Հեմստրինգ
Հեմստրինգ (անգլ.՝ hamstring), մարդու անատոմիայում ազդրի հետին մակերեսի երեք մկաններից ցանկացածը, որոնք գտնվում են կոնքազդրային և ծնկան հոդերի միջև: Ներսից դեպի դուրս (մեդիալից լատերալ) դրանք են՝ կիսաթաղանթակազմ մկանը (անգլ.՝ semimembranosus), կիսաջլակազմ մկանը (անգլ.՝ semitendinosus) և ազդրի երկգլուխ մկանը (անգլ.՝ biceps femoris)[1][2]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն ham բառը ծագում է հին անգլերենի ham կամ hom բառերից, որոնք նշանակել են ծնկի փոսը կամ ծալված հատվածը։ Այն գալիս է գերմանական արմատից, որի իմաստը եղել է «ծուռ» կամ «ծռված»։ Մոտավորապես 15-րդ դարում բառը սկսել է օգտագործվել նաև կենդանու ոտքը նշանակելու համար[3]։ String-ը վերաբերում է ջլերին, ուստի hamstrings անվանումը կապված է ծնկի հետին կողմի երկու կողմերում շոշափվող՝ լարանման ջլերի հետ[4]։
Չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմստրինգ մկաններին բնորոշ ընդհանուր չափանիշներն են.
- Մկանները պետք է սկսվեն նստային թմբից (անգլ.՝ ischial tuberosity)։
- Մկանները պետք է անցնեն ծնկահոդի վրայով և կպչեն սրունքոսկրին (անգլ.՝ tibia) կամ նրբոսկրին (անգլ.՝ fibula)։
- Մկանները պետք է նյարդավորվեն նստանյարդի սրունքային ճյուղով (անգլ.՝ tibial branch of the sciatic nerve)։
- Մկանները պետք է մասնակցեն ծնկահոդի ծալմանը և ազդրային հոդի տարածմանը։
Այս բոլոր չորս չափանիշներին համապատասխանող մկանները կոչվում են իսկական hamstring մկաններ։
Մեծ առբերող մկանը (անգլ.՝ adductor magnus) հասնում է միայն ազդրոսկրի առբերողի թմբիկին (անգլ.՝ adductor tubercle), սակայն ներառվում է hamstrings մկանների շարքում, քանի որ ծնկահոդի սրունքային կողմնային կապանը (անգլ.՝ tibial collateral ligament) ձևաբանորեն համարվում է այս մկանի դեգեներացված ջիլը։ Կապանը կպչում է ազդրոսկրի միջային էպիկոնդիլին (անգլ.՝ medial epicondyle)՝ առբերողի թմբիկից մոտ 2 մմ հեռավորության վրա։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդրի հետին հատվածի երեք մկանները՝ կիսաջլային, կիսաթաղանթային և ազդրի երկգլուխ մկանները, ծալում են ծնկահոդը, մինչդեռ ազդրի երկգլուխ մկանից բացի մյուս երկուսը տարածում են ազդրային հոդը։ Երեք «իսկական» անգլ.՝ hamstring մկաններն անցնում են ինչպես ազդրային հոդի, այնպես էլ ծնկահոդի վրայով և, հետևաբար, մասնակցում են ծնկահոդի ծալմանը և ազդրային հոդի տարածմանը։ Երեք «իսկական» hamstring մկաններն անցնում են ինչպես ազդրային հոդի, այնպես էլ ծնկահոդի վրայով և, հետևաբար, մասնակցում են ծնկահոդի ծալմանը և ազդրային հոդի տարածմանը։ Ազդրի երկգլուխ մկանի կարճ գլուխը անցնում է միայն մեկ հոդի՝ ծնկահոդի վրայով, և այդ պատճառով չի մասնակցում ազդրային հոդի տարածմանը։ Իր ծագման և նյարդավորման առանձնահատկությունների պատճառով այն երբեմն չի ներառվում «անգլ.՝ hamstring» մկանների դասակարգման մեջ։
| Մկան | Ծագում | Կպում | Նյարդավորում |
| Կիսաջլային մկան (անգլ.՝ semitendinosus) | նստային թմբություն | սրունքոսկրի միջային մակերես | Նստանյարդի սրունքային բաժին |
| Կիսաթաղանթային մկան (անգլ.՝ semimembranosus) | նստային թմբություն | սրունքոսկրի միջային կոճի միջային մակերես | նստանյարդի սրունքային բաժին |
