի Իտալիա կրթական ուղևորություն կատարելու համար։ Նախքան այս ուղևորությունը Ֆերշթելը ներկայացրել է իր ծրագիրը՝ Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաքի Ռինգշտրասե փողոցում եկեղեցաշինական աշխատանքների համար։
Հենրիխի նախագծած եկեղեցին պետք է կառուցվեր նեոգոթական ճարտարապետական ոճով։ Նեապոլում գտնվելու ժամանակ Հենրիխ ֆոն Ֆերշթելն իմացավ այն մասին, որ իր նախագիծն արժանացել է ճարտարապետական մրցույթի առաջին մրցանակին։ Հենրիխի նախագծած եկեղեցու շինարարական աշխատանքները սկսել են 1856 թվականին։ Այս դեպքից հետո ճարտարապետը սկսեց ճանաչում վայելել ավստրիացիների շրջանում։
Վոթիվկիրխեից բացի, նա նախածգել է նաև Ռինգշտրասեի մի շարք այլ շինություններ։ Բացի այդ, նա նաև դասավանդել է Վիեննայի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցում։
Մահացել է 1883 թվականի հուլիսի 14-ին ծննդավայր Վիեննայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Heinrich Freiherr von Ferstel (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Ferstl, Heinrich (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 4. — S. 201.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ ֆոն Ֆերշթել» հոդվածին։ |
|