Jump to content

Հենգ Նգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենգ Նգոր
ហាំង សំណាង ង៉ោ
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1940(1940-03-22)
ԾննդավայրՖրանսիական Հնդկաչին
Մահացել էփետրվարի 25, 1996(1996-02-25)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանRose Hills Memorial Park
Քաղաքացիություն Կամբոջա
Մասնագիտությունբժիշկ, գինեկոլոգ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Haing S. Ngor Վիքիպահեստում

Հենգ Նգոր (քմերերեն ՝ ហាំង សំណាង ង៉ោ, մարտի 22, 1940(1940-03-22), Ֆրանսիական Հնդկաչին - փետրվարի 25, 1996(1996-02-25)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ծագումով Կամբոջայից։ Նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում՝ «Սպանության դաշտերը» կենսագրական դրամա ֆիլմում կամբոջացի-ամերիկացի լրագրող Դիտ Պրանին մարմնավորելու համար (1984): Նա սպանվել է Լոս Անջելեսում 1996 թվականին։

Հենգ Սոմնանգ Նգորը ծնվել է 1940 թվականի մարտի 22-ին Կամբոջայի Սամրոնգ Յոնգ գյուղում, որն այն ժամանակ ֆրանսիական Հնդկաչինի մաս էր կազմում[3][4]։ Նրա մայրը քմեր էր, իսկ հայրը ծագումով չինացի էր[5]։

Նգորը վերապատրաստվել է որպես գինեկոլոգ և մանկաբարձ, պարապելով Պնոմ Պենում մինչև 1975 թվականին Պոլ Պոտի կարմիր քմերները կգրավեին քաղաքը: Նա ստիպված էր թաքցնել իր կրթությունը, բժշկական հմտությունները և նույնիսկ այն փաստը, որ ակնոց է կրել՝ խուսափելու համար մտավորականների և մասնագետների նկատմամբ նոր ռեժիմի բուռն թշնամանքից: Նգորը վտարվել է Պնոմպենից՝ իր երկու միլիոն բնակիչների մեծ մասի հետ, որպես Կարմիր քմերների՝ «Զրո տարի» գաղափարի մաս և բանտարկվել է համակենտրոնացման ճամբարում իր կնոջ՝ Չանգ Մայ-Հույի հետ, որը պահանջել է կեսարյան ծննդալուծում, որի հետևանքով մահացել է իրենց չծնված երեխայի հետ[3][6], 1978 թվականին[5], քանի որ անհնար էր վիրահատությունը կատարել առանց ամբողջ ընտանիքի կյանքը վտանգելու[7][8][9]։ Նա երեք շրջան գոյատևել է համակենտրոնացման ճամբարում՝ օգտագործելով իր բժշկական գիտելիքները և ողջ մնալու համար կերել է բզեզներ, տերմիտներ[7] և կարիճներ[10]։

1979 թվականին Կարմիր քմերների անկումից հետո Նգորը և նրա զարմուհին իրենց անվտանգությունը գտել են Թաիլանդի Կարմիր խաչի փախստականների ճամբարում[10], որտեղ նա հետագայում աշխատել է որպես բժիշկ[3]։ Հաջորդ տարի նրանք տեղափոխվել են Միացյալ Նահանգներ[4][5][11][12] և հաստատվել են Լոս Անջելեսում[13]։ Ավելի ուշ իր կյանքի ընթացքում Նգորը չի կարողացել վերսկսել իր բժշկական գործունեությունը[14] և նորից չի ամուսնացել[6]։

Չնայած նախկինում դերասանական փորձ չունենալուն՝ Նգորը մարմնավորել է կամբոջացի-ամերիկացի լրագրող Դիտ Պրանի դերը «Մահվան դաշտեր» (1984) կենսագրական դրամա ֆիլմում, որի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար[5][14][15][16]՝ դառնալով ասիական ծագումով առաջին ոչ պրոֆեսիոնալ դերասանը Հարոլդ Ռասելից հետո, որն արժանացել է Օսկարի[17]։ Նգորին սկզբում չէր հետաքրքրել դերը, սակայն ֆիլմարտադրողների հետ հարցազրույցները փոխել են նրա միտքը, քանի որ նա մտաբերել է, որ կնոջը խոստացել էր աշխարհին պատմել Կամբոջայի պատմությունը։ Ֆիլմում նկարահանվելուց հետո նա People ամսագրին ասել է. «Ես ցանկանում էի ցույց տալ աշխարհին, թե որքան տարածված է սովը Կամբոջայում և քանի մարդ է մահանում կոմունիստական ռեժիմի պայմաններում: Սիրտս հանգիստ է: Ես մի կատարյալ բան եմ արել»[18]։

