Հեննեսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեննեսսի
Hennesy XO close.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և distillery?
Անվանված էRichard Hennessy?
Հիմնադրված է1765
ՀիմնադիրRichard Hennessy?
ՎայրԿոնյակ
Մայր ընկերությունLVMH
ՍեփականատերLVMH
Կայքhennessy.com
Hennessy Վիքիպահեստում

Հեննեսսի, [ɛnˈsiː], հնագույն և նշանավոր ֆրանսիական կոնյակ արտադրող ընտանիք։ Հեննեսսին Ֆրանսիական շամպայն գինիներ արտադրող Moët & Chandon ընկերության հետ մտնում է ֆրանսիական Լուի Վիտոն-Մորիս Հեննեսսի հոլդինգի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեննեսսի կոնյակ արտադրող ընկերությունը հիմնադրվել է 1765 թվականին կապիան Ռիչարդ Հեննեսսի՝ Յակոբինյան կողմից, որը ծառայել է Ֆրանսիայի Լուի XV թագավորի բանակի իռլանդական գումարտակում[1]։ 1745 թվականին վիրավորվելուց հետո զորացրվել է և հաստատվել Շարանտ գավառի Կոնյակ քաղաքում։ 1794 թվականից Հեննեսսին արտահանվել է Հյուսիսային Ամերիկա[1]։

1817 թվականին Ուելսի արքայազն, Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Գեորգ IV-ը Հեննեսսիից պատվիրեց «very superior old pale cognac»(շատ գերազանցող հին անգույն կոնյակ) կոնյակ։ Կրճատ՝ V.S.O.P.[en], օգտագործելով ստեղծող Հեննեսսիի անունը՝ Հեննեսսի V.S.O.P., որը լայն տարածում գտավ դասական կոնյակների՝ կոնյակ, բրենդի, արմանյակի շրջանում[1]։ 1818 թվականին այրիացած Մարիա Ֆեոդորովնա կայսրուհու պատվերով Հեննեսսի կոնյակի առաջին խմբաքանակը ներմուծվել է Ռուսաստան, իսկ Չինաստան՝ 1859 թվականին։ 1856 թվականին ներկայացվեց նոր առջևի պիտակի բրենդը՝ Jas HENNESSY & C°, օգտագործվում է որպես արտադրող ընտանիքի խորհրդանիշ՝ Հեննեսսիի գերբը, հայտնի որպես Bras Armé՝ ձեռք բռանած սակրատեգը[1]։

Մորիս Ռիշար Հեննեսսին կոնյակի նոր տեսակի պրեզենտացիայի ժամանակ

1865 թվականին Մորիս Հեննեսսիի ծոռ Ռիչարդը առաջարկեց կոնյակների դասակարգումը, որոնք օգտագործում էին երեքից հինգ աստղ, որոնք ցույց են տալիս կոնյակի սպիրտի պահպանման ժամկետը։ Դասակարգումը լայն տարածում գտավ և ձևով մի փոքր փոփոխվեց (շատ երկրներում աստղերը փոխարինվել են տպատառերով) այս ընդհանուր սկզբունքը պահպանվել է առ այսօր։ 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարում Հեննեսսի ընկերությունը կոնյակ է արտադրել երեք (հետագայում՝ VS), չորս (1817 թվականից հետո VSOP) և հինգ (1870 թվականից հետո՝ XO)[1] աստղերով։
1917 թվականին Հեննեսսին միավորվել է շամպայն արտադրող ամենամեծ ընկերության՝ Մոետ Շանդոնի հետ, իսկ 1987 թվականից միացել է Մոետ Հաննեսսի-Լուի Վիտոն հոլդինգին, որը մասնագիտացել է շքեղ և էլիտար խմիչքների արտադրությամբ։ 1979 թվականին արտադրվեց նոր կոնյակ, որը պատկանում էր դասական շարքին՝ Hennesy Paradies, իսկ 1991 թվականին՝ Richard Hennesy։ 2011 թվականին հիմնվելով 1818 թվականին Ալեքսանդր I-ի համար ստեղծված կոնյակի հիման վրա, գինեգործ Յան Ֆիյուն ստեղծեց Hennesy Imperial[1]։

Կոնյակների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hennessy V.S. (Very Special) ՝ ստեղծվել է 1865 թվականին հիմնադիր Մորիս Հեննեսսիի ծոռ Ռիչարդ Հեննեսսի, որպես առաջին կոնյակը, որի տարիքը շշի երեսի կողմում ներկայացված է երեք աստղերով։ Հավաքածուի մեջ մտնում են 2-7 տարեկան 40 տեսակի կոնյակի սպիրտներ։
  • Hennessy V.S.O.P. Privilege (Very Superior Old Pale) ՝ ստեղծվել է 1817 թվականին անգլիայի ապագա արքա Գեորգ IV-ի պատվերով, ինչպես «a very superior old pale eau-de-vie»(շատ գերազանցող հին անգույն կոնյակ)։ Հավաքածուի մեջ մտնում են 6-12 տարեկան 60 տեսակի կոնյակի սպիրտներ։
  • Hennessy X.O. (Extra Old)՝ ստեղծվել է 1870 թվականին Մորիս Հեննեսսիի կողմից իր ընկերների համար, որը առաջին կոնյակն էր, որի տարիքը ներկայացված էր eXtra Оld cognac շշի երեսի կողմի վրա։ Հավաքածուի մեջ մտնում են 20-30 տարեկան ավելի քան 100 տեսակի կոնյակի սպիրտներ։ 1947 թվականին կոնյակի համար ստեղծվել է հատուկ շիշ՝ զարդարված խաղողի նախշերով։
  • Hennessy Paradis ՝ ստեղծվել է 1979 թվականին «մասնագետ ասամբլյաժ» Մորիս Ֆիյուի կողմից եզակի կոնյակի սպիրտից, ընտրված իր պապի կողմից։ Հավաքածուի մեջ մտնում են 15-100 տարեկան ավելի քան 100 տեսակի կոնյակի սպիրտներ։
  • Hennessy Richard ՝ ստեղծվել է 1996 թվականին «մասնագետ ասամբլյաժ» Յան Ֆիյուի կոզմից Ռիչարդ Հաննեսսիի պատվին։ Հավաքածուի մեջ մտնում են ավելի քան 100 տեսակի եզակի կոնյակի սպիրտներ, այդ թվում նաև Ֆոլշ Բլանշ կղզուց բերված 1800 և 1830-1860 թվականների խաղողի տեսակներից։

