Հենաձողիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենաձողիկի օգտագործման օրինակ

Հենաձողիկ (լեհ.՝ musztabel), հարմարանք, որն օգտագործում են գեղանկարիչները, որպեսզի նկարի մանր դետալների հետ աշխատելիս պահեն աշխատող ձեռքը[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

16-19-րդ դարերում նկարիչների նկարներում, ներառյալ ինքնանկարներում, հենաձողիկը հաճախ ներկայացվում է որպես նկարչի տեխնիկայի բաղկացուցիչ մաս։

Որպես կանոն` հենաձողիկը պատրաստվում է փայտից։ Կարող է կազմված լինել 2-3 մասից և ունենալ 0.5-1 մետր երկարություն։

Հենաձողիկի մի կողմում գտնվում է գնդիկ, որը նկարիչը հենում է նկարին, իսկ մյուս ծայրը բռնում է ձախ (չնկարող) ձեռքով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]