| Ազդրի երկգլուխ մկան (անգլ.՝ biceps femoris), երկար գլուխ | նստային թմբություն | նրբոսկրի գլխիկի կողմնային մակերես | նստանյարդի սրունքային բաժին |
| Ազդրի երկգլուխ մկան (անգլ.՝ biceps femoris), կարճ գլուխ | ազդրոսկրի կոպիտ գիծ և ազդրոսկրի կողմնային վերկոճային գիծ | նրբոսկրի գլխիկի կողմնային մակերես՝ երկար գլխի հետ ընդհանուր ջլով | ընդհանուր նրբոսկրային նյարդ (անգլ.՝ common peroneal nerve) |
Մեծ առբերող մկանի (անգլ.՝ adductor magnus) մի մասը երբեմն համարվում է նաև ազդրի հետին մկանախմբի (անգլ.՝ hamstrings) մաս։

Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդրի հետին մկանախումբն անցնում է երկու հոդերի՝ ազդրային և ծնկահոդերի, վրայով և գործում է դրանց վրա։ Այդ պատճառով դրանք կոչվում են երկհոդային մկաններ (անգլ.՝ biarticular muscles)։ Ազդրի հետին մկանները կծկվում են, երբ ծնկահոդը ծալվում է կամ ազդրային հոդը տարածվում է, և երկարում են ծնկահոդի տարածման ժամանակ։
Կիսաջլային և կիսաթաղանթային մկանները, երբ իրանը ֆիքսված է, տարածում են ազդրային հոդը։ Դրանք նաև ծալում են ծնկահոդը և ծնկահոդի ծալված դիրքում ստորին վերջույթը պտտում են միջայնորեն (դեպի ներս)։
Ազդրի երկգլուխ մկանի երկար գլուխը տարածում է ազդրային հոդը, օրինակ՝ քայլելու սկզբնական փուլում։ Ե՛վ երկար, և՛ կարճ գլուխները ծալում են ծնկահոդը և ծնկահոդի ծալված դիրքում ստորին վերջույթը պտտում են կողմնայնորեն (դեպի դուրս)։
Ազդրի հետին մկանախումբը կարևոր դեր է կատարում բազմաթիվ առօրյա գործողություններում, ինչպիսիք են քայլելը, վազելը, ցատկելը, ինչպես նաև հետույքային մկանների որոշ շարժումների վերահսկումը։ Քայլելիս դրանք հատկապես կարևոր են որպես քառագլուխ մկանի հակագործող մկաններ (անտագոնիստներ)՝ ծնկահոդի տարածման դանդաղեցման գործում։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազքի հետ կապված վնասվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդրի հետին մկանների վնասվածքը տարբեր մարզաձևերում վազքի հետ կապված տարածված վնասվածք է[2][5]։ Ազդրի հետին մկանների չափից ավելի ձգումը տեղի է ունենում ազդրային հոդի արտահայտված ծալման և միաժամանակ ծնկահոդի տարածման դեպքում։ Սպրինտի ժամանակ ազդրի հետին մկանների վնասվածքը կարող է առաջանալ ոտքի առաջընթաց շարժման ուշ փուլում՝ էքսցենտրիկ կծկման ժամանակ մկանների չափից ավելի լարվածության հետևանքով[2][5]։ Մարզիկների և պրոֆեսիոնալ պարողների շրջանում ազդրի հետին մկանների վնասվածքների ընդհանուր հաճախականությունը կազմում է մոտ 2 դեպք՝ յուրաքանչյուր 1000 ժամ մարզական կամ մասնագիտական գործունեության հաշվով։ Որոշ մարզաձևերում նման վնասվածքները կազմում են բոլոր սպորտային վնասվածքների մոտ 19%-ը և մրցումներից բացակայության միջին տևողությունը կազմում է 24 օր[2]։
