Հեյլի Ուիքենհայզեր
Հեյլին 2014 թվականին | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծնվել է | Հեյլի Ուիքենհայզեր 1978 թվական օգոստոսի 12 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնագիր անուն | Hayley Wickenheiser | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգություն | Կանադա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակտիվ շրջան | 1993-2017 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կայք | Official site | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
|
Հեյլի Ուիքենհայզեր (անգլ.՝ Hayley Wickenheiser; օգոստոսի 12, 1978[2], Shaunavon, Սասկաչևան, Կանադա[3]), կանադացի հոկեյիստուհի։ Ամպուլան՝ հարձակվող։ 2002, 2006, 2010 և 2014 թվականների օլիմպիական խաղերի չեմպիոն։ Աշխարհի յոթակի չեմպիոն։ Ջեյն Հեֆֆորդի հետ Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենատիտղոսակիր հոկեյիստուհի։ Կանադացի մարզիկների շարքում օլիմպիական ոսկե մեդալների քանակով ռեկորդակիր։ Նաև համարվում է աշխարհի մեծագույն հոկեյիստ կին։
2000 թվականին Սիդնեյում մասնակցել է Ամառային Օլիմպիական խաղերին սոֆտբոլի մրցումներին։ Հեյլիի ղեկավարած ականակիրներն անհաջող են հանդես եկել՝ 7 խաղից հաղթելով միայն մեկը։ Արդյունքում նրանք հայտնվել են վերջին հորիզոնականում։ Սիդնեյում կայացած խաղերից հետո Հեյլին ավարտել է գործունեությունը սոֆթբոլում։ 2008 թվականին Պեկինի օլիմպիադայում հանդես է եկել որպես սոֆթբոլի մեկնաբան։
2014 թվականի փետրվարի 20-ին նա ընտրվել է ՄՕԿ-ի անդամ` որպես Մարզիկների հանձնաժողովի անդամ։
2019 թվականի հունիսի 25-ին ներառվել է հոկեյի փառքի սրահում[4]։ Արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին Տորոնտոյում։
Խաղային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիքենհայզերը սկսել է հոկեյ խաղալ հինգ տարեկանում իր ծննդավայր Շոնավոն քաղաքի բաց սահադաշտում[5]։ Մինչև 13 տարեկանը նա բացառապես խաղացել է տղաների թիմերում[6]։ Ընտանիքի Կալգարիա տեղափոխվելուց հետո Ուիքենհայզերը շարունակել է հոկեյ խաղալ։ 1991 թվականին նա Կանադայի ձմեռային խաղերին ներկայացրել է Ալբերտա նահանգը։ Ալբերտայի թիմը ոսկե մեդալ է նվաճել սառույցի հոկեյի մրցաշարում, իսկ Ուիքենհայզերը դաշտից խփել է հաղթական գոլը և եզրափակիչ խաղում ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող[7][8]։
Միջազգային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15 տարեկանում Ուիքենհայզերը առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական և այդ օրվանից դարձել թիմի անդամ։ Նրա առաջին միջազգային մրցաշարը 1994 թվականի Աշխարհի գավաթն էր, որն անցկացվել է Լեյք Փլասիդում։ Մասնակցել է երեք խաղի և թիմի ոսկե մեդալի է արժանացել։ 1997 թվականին նրա աշխարհի երկրորդ առաջնությունը նույնպես վաստակել է ոսկե մեդալ, և Ուիքենհայզերը հայտնվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում։ Դրանից հետո նա պատվել է ևս երեք անգամ (1999, 2000, 2005)։ 1999 թվականին Հեյլի Ուիքենհայզերը աշխարհի առաջնությունում նվաճել է ևս մեկ ոսկե մեդալ և ճանաչվել մրցաշարի MVP:
Ունի աշխարհի առաջնության յոթ ոսկե մեդալ (1994, 1997, 1999, 2000, 2004, 2007, 2012) և երեք արծաթե մեդալ (2005, 2008, 2009)։ 1998 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում, երբ կանանց հոկեյը առաջին անգամ ներկայացվել է օլիմպիադայում, եղել է Կանադայի հավաքականի անդամ։ 21 խաղ է անց կացրել Կանադայի հավաքականի կազմում նախաօլիմպիական առաջնության ժամանակ։ Կանադայի հավաքականն այս Օլիմպիադայում նվաճել է արծաթե մեդալ։ Ուիքենհայզերի ելույթն 1998 թվականի Օլիմպիադայում այնքան է տպավորել Կանադայի տղամարդկանց հավաքականի գլխավոր մենեջեր Բոբի Քլարկին, որ նա Հեյլիին հրավիրել է մասնակցելու 1998-1999 թվականներին տեղի ունեցող «Ֆիլադելֆիա ֆլայեր» մարզումային ճամբարին։ 2002 թվականին հրավիրվել է Կանադայի հավաքական՝ մասնակցելու Սոլթ Լեյք Սիթիում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերին։ Կանադան նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով ԱՄՆ-ի հավաքականին։ Ուիքենհայզերը ճանաչվել է մրցաշարի MVP-ն, ինչպես նաև դարձել է լավագույն ռմբարկու։ 2006-ի ձմեռային Օլիմպիական խաղերում Կանադան կրկին նվաճել է ոսկե մեդալ։ Հետո, նվաճել է երկու ոսկե մեդալ՝ Վանկուվերում և Սոչիում հաղթելով ԱՄՆ-ի հավաքականին (2-0, 3-2)։ Թիմային 276 խաղերի արդյունքում դարձել է 168 գոլի և 211 գոլային փոխանցումների հեղինակ և թիմում գրանցել լավագույն արդյունքը[9]։
Հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվականին արժանացել է Նիփիսինգ համալսարանի պատվավոր աստիճանի[10]։
- 2007 թվականին ճանաչվել է Կանադայի կանանց հավաքականի ամենաարժեքավոր խաղացող[11]։
- 2007 թվականին արժանացել է Բոբի Ռոսենֆելդ մրցանակի[12]։
- 2011 թվականին ճանաչվել է Կանադայի հավաքականի տարվա լավագույն խաղացող[13]։
2011 թվականին հաղթել է Բրոդրիք Թրոֆը (պարգևատրվում է Կանադայի միջհամալսարանական կանացի սառցե հոկեյի ամենալավ խաղացողը[14]։ 2014 թվականին ներառվել է Կանադայի փառքի ծառուղում[15]։ 2019 թվականի հունիսի 25-ին ներառվել է Հոկեյի փառքի սրահում[16]։ 2021 թվականին ներառվել է Կանադայի արևմտյան փառքի սրահում[17]։
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող: Կասսի Քեմբել (2002, 2006) |
Կանադայի հոկեյի օլիմպիական թիմի առաջնորդ 2010 |
Հաջորդող: Կառոլին Օոուելեթ (2014) |
Նախորդող: Ջայնա Հեֆորդ (2005) |
Հոկեյի կանանց աշխարհի առաջնության լավագույն հարձակվող 2007 |
Հաջորդող: Նատալի Դարվիթզ (2008) |
Նախորդող: Նատալի Դարվիթզ (2008) |
Հոկեյի կանանց աշխարհի առաջնության լավագույն հարձակվող 2009 |
Հաջորդող: Մոնիկա Լամորեուքս (2011) |
Նախորդող: Քրսի Ուենդել (2005) |
Հոկեյի կանանց աշխարհի առաջնության ամենաարժեքավոր խաղացող 2007 |
Հաջորդող: Նոորա Ռաթի (2008) |
Սպորտային ձեռքբերումներ | ||
Նախորդող: Սիմոն Վիթֆիլդ |
Կանադա դրոշակակիր Սոչի 2014 |
Հաջորդող: Ռոզի ՄակԼենան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hayley Wickenheiser». Eliteprospects.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Freeborn J. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Olympedia — 2006.
- ↑ В числе избранных: экс-хоккеист «Далласа» Зубов будет введён в Зал славы НХЛRT (25.06.2019)
- ↑ «Hayley Wickenheiser». Canadian Broadcast Corporation. 2008 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «AOL Canada Chat with Hockey Player Hayley Wickenheiser». AOL Canada. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Profiles of Notable Women in Hockey». Hockey Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Official Site of Hayley Wickenheiser: Highlights». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Spencer, Donna (2017 թ․ հունվարի 13). «Hayley Wickenheiser calls end to gold-plated career». CBC Sports. The Canadian Press. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Honorary Degree Recipients». Nipissing University. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Award Winners announced at Esso Women's Nationals». Hockey Canada. 2007 թ․ մարտի 8. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Canadian Gold 2010, Andrew Podnieks, p. 174, Fenn Publishing, Toronto, Ontario, Canada, 978-1-55168-384-3
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Wickenheiser grabs national MVP award». godinos.com (անգլերեն). 2011 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Hockey star Hayley Wickenheiser gets spot on Walk of Fame». CBC News. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Hockey Hall of Fame - 2019 Induction Celebration - Hayley Wickenheiser». www.hhof.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Hayley Wickenheiser (WHKY) | Student-athlete)». canadawesthalloffame.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.hayleywickenheiser.com Արխիվացված 2013-11-01 Wayback Machine Պաշտոնական էջ
- Հեյլի Ուիքենհայզերը տղամարդկանց և կանանց հոկեյի մասին 2010 թվական հոկտեմբերի 14
- Հեյլի Ուիքենհայզեր Տեսանյութը «Ստեղծողներ։ Ամերիկա ստեղծող կանայք»վավերագրական ֆիլմից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլի Ուիքենհայզեր» հոդվածին։ |
|