Հենրիխ Զվեյնեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիխ Զվեյնեկ
Ծնվել էդեկտեմբերի 7, 1897(1897-12-07)
ԾննդավայրQ16362736?, Madona County, Լատվիա
Մահացել էապրիլի 12, 1919(1919-04-12) (21 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա
Մասնագիտությունհեղափոխական

Հենրիխ Զվեյնեկ (լատիշ․՝ Indriķis Zvejnieks կամ Heinrihs Zvejnieks, դեկտեմբերի 7, 1897(1897-12-07), Q16362736?, Madona County, Լատվիա - ապրիլի 12, 1919(1919-04-12)), 1-ին Ինզենյան հեղափոխական դիվիզիայի կոմիսար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Զվեյնեկը ծնվել է Մալիենիում անտառահատի ընտանիքում: Լինելով Ցեսիսի ռեալական ուսումնարանի աշակերտ՝ ներգրավվում է հեղափոոխական շարժման մեջ, մասնակցում երիտասարդական խմբակին, կապ էր պահպանում Լատվիայի սոցիալ-դեմոկրատական Մալիենեի կազմակերպության հետ: 1916 թվականին մտավ բոլշևիկյան կուսակցության շարքերը: Փետրվարյան հեղափոխությունից հետո երիտասարդ բոլշևիկը ընտրվել է բանվորների պատգամավորների Ցեսիսի խորհրդի անդամ: 1917 թվականի հոկտեմբերյան օրերին Մոսկվայում մարտնչում է յունկերների դեմ: Երբ բռնկվում է սպիտակ չեխերի խռովությունը, Զվեյնեկը կամավոր մեկնում է Արևելյան ռազմաճակատ: Շուտով նա նշւսնակվում է նոր կազմավորված դիվիզիայի կոմիսար, որը պաշտպանում էր խորհրդային զորքերի հաղորդակցման ուղիների կարևոր հանգույցը՝ Ինզա կայարանը: Չնայած երիտասարդ տարիքին՝ Զվեյնեկը արագորեն վիթխարի հեղինակություն նվաճեց կարմիրբանակայինների շրջանում: Բուգուրուսլանի գրավման համար քաջարի կոմիսարը պարգևատրվեց պատվավոր հեղափոխական զենքով: Արևելյան ռազմաճակատի կարմիր զորամասերը, և դրանց թվում Ինզենյան դիվիզիան, ձախողեցին սպիտակգվարդիականների Մոսկվա ճեղքել-դուրս գալու ծրագիրը:

Գ. Պ. Զվեյնեկը սպիտակգվարդիականներից ազատագրված շրջաններում անցկացնում էր միտինգներ, բացատրելով կարմիր բանակի նպատակները, մասնակցում էր այնտեղ խորհրդային իշխանության մարմինների ստեղծմանը, գնդերում կազմակերպում էր կուսակցական դպրոցներ, պատրաստում էր ագիտատորներ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 118-121: