Jump to content

Հենրիխ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Հարությունյան
Ծնվել էհունիսի 25, 1962(1962-06-25)
ԾննդավայրՃարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 27, 1994(1994-01-27) (31 տարեկան)
Մահվան վայր«Սիփան 1» դիրք, Մարտունու շրջան, Արցախ
ԳերեզմանՃարտարի գերեզմանոց

Հենրիխ Վաչենի Հարությունյան (հունիսի 25, 1962(1962-06-25), Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 27, 1994(1994-01-27), «Սիփան 1» դիրք, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի հունիսի 25-ին Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ կրթություն[1]։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է կոնդենսատորների գործարանի Ճարտարի մասնաճյուղում[1]։ Արցախյան շարժմանը մասնակցել է 1991 թվականից։ Մասնակցել է Խոջավենդի, Ամիրանլարի, Կուրոպատկինոյի, Մուղանլուի, Ղուրուչուխի, Ղարադաղլուի, Մարտակերտի շրջանի, Գևորգավանի, Սիփան դիրքի համար մղված մարտերին[1]։

Զոհվել է 1994 թվականին հունվարի 27-ին «Սիփան 1» դիրքում։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա, որը ծնվել է նրա զոհվելուց հետո։ Հանգչում է Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.