1987 թվականին նա հրատարակել է իր ինքնակենսագրությունը[15]՝ «Հենգ Նգոր․կամբոջացի Ոդիսևս», որում նա նկարագրել է իր կյանքը Կարմիր քմերների ռեժիմի ներքո[5][16]։

Նգորը շարունակել է նկարահանվել տարբեր այլ էկրանային նախագծերում, որոնցից ամենահիշարժանն էր «Անհետացող որդին» (1994-1995) և «Երկինք և երկիր» կենսագրական ռազմական դրամա ֆիլմը (1993): Նա նաև նկարահանվել է՝ «Արևելյան կոնդորներ» հոնկոնգյան մարտաֆիլմում (1987)։

1989 թվականին Վիետնամի պատերազմի «Երկաթե եռանկյունը» դրամայում Նգորը հայտնվել է երկրորդական դերում և հյուրի դերում երկու դրվագից բաղկացած «Չինական լողափ» սերիալում («Ինչպես ողջ մնալ Վիետնամում 1 և 2 մասեր»)[19]` որպես վիրավոր կամբոջացի ռազմագերի, որն ընկերանում է Քոլին ՄակՄերֆիի հետ, մինչ գտնվում էր նրա խնամքի տակ: Նգորը հյուրընկալվել է «Մայամիի հանցագործությունները»-ի մի դրվագում, որը կոչվում է «Վայրենին / Պարտականություն և Պատիվ»:

«Իմ կյանքը» (1993) ֆիլմում Նգորը մարմնավորել է միսթր Հոյին՝ հոգևոր բուժողին, որն առաջնորդում է Բոբ Ջոնսին (Մայքլ Քիթոն) և նրա կնոջը՝ Գեյլին (Նիկոլ Քիդման), երբ Բոբի մոտ ախտորոշվում է մահացու քաղցկեղ՝ զույգի առաջին երեխայի ծնվելուց ամիսներ առաջ։

Մարդասիրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նգորը և նրա մտերիմ ընկեր Ջեք Օնգը հիմնադրել են Դոկտոր Հենգ Նգոր հիմնադրամը՝ աջակցելու Կամբոջայի օգնության ֆոնդին[16]։ Նրա մարդասիրական ջանքերի մի մասն է այն, որ Նգորը կառուցել է տարրական դպրոց և ղեկավարել է փայտասղոցման գործարան, որն աշխատանք և եկամուտ է ապահովել տեղի ընտանիքներին[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Նգորն ԱՄՆ քաղաքացիություն է ստացել: Նա բուդդիստ էր[8]։

Մահ և Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի փետրվարի 25-ին Նգորին գնդակահարել են Լոս Անջելեսի Չայնաթաունի մոտ[16][20]։ Սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Արևելքցի ծույլ տղաներ» փողոցային հանցախմբի երեք ենթադրյալ անդամների, որոնք նախկինում ձերբակալվել էին դրամապանակներ և զարդեր գողանալու համար։ Նրանց դատական լսումն անցել է Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում, չնայած նրանց գործերը լսել են երեք տարբեր երդվյալ ատենակալներ[9]։ Դատախազները պնդել են, որ նրանք սպանել են Նգորին, քանի որ իր ոսկյա Rolex ժամացույցը հոժարակամ հանձնելուց հետո նա հրաժարվել է նրանց տալ իր հանգուցյալ կնոջ՝ Մայ-Հույի լուսանկարով մեդալիոնը: Փաստաբանները ենթադրել են, որ սպանությունը կատարվել է քաղաքական դրդապատճառներից ելնելով Կարմիր քմերների համախոհների կողմից: 2009 թվականի նոյեմբերին Կամբոջայում անցկացվող դատական լսման ժամանակ Կանգ Կեկ Յուն՝ Կարմիր քմերների նախկին պաշտոնյան պնդել է, որ Նգորը սպանվել է Պոլ Պոտի հրամանով, սակայն ԱՄՆ քննիչները նրան չեն հավատացել[21]։