Հատուկ կոնյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hennessy Library՝ ստեղծվել է Հեննեսսի ընտանիքի վերաբերմունքի հիշեցումը, ինչպես կոնյակի, այնպես էլ հնավոճ գրքրեի նկատմամբ։ Այն միջանկյալ կատեգորիա է V.S.O.P. և X.O. միջև, հավաքածուի մեջ մտնում է 40 տեսակի սպիրտ։
  • Hennessy Private Reserve՝ ստեղծվել է 1873 թվականին «մասնագետ ասամնլյաժ» Էմիլ Ֆիյուիի կողմից, Մորիս Հեննեսսիի պատվերով, 14 տեսակի «ծաղկային» բնույթի կոնյակի սպրիտից։
  • Hennessy Private Reserve 1865՝ ստեղծվել է 1865 թվականին Հեննեսսիի 100 ամյակին նվիրված։ Հավաքածուի մեջ մտնում է 11 տեսակի «ծաղկային» բնույթի կոնյակի սպիրտ։ Վերաարտադրվել է 2005 թվականին։
  • Hennessy Timeless՝ ստեղծվել է 1999 թվականին 2000 թվականին նվիրված։ Հավաքածուի մեջ մտնում է 20-րդ դարի կոնյակի սպիրտի 11 եզակի տիպեր, 1900, 1918, 1929, 1939, 1947, 1953, 1959, 1961, 1970, 1983 և 1990 թվականների բերքից։ Բյուրեղապակայա շիշը պատրաստվել է ֆրանսիական նշանավոր դիզայներական ընկերության՝ Baccarat Թոմաս Բաստիդի կողմից։ Արտադրվել է 2000 հատ համարակալված շիշ։
  • Hennessy Ellipse՝ հավաքածուն կազմված է յոթ տեսակի կոնյակի սպիրտից, հավաքված Ֆիյու ընտանիքի ժառանգների կողմից։ Եզակի կոնյակ է և ունի 43,5 % ալկահոլ, մինչդեռ դասական Հեննեսսի կոնյակներում ալկահոլը ընդամենը 40 % է։ Բյուրեղապակայա շիշը պատրաստվել է ֆրանսիական նշանավոր դիզայներական ընկերության՝ Baccarat Թոմաս Բաստիդի կողմից։ Արտադրվել է 3000 հատ համարակալված շիշ։
  • Hennessy Mathusalem՝ բացառիկ կոնյակի հավաքածու (ընդամենը 300 օրինակ) 6 լիտր տարողությամբ շշերով, տեղադրված կաշվե ճամփորդական պայուսակում։
  • Hennessy 888՝ հատուկ նվերի հավաքածու նվիրված Պեկինի ամառային օլիմիադային, որը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 8-ին(8/08/08)։ Հավաքածուի մեջ մտնում է մեկ շիշ Հեննեսսի XO և Baccarat ընկերության արտադրության 2 բյուրեղապակյա գավաթ։
  • Hennessy 44 Limited Edition՝ կոնյակ, նվիրված ԱՄՆ-ի 44 նախագահ Բարակ Օբամայի երդմնակալության արարողությանը։ Շշի պիտակի վրա նշված էր երդման օրը՝ 2009 թվականի հունվարի 20[2]։

Ընկերության «մասնագետ ասամբլյաժ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժան Ֆիյու(Jean Fillioux) 1800—1838
  • Քրիստոֆն Ֆիյու Фийю (Christophe Fillioux) 1838—1859
  • Էմիլ Ֆիյու (Emile Fillioux) 1859—1890
  • Ալֆրեդ Ֆիյու (Alfred Fillioux) 1890—1941
  • Ռայմոն Ֆիյու (Raymond Fillioux) 1941—1958
  • Մորիս Ֆիյու(Maurice Fillioux) 1958—1991
  • Յան Ֆիյու (Yann Fillioux) 1991 — 2017
  • Ռինո Ֆիյու 2017՝ մինչև մեր օրերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Maison Hennessy - History» (անգլերեն)։ Hennessy։ Վերցված է 2015-01-23 
  2. «Редкий и лимитированный коньяк Hennessy»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-13-ին։ Վերցված է 2010-05-04 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Butel, Paul Histoire de la société et de la famille Hennessy, 1765 - 1990. — Cognac: Hennessy, 1999. — 396 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hennessy.ru — Հեննեսսի կոնյակի տան ռուսական կայք
  • Hennessy.com — Հաննեսսի պաշտոնական կայք
  • LVMH — Լուիս Վուիթթոն հոլդինգի պաշտոնական կայք՝ Մորիս Հեննեսսի