Հենրիխ Վոգտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիխ Վոգտ
Heinrich Vogt
Ծնվել էհոկտեմբերի 5, 1890(1890-10-05)[1]
Գաու-Ալգեսհայմ, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց
Մահացել էհունվարի 23, 1968(1968-01-23) (77 տարեկանում)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Բնակության վայր(եր)Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ, աստղաֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան և Ենայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՍԱ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՄաքս Վոլֆ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Հենրիխ Վոգտ (գերմ.՝ Heinrich Vogt, Ծնվ.՝ 5 հոկտեմբերի 1890, Գաու-Ալգեսհայմ, Ռայնլանդ Պֆալց - Մահ.՝ 23 հունվարի 1968, Հայդելբերգ), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Վոգտը ծնվել է ֆերմերական Ֆիլիպ և Մագարետ Վոգտերի ընտանիքում[2]

1911 թվականին, Մանցում դպրոցը ավարտելուց հետո, Վոգտը ընդունվեց Հայդելբերգի համալսարան ուսանելու աստղագիտություն, մաթեմատիկա և ֆիզիկա, Մաքս Վոլֆի ղեկավարության տակ[3]: Նրա ուսումը ընդհատվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, սակայն հետագայում նա շարունակեց իր գիտական կարիերան և ստացավ դոկտորական կոչում 1919 թվականին։ Նրա դոկտորական աշխատությունը կոչվում էր «Ալգոլի փոփոխականի տեսության մասին»: 1921 թվականին նա հրատարակեց «Պերսեոսի h և χ քլաստերների ֆոտոմետրիկ ուսումնասիրությունները և պայծառության չափումները»:

Հենրիխ Վոգտը ամուսնացած է եղել Մարգարետ Բրաունի հետ և ունեցել է մեկ որդի և մեկ դուստր։

Աշխատամնքը և ակադեմիկական նշանակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին Վոգտը նշանակվեց որպես պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանում, ինչպես նաև գլխավոր դիտարկող Հայդելբերգի լանդային աստղադիտարանում: 1929-ին նա նշանակվեց պրոֆեսոր Ենայի համալսարանում որպես Ենայի աստղադիտարանի տնօրեն։

1931 թվականին նա դարձավ Նացիստական կուսակցության անդամ և ընտրվեց որպես այս կուսակցության ղեկավար իր համալսարանում։ 1933 թվականին Վոգտը ներգրավվեց Գրոհային ջոկատների կազմի մեջ, որը Նացիստական կուսակցության կիսառազմականացված թևն էր, ստանալով Օբերշտուրմանֆյուրերի կոչում[4]:

1933 թվականին Վոգտը փոխարինեց Մաքս Վոլֆին Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի և Հայդելբերգի լանդային աստղադիտարանի տնօրենի պաշտոնում[3]: 1945 թվականին նա թողեց աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, սակայն շարունակեց դասախոսական աշխատանքը մինչև 1957 թվականին թոշակի անցնելը։ Նա ավելի շատացրեց ուսուցողական գործունեությունը և սկսեց գրել աստղագիտության և կոսմոլոգիայի մասին հանրամատչելի գրքեր[3]:

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Վոգտը և Հենրի Ռասելը իրարից անկախ հայտնաբերել են Վոգտ-Ռասելի թեորեմը[5]: 1912 թվականի դեկտեմբերի 9-ին Վոգտը հայտնաբերել է (735) Մարգհաննա աստերոիդը, որը նա անվանել է իր մոր և բարեկամուհու պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #117468002 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Kollnig-Schattschneider E.։ «Heinrich Vogt 5.10.1890-23.1.1968»։ Astronomische Nachrichten 292: 45–46 
  3. 3,0 3,1 3,2 Hockey, Thomas; Trimble, V.; Williams, Th.; Bracher, K.; Jarrell, R.; Marché, J.D.; Ragep, F.J. (2007)։ Biographical Encyclopedia of Astronomers։ Springer։ էջ 1184։ ISBN 978-0-387-31022-0 
  4. Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. Fischer Taschenbuch Verlag, Zweite aktualisierte Auflage, Frankfurt am Main 2005, ISBN 978-3-596-16048-8, p. 643.
  5. Carroll, Bradley W. & Ostlie, Dale A. (2007)։ An Introduction to Modern Astrophysics։ Addison-Wesley։ էջ 333 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]