Ոմանք քննադատել են այն տեսությունը, որ Նգորը սպանվել է ավազակային հարձակման ժամանակ՝ մատնանշելով 2,900 դոլար կանխիկ գումարը, որը գողերը թողել էին և չէին խուզարկել նրա գրպանները: Ինչու պետք է գողերը պահանջեին նրա մեդալիոնը՝ հայտնի չէ։ Նգորը սովորաբար մեդալիոնը կրել է հագուստի տակ, հետևաբար այն հեշտությամբ տեսանելի չէր լինի: 2003 թվականից մեդալիոնը չի գտնվել[7]։

1998 թվականի ապրիլի 16-ին, նույն օրը, երբ հաստատվել է Պոլ Պոտի մահը Կամբոջայում, բոլոր մեղադրյալները մեղավոր են ճանաչվել[22]։ Տակ Սուն Տանը դատապարտվել է 56 տարվա ազատազրկման, Ինդրա Լիմը՝ 26 տարվա, իսկ Ջեյսոն Չանը՝ ցմահ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման: 2004 թվականին ԱՄՆ Կալիֆորնիայի Կենտրոնական շրջանի դատարանը շնորհել է Տակ Սուն Տանին հաբեաս կորպուս միջնորդությունը՝ պարզելով, որ դատախազները կեղծ ապացույցներ ներկայացնելով մոլորեցրել են երդվյալ ատենակալներին: Այս որոշումը չեղարկվել է, և դատավճիռը, ի վերջո, հաստատվել է Միացյալ Նահանգների Իններորդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից 2005 թվականի հուլիսին:

Կամբոջացիներից շատերը պնդել են, որ իրենք մասնաբաժին ունեն նրա ունեցվածքից, ընդ որում մի կին պնդել է, որ ամուսնացել է նրա հետ Միացյալ Նահանգներ գալուց հետո: Նգորի կամբոջական ակտիվների մեծ մասը բաժին է հասել նրա կրտսեր եղբորը՝ Չան Սարունին, մինչդեռ նրա ամերիկյան ակտիվները սպառվել են իրավաբանական վճարների տեսքով՝ վերացնելով նրա ունեցվածքի նկատմամբ պահանջները[23]։ Նրան թաղել են Կալիֆորնիայի Ռոզ Հիլզ հուշահամալիրում։

«Մահվան դաշտեր»-ի թողարկումից հետո Նգորն ասել է New York Times-ի թղթակցին. «Եթե սրանից հետո մեռնեմ, լավ։ Բայց այս ֆիլմի հաջողությունը դեռ հարյուր տարի կտևի»[24]։

Դիտ Պրանը, որին Նգորը պատկերել է «Մահվան դաշտեր»-ում, ասել է Նգորի մահից հետո․

«Նա կարծես իմ երկվորյակը լիներ։ Նա համաթղթակից էր և հիմա ես ինձ մենակ եմ զգում»[25]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշումներ
1984 «Մահվան դաշտեր» Պրան Դիտ
1986 «Բա էր սան պաո ժան»
1987 «Սիրո և պատերազմի մեջ» Մայոր Բուի Հեռուստաֆիլմ
«Արևելյան կոնդորներ» Յոնգ Լանգ
1989 «Երկաթե եռանկյունի» Գնդապետ Թուոնգ
«Վիետնամի պատերազմի պատմությունը․ վերջին օրեր» Մայոր Հույեն (Հատված «Վերջին ֆորպոստ»-ում)
1990 «Վիետնամ, Տեխաս» Ուոնգ
«Վերջին թռիչքը դեպի դուրս» Ֆամ վան Մինհ Հեռուստաֆիլմ
1991 «Ձգտում» Տատայ
1993 «Իմ կյանքը» Միսթր Հո
«Երկինք և Երկիր» Հայրիկ
1994 «Անհետացող որդին» Գեներալ Հեռուստաֆիլմ
«Պատերազմի հաջողությունները» Քոյ Թուոն
«Անհետացող որդին II» Գեներալ Հեռուստաֆիլմ
«Անհետացող որդին III» Գեներալ Հեռուստաֆիլմ
«Անհետացող որդին IV» Գեներալ Հեռուստաֆիլմ
«Վիշապի դարպասը» Սենսեի
1996 «Հարվածիր ինձ» Բիլլի Թանգփեթ Հետմահու թողարկում, (վերջին դերը ֆիլմում)

