Հեյլի Ռայնհարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյլի Ռայնհարտ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Haley Elizabeth Reinhart
Ծնվել էսեպտեմբերի 9, 1990(1990-09-09)[1][2] (33 տարեկան)
Wheeling, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտությունհեղինակ-կատարող, ջազ երաժիշտ, երգչուհի, կոմպոզիտոր, ձայնային դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա (երգչուհի)
2015-ներկա (դերասանուհի)
Լեյբլ19 Recordings և Concord Records
ԿրթությունWheeling High School? և Harper College?
Կայքhaleyreinhart.com
 Haley Reinhart Վիքիպահեստում

Հեյլի Էլիզաբեթ Ռայնհարտ[3] (անգլ.՝ Haley Elizabeth Reinhart, սեպտեմբերի 9, 1990(1990-09-09)[1][2], Wheeling, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և հնչյունավորող դերասանուհի։ Հայտնի է դարձել American Idol նախագծի տասերորդ եթերաշրջանում զբաղեցնելով երրորդ տեղը։ 2011 թվականի հուլիսին Ռայնհարտը պայմանագիր է կնքում Interscope Records լեյբլի հետ[4]։ Նրա «Listen Up!» առաջնելութային ալբոմը թողարկվել է 2012 թվականի մայիսի 22-ին[5], և նա արդյունքում դարձել է American Idol-ի առաջին սանը, որը ելույթ է ունեցել «Lollapalooza»-ին։ Իր ընթացիկ պայմանագրից բացի 2014 թվականի մարտին Ռայնհարտը պայմանագիր է կնքում ICM Partners լեյբլի հետ։

2015 թվականին Ռայնհարտը մեծ ճանաչում է ձեռք բերել` ելույթ ունենալով և շրջագայելով Սքոթ Բրեդլիի Postmodern Jukebox-ում։ Postmodern Jukebox-ի հետ առավել հայտնի համագործակցությունը Radiohead խմբի «Creep» երգի ջազային տարբերակն է, որը 58 շաբաթ անցկացրել է Billboard Jazz թվային հիթ-շքերթներում և ստացել քննադատների դրական գնահատականները։ Նույն թվականին թողարկված Էլվիս Փրեսլիի «Can’t Help Falling in Love» երգի քավեր տարբերակը, որը օգտագործվել է «Extra Gum»-ի գովազդային հոլովակում, դարձել է վիրուսային սենսացիա, US Adult Contemporary չարթում 16-րդ հորիզոնականի հասնելով և 2019 թվականի հոկտեմբերի 4-ին ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից պլատինե հավաստագիր ստանալով։ 2016 թվականին Ռայհնարտը ստացել է Cannes Lion for Entertainment և Clio Award մրցանակները։ Բացի այդ, նա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին դեբյուտ է կատարել հնչյունավորելով Բիլ Մյորֆիի դերը Նեթֆլիքսի «F Is for Family» անիմացիոն կատակերգությունում։ Սիթքոմի երկրորդ և երրորդ եթերաշրջաններում իր կերպարը գլխավոր դեր է կատարել։

Նրա «Better» երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2016 թվականի ապրիլի 26-ին[6]։ Billboard ազատ ալբոմների չարթերում ալբոմը 22-րդ հորիզոնական է հասել։ Ալբոմին աջակցելու համար նա 2016 թվականին ամբողջ ԱՄՆ-ի տարածքով ամառային շրջագայության է մեկնել, իսկ 2017 թվականի մայիսին և հունիսին ելույթ է ունեցել ամբողջ Եվրոպայում։ Ռայնհարտի «What's That Sound?» երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 22-ին Concord Records լեյբլում։ Ալբոմի «Baby It's You» առաջին սինգլը թողարկվել է 2017 թվականի հունիսի 16-ին, «The Letter» սինգլը 2017 թվականի հուլիսի 13-ին և «For What It's Worth»-ը 2017 թվականի օգոստոսի 11-ին։ «Let's Start» չորրորդ սինգլը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ալբոմին աջակցելու համար Ռայնհարտը 2017 թվականին մեկնել է ամերիկյան շրջագայության։

2018 թվականին Ռայնհարտը Ջեֆ Գոլդբլումի դեբյուտային «The Capitol Studios Sessions» ալբոմի և Vicetone-ի «Something Strange» սինգլում որպես համագործակցող վոկալիստ է հանդես եկել։ 2018 թվականի հունիսի 1-ին թողարկվել է «Last Kiss Goodbye» սինգլը, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին թողարկվել «Don't Know How to Love You»-ն, որը Ռեյնհարտի չորրորդ ստուդաիական ալբոմի՝ «Lo-Fi Soul»-ի (մարտի 27, 2019) գլխավոր սինգլն է։ Նույնանուն երգը թողարկվել է 2019 թվականի փետրվարի 8-ին, որպես ալբոմի երկրորդ սինգլ։ «Honey, There's the Door» երրորդ սինգլը թողարկվել է մարտի 8-ին։ «Deep Water» չորրորդ սինգլը թողարկվել է հուլիսի 29-ին։ Ռայնհարտը աջակցել է ալբոմին ամերիկյան շրջագայությամբ։

Ռայնհարտը դեբյուտ է կատարելու Ռոբերտ Ռոդրիգեսի նոր գիտաֆանտաստիկ սուպերհերոսական «We Can Be Heroes» ֆիլմում, որը թողարկվելու է Նեթֆլիքսում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Listen Up!» (2012)
  • «Better»(2016)
  • «What's That Sound?» (2017)
  • «Lo-Fi Soul» (2019)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «American Idol» (2011, 2012, 2016)
  • «Hell's Kitchen» (2012)
  • «90210» (2012)
  • «Real Music Live» (2013)
  • «F Is for Family» (2015-ներկա)
  • «We Can Be Heroes»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «BMI | Repertoire Search». archive.is. 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Haley Reinhart signed to Interscope Records». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Chinen, Nate; Caramanica, Jon; Ratliff, Ben (2012 թ․ մայիսի 21). «New Albums by John Mayer, Haley Reinhart and Linda Oh». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. Abbey Interviews Haley Reinhart, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլի Ռայնհարտ» հոդվածին։