Հենրիխ Ամիրջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիխ Ամիրջանյան
մայիսի 11, 1961(1961-05-11) - հունվարի 26, 1992(1992-01-26) (30 տարեկանում)
Ծննդավայր Քարին տակ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայր Քարին տակ, Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Հենրիխ Շահենի Ամիրջանյան (մայիսի 11, 1961(1961-05-11), Քարին տակ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 1992(1992-01-26), Քարին տակ, Արցախ), հայ ազատամարտիկ։ Ծնվել է 1961թ. մայիսի 11-ին, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում : Ավարտել է գյուղի միժնակարգ դպրոցի 8-րդ դասարանը: Ուսումը շարունակել է Սիսիանի շինարարական տեխնիկոմում: Զորացրվելուց հետո աշխատել է Շուշիի միջկոլտնտեսային շինարարական վարչությունում` որպես բանվոր: 1988-1990թթ. աշխատել է գյուղում որպես բրիգադավար, այնուհետև աշխատանքի է անցել Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի Քարին տակի մասնաճյուղում:

1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Աշխատել է Ստեփանակերտի էլեկտրամեքենաշինական գործարանի մասնաճյուղում։ Մասնակցել է Քարին տակի ինքնապաշտպանությանը, աչքի ընկել 1991 թվականի դեկտեմբերի 28-ի և 1992 թվականի հունվարի 26-ի մարտերում․ հերոսաբար կռվել է գրոհող հակառակորդի թիկունքում և կյանքի գնով նպաստել հաղթանակին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png