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշումներ
1987 «Մայամիի հանցագործությունները» Նգույեն Վան Տրան Եթերաշրջան՝ «Վայրին/Պարտականություն և պատիվ»
1989 «Ճանապարհ դեպի դրախտ» Տրուոն Վան Դիեպ Եթերաշրջան՝ «Ընտրություններ»
1989 «Չինական ափ» Սեակ Յին Եթերաշրջան՝ «Ինչպես ողջ մնալ Վիետնամում (Մաս 1,2)»
1992 «Կոմիշները» Նհու Հաո Դուոնգ Եթերաշրջան՝ «Չարլին չի նավարկում»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. https://www.oscars.org/oscars/ceremonies/1985
  3. 3,0 3,1 3,2 Lu, Elizabeth (1989 թ․ սեպտեմբերի 12). «For Haing Ngor, Sorrow Marks a Return Home». Los Angeles Times. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Biography». Haing S. Ngor. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kim, Fugita
  6. 6,0 6,1 «'Killing Fields' Of L.A. Claim Cambodian Hero». Deseret News. Associated Press. 1996 թ․ մարտի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  7. 7,0 7,1 7,2 Ngor, Warner
  8. 8,0 8,1 «Cambodian Actor Slain In 'Killing Fields' Of LA». St. Louis Post-Dispatch. Los Angeles. 1996 թ․ փետրվարի 27. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին – via Newspapers.com.
  9. 9,0 9,1 «Court Revives Convictions in Murder of 'Killing Fields' Survivor». Metropolitan News. 2005 թ․ հուլիսի 8. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 Ebert, Roger (1985 թ․ մարտի 24). «The day Haing S. Ngor won the Oscar». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. Liefer, Richard (1996 թ․ ապրիլի 27). «3 Teens Are Charged With Murder of 'Killing Fields' Actor Haing Ngor». Chicago Tribune. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  12. «Ngor, Haing S.». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. Goldberg, Reid (2023 թ․ սեպտեմբերի 20). «The Oscar Winner Whose Death Became a True Crime Story». Collider. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  14. 14,0 14,1 «Famous Chinese-Americans in Entertainment: Acting; Haing S. Ngor». Yellow Bridge. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. 15,0 15,1 «'Killing Fields' Of L.A. Claim Cambodian Hero». Deseret News. Associated Press. 1996 թ․ մարտի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Ng, David (2013 թ․ հուլիսի 17). «Unauthorized play about Oscar-winner Haing S. Ngor causes friction». Los Angeles Times. Վերցված է 2024 թ․ հուլիսի 12-ին.
  17. «Actor». Haing S. Ngor Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. Donahue, Deirdre. «Cambodian Doctor Haing Ngor Turns Actor in the Killing Fields, and Relives His Grisly Past». People.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  19. Lemaster, Donna (2005 թ․ մայիսի 14). «China Beach an Episode Guide». epguides.
  20. Noble, Kenneth B. (1996 թ․ փետրվարի 27). «Cambodian Physician Who Won an Oscar for 'Killing Fields' Is Slain». The New York Times. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  21. My-Thuan Tran, Revisiting Haing Ngor's murder: 'Killing Fields' theory won't die Արխիվացված 2010-12-04 Wayback Machine, Los Angeles Times, January 21, 2010
  22. Daniel Yi, Greg Krikorian, Three Men Convicted of Killing Ngor, Los Angeles Times, April 17, 1998
  23. Ngor, Warner, էջ 512–513
  24. Suryadinata, 2018
  25. Jim Hill (1996 թ․ փետրվարի 27). «Actor Haing Ngor found gunned down outside L.A. home». CNN. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 6-ին.

Մեջբերված աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենգ Նգոր» հոդվածին։