Գործիքային ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՌՏ-ով կարելի է հայտնաբերել ազդրի հետին մկանների պատռվածքը՝ նստային թմբի շրջանում[6]։ Պատկերային հետազոտությունը կարող է ցույց տալ նաև մկանների շուրջ և դրանց մեջ առաջացած նշանակալի արյունահոսությունը։ Ազդրի հետին մկանների հետազոտությունը սովորաբար իրականացվում է ուլտրաձայնային հետազոտության և/կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով։ Ամենահաճախ վնասվում է ազդրի երկգլուխ մկանը, որին հաջորդում է կիսաջլային մկանը։ Կիսաթաղանթային մկանի վնասվածքը հազվադեպ է[7]։ Պատկերային հետազոտությունը կարևոր է մկանային ձգվածության աստիճանը որոշելու համար, հատկապես այն դեպքերում, երբ մկանը լիովին պատռված է։ Այս դեպքում հնարավոր է որոշել ջլի հետքաշման տեղակայումը և աստիճանը, ինչը կարող է կարևոր ուղեցույց լինել վիրահատությունից առաջ։ Ազդրի հետին մկանների 60 մմ-ից (2,4 դյույմից) ավելի երկարությամբ ձգվածություն ունեցող անձանց մոտ վնասվածքի կրկնության ռիսկն ավելի բարձր է[8]։
Կիրառումը վիրաբուժության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսաջլային մկանի հեռադիր ջիլը այն ջլերից մեկն է, որը կարող է օգտագործվել առաջային խաչաձև կապանի վերականգնման վիրահատության ժամանակ։ Այս միջամտության ընթացքում կիսաջլային մկանի ջլի մի հատվածն օգտագործվում է առաջային խաչաձև կապանը փոխարինելու համար։ Առաջային խաչաձև կապանը ծնկահոդի չորս հիմնական կապաններից մեկն է։ Մյուս երեքը հետին խաչաձև կապանն, միջային կողմնային կապանը և կողմնային կողմնային կապանն են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mayo Clinic Staff (3 Oct 2015). «Hamstring injury». Mayo clinic. Վերցված է 6 July 2016-ին.
- 1 2 3 4 Danielsson, Adam; Horvath, Alexandra; Senorski, Carl; Alentorn-Geli, Eduard; Garrett, William E.; Cugat, Ramón; Samuelsson, Kristian; Hamrin Senorski, Eric (2020-09-29). «The mechanism of hamstring injuries – a systematic review». BMC Musculoskeletal Disorders. 21 (1): 641. doi:10.1186/s12891-020-03658-8. ISSN 1471-2474. PMC 7526261. PMID 32993700.
- ↑ Brown, Lesley, ed. (2007). Shorter Oxford English Dictionary II (Sixth ed.). Oxford: Oxford University press. p. 3611.
- ↑ «Online Etymology Dictionary». Etymonline.com. Վերցված է 2012-11-02-ին.
- 1 2 Kenneally-Dabrowski, Claire J. B.; Brown, Nicholas A. T.; Lai, Adrian K. M.; Perriman, Diana; Spratford, Wayne; Serpell, Benjamin G. (2019-05-22). «Late swing or early stance? A narrative review of hamstring injury mechanisms during high-speed running». Scandinavian Journal of Medicine and Science in Sports. 29 (8): 1083–1091. doi:10.1111/sms.13437. ISSN 0905-7188. PMID 31033024. S2CID 139106410.
- ↑ Koulouris G, Connell D (2003). «Evaluation of the hamstring muscle complex following acute injury». Skeletal Radiol. 32 (10): 582–9. doi:10.1007/s00256-003-0674-5. PMID 12942206. S2CID 23597752.
- ↑ Schache AG, Koulouris G, Kofoed W, Morris HG, Pandy MG (2008). «Rupture of the conjoint tendon at the proximal musculotendinous junction of the biceps femoris long head: a case report». Knee Surg Sports Traumatol Arthrosc. 16 (8): 797–802. doi:10.1007/s00167-008-0517-y. PMID 18360748. S2CID 23953024.
- ↑ Koulouris G, Connell DA, Brukner P, Schneider-Kolsky M (2007). «Magnetic resonance imaging parameters for assessing risk of recurrent hamstring injuries in elite athletes». Am J Sports Med. 35 (9): 1500–6. doi:10.1177/0363546507301258. PMID 17426283. S2CID 174755.