Հենրիխ Ֆոգտ
Հենրիխ Ֆոգտ Heinrich Vogt | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1890[1] Գաու-Ալգեսհայմ, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց |
Մահացել է | հունվարի 23, 1968 (77 տարեկան) Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Բնակության վայր(եր) | Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, աստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան և Ենայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ՍԱ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
![]() |
Հենրիխ Ֆոգտ (գերմ.՝ Heinrich Vogt, հոկտեմբերի 5, 1890[1], Գաու-Ալգեսհայմ, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց - հունվարի 23, 1968, Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիխ Ֆոգտը ծնվել է ֆերմերական Ֆիլիպ և Մագարետ Ֆոգտերի ընտանիքում[2]
1911 թվականին, Մանցում դպրոցը ավարտելուց հետո, Ֆոգտը ընդունվեց Հայդելբերգի համալսարան ուսանելու աստղագիտություն, մաթեմատիկա և ֆիզիկա, Մաքս Վոլֆի ղեկավարության տակ[3]։ Նրա ուսումը ընդհատվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, սակայն հետագայում նա շարունակեց իր գիտական կարիերան և ստացավ դոկտորական կոչում 1919 թվականին։ Նրա դոկտորական աշխատությունը կոչվում էր «Ալգոլի փոփոխականի տեսության մասին»։ 1921 թվականին նա հրատարակեց «Պերսեոսի h և χ քլաստերների ֆոտոմետրիկ ուսումնասիրությունները և պայծառության չափումները»։
Հենրիխ Ֆոգտը ամուսնացած է եղել Մարգարետ Բրաունի հետ և ունեցել է մեկ որդի և մեկ դուստր։
Աշխատամնքը և ակադեմիկական նշանակումները[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին Ֆոգտը նշանակվեց որպես պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանում, ինչպես նաև գլխավոր դիտարկող Հայդելբերգի լանդային աստղադիտարանում։ 1929-ին նա նշանակվեց պրոֆեսոր Ենայի համալսարանում որպես Ենայի աստղադիտարանի տնօրեն։
1931 թվականին նա դարձավ Նացիստական կուսակցության անդամ և ընտրվեց որպես այս կուսակցության ղեկավար իր համալսարանում։ 1933 թվականին Ֆոգտը ներգրավվեց Գրոհային ջոկատների կազմի մեջ, որը Նացիստական կուսակցության կիսառազմականացված թևն էր, ստանալով Օբերշտուրմանֆյուրերի կոչում[4]։
1933 թվականին Ֆոգտը փոխարինեց Մաքս Վոլֆին Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի և Հայդելբերգի լանդային աստղադիտարանի տնօրենի պաշտոնում[3]։ 1945 թվականին նա թողեց աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, սակայն շարունակեց դասախոսական աշխատանքը մինչև 1957 թվականին թոշակի անցնելը։ Նա ավելի շատացրեց ուսուցողական գործունեությունը և սկսեց գրել աստղագիտության և կոսմոլոգիայի մասին հանրամատչելի գրքեր[3]։
Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիխ Ֆոգտը և Հենրի Ռասելը իրարից անկախ հայտնաբերել են Ֆոգտ-Ռասելի թեորեմը[5]։ 1912 թվականի դեկտեմբերի 9-ին Ֆոգտը հայտնաբերել է (735) Մարգհաննա աստերոիդը, որը նա անվանել է իր մոր և բարեկամուհու պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117468002 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Kollnig-Schattschneider E.։ «Heinrich Vogt 5.10.1890-23.1.1968»։ Astronomische Nachrichten 292: 45–46
- ↑ 3,0 3,1 3,2 Hockey, Thomas; Trimble, V.; Williams, Th.; Bracher, K.; Jarrell, R.; Marché, J.D.; Ragep, F.J. (2007)։ Biographical Encyclopedia of Astronomers։ Springer։ էջ 1184։ ISBN 978-0-387-31022-0
- ↑ Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. Fischer Taschenbuch Verlag, Zweite aktualisierte Auflage, Frankfurt am Main 2005, ISBN 978-3-596-16048-8, p. 643.
- ↑ Carroll, Bradley W. & Ostlie, Dale A. (2007)։ An Introduction to Modern Astrophysics։ Addison-Wesley։ էջ 333
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|