Հեյդի Լյոքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեյդի Լյոքե
Heidi Løke 20110914.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`նորվ.՝ Heidi Løke
Ազգություն`նորվեգուհի
Մասնագիտացում`Հանդբոլ
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`Դեկտեմբերի 12, 1982թ.
Ծննդավայր`Տյոնսբերգ, Նորվեգիա

Հեյդի Լյոքե (նորվ.՝ Heidi Løke, ծնվել է՝ դեկտեմբերի 12, 1982թ., Տյոնսբերգ, Նորվեգիա), նորվեգուհի հանդբոլիստ, նորվեգական «Սթորհամար» ակումբին և Նորվեգիայի հավաքականի գծային: 2012 թվականի Օլիմպիական չեմպիոն[1], 2011 և 2015 թվականների աշխարհի չեմպիոն[2], 2008, 2010 և 2014 թվականների Եվրոպայի չեմպիոն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես Հեյդի Լյոքեյը հետաքրքրվում էր ֆուտբոլով: 10 տարեկան հասակում սկսեց զբաղվել հանդբոլով և ընդունվեց «Ռունար» ակումբի դպրոց[2]: 2000 թվականին, որպես գծային, ընդգրկվեց «Լավրիկ» ակումբի կազմում, սակայն նոր ակումբում հաջողությունների չհասավ՝ խաղալով ակումբի երկրորդ կազմում երկու մրցաշրջան և դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր[3]: 2002 թվականի ամռանը տեղափոխվել է «Գերպեն» ակումբ, որը հայտնվել էր մրցաշրջանի ետին լիգա: Սակայն հաջորդ տարի ակումբը վերադարձավ բարձրագույն խումբ: Լյոքեն մասնակցել է Գավաթակիրների գավաթի 2005/2006 և 2006/2007 մրցաշրջաններին: 2007 թվականին հղիության հետևանքով ժամանակավորապես դադարեցրել է սպորտային գործունեությունը[4]: Ամուսնու խորհրդով Լյոքեն տեղափովում է «Օլբորգ» ակումբ[5]:

Սպորտային կարիերայի վերսկսումից հետո Հեյդին խաղաց 2007/2008 մրցաշրջանը, որի ավարտին վերադարձավ «Լավրիկ»[6]: 2008/2009 մրցաշրջանում Հեյդին դարձավ Նորվեգիայի չեմպիոն և 216 գոլով ճանաչվեց մրցաշրջանի լավագույն հարձակվող[7]: Մեկ տարի անց նա կրկնեց իր հաջողությունը՝ կրկին դառնալով մրցաշրջանի լավագույն հարձակվող (204 գոլով)[8]: 2010/2011 մրցաշրջանում Հեյդին խփեց 221 գոլ և սահմանեց լիգայի ռեկորդ՝ առաջ անցնելով Լինի Կրիստ Ռեգելհուտին[9]: 2011 թվականի ամռանը նա տեղափոխվեց հունգարական «Դյորի ԷՏՈ» ակումբ[10], բայց հասցրեց «Լավրիկ» ակումբի կազմում նվաճել Գավաթակիրների գավաթի առաջնությունը: 2012/2013 մրցաշրջանում Հեյդին «Դյորիի» կազմում նվաճեց առաջնություան և Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը[11]: 2017 թվականին Հեյդի Լյոքեն վերադառնում է Նորվեգիա՝ «Սթոնհամար» ակումբի հետ կնքելով պայմանագիր[12]:

Նորվեգիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդի Լյոքեն Նորվեգիայի հանդբոլի կանանց հավաքականի կազմում խաղացել է 118 խաղ և խփել 402 գոլ[13]: Հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2006 թվականի ապրիլի 7-ին[14]: Նույն թվականին առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպայի առաջնության հայտացուցակում[15]: 2008, 2010 և 2011 թվականներին Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ է գրանցել[16][17][18]: 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում: 2012 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել խորհրդանշական հավաքականի անդամ[19]: 2012 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր՝ հայտնվելով նաև խորհրդանշական հավաքականում[20]: 2009 թվականին դարձեծ է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[21]: 2013 թվականի հանդբոլի աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր՝ վեց խաղում խփելով 21 գոլ[22], սակայն Նորվեգիան գրանցել է 5-րդ արդյունք: Նույն թվականի հուլիսին Լյոքեն հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, բայց հոկտեմբերին կրկին վերադարձավ ազգային հավաքական[23][24]: 2014 թվականի Եվրոպայի հանդբոլի առաջնությունում Նորվեգիայի հավաքականի կազմում Հեյդի Լյոքեն հաղթանակ գրանցեց և դարձավ նվաճեց եվրոպական մրցումներում երրորդ ոսկե մեդալը՝ ընդգրկվելով նաև խորհրդանշական հավաքական[25]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդի Լյոքեն ծծվել է հանդբոլիստների ընտանիքում: Նրա եղբայրը՝ Ֆրանկը և քույրը՝ Լիզան նույնպես հանդիսանում են պրոֆեսիոնալ խաղացողներ: Հեյդին երկու անգամ ամուսնացել է: Նրա առաջին ամուսինը եղել է իր մարզիչ Լեյֆ Գաուտեսթադը: Այս ամուսնությունից 2007 թվականին ծնվել է նրանց որդի Ալեքսանդրը: Երկրորդ անգամ ամուսնացել է 2010 թվականին մարզիչ Բեն Կառլի հետ[26][27][28]: Վերջինի հետ ամուսնալուծվել է 2010 թվականին: 2013 թվականին Բեմը մահացել է քաղցկեղից[29]:

2017 թվականի հունիսի 30-ին իր ընկեր Բյորն Վեստրում Ուլսոնից ունեցել է որդի՝ Օսկարին, որից վեց օր անց վերադարձել է մարզումների:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի լավագույն գանդբոլուհի՝ 2011
  • Նորվեգիայի տարվա հանդբոլիստուհի՝ 2009, 2010, 2011[30]
  • Խորհրդանշական հավաքականների խաղացող՝ 2010 (Եվրոպայի առաջնություն), 2011 (Աշխարհի առաջնություն), 2012 (Օլիմպիական խաղեր), 2012 (Եվրոպայի առաջնություն), 2014 (Եվրոպայի առաջնություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեյդի Լյոքենի էջը 2012 թվականի Օլիմպիական խաղերի կայքում:(անգլ.)
  2. 2,0 2,1 Løke mener Larvik sparket kjæresten som rein hevn.(նորվ.)
  3. Heidi Løke på europamester.(նորվ.)
  4. Gjerpen-stjernen Heidi Løke (24) er gravid, og mister resten av sesongen.(նորվ.)
  5. Gautestad blir Aalborg-trener.(նորվ.)
  6. Løke tre år til Larvik.(դան.)
  7. Topscore Postenligaen Kvinner Sesongen 2008/2009.(նորվ.)
  8. www.handball.no: Topscore Postenligaen Kvinner Sesongen 2009/2010.(նորվ.)
  9. www.vg.no: Løke tangerte Riegelhuth-rekord.(նորվ.)
  10. Heidi Løke klar for Györ.(նորվ.)
  11. Györ end their final curse.(անգլ.)
  12. Heidi Loke to join Storhamar!
  13. Հեյդի Լյոքեյի էջը Նորվեգիայի հանդբոլի ֆեդերացիայի կայքում:(նորվ.)
  14. www.handball.no: Debuterer i Ungarn.(նորվ.)
  15. Håndballjentene til EM i Sverige.(նորվ.)
  16. Jakter på tidenes gullfangst i romjula.(նորվ.)
  17. Tre norske på EMs All Star-lag.(նորվ.)
  18. Heidi Løke på All Star Team.(նորվ.)
  19. Kvindernes All-Star hold.(նորվ.)
  20. EM 2012 All star team.(նորվ.)
  21. VM-troppen til Kina.(նորվ.)
  22. Cumulative Statistics.(անգլ.)
  23. Rekordeuropameister verliert Schlüsselspielerin.(գերմ.)
  24. Ehemalige Welthandballerin kehrt zurück.(գերմ.)
  25. EHF EURO All-star team announced.(անգլ.)
  26. Løke forlater Larvik.(նորվ.)
  27. Verdens aller beste.(նորվ.)
  28. Landslagsstjerne singel igjen.(նորվ.)
  29. Larvik vil forsere Løke-prosessen.(նորվ.)
  30. Årets spiller.(նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]