Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Տեսակհիվանդանոց և գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1947թ. մարտի 17
Գլխադասային գրասենյակՀրաչյա Ներսիսյան 7, Երևան, Հայաստան
ՂեկավարՍամվել Դանելյան
Անվանված էՌուբեն Յոլյան
Կայքblood.am

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում խոշոր գիտա-հետազոտական կենտրոն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին պրոֆեսոր Ա. Ա. Բաղդասարովի առաջարկով և ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով և Երևանում ստեղծվում է Արյան փոխներարկման կոմիտեն, որը 1933 թվականին վերափոխվում է Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի, որի ղեկավար է նշանակվում Ռուբեն Յոլյանը։ Արյունաբանության և արյան փոխներարկման այս կառույցը սերտորեն առնչվում է 1926 թվականին հիմնադրված Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ։

1939 թվականից Մոսկվայի Արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղը գործում է որպես Արյան փոխներարկման Հայաստանի հանրապետական կայան, բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Ս. Թովմասյանի ղեկավարությամբ՝ Լենինականում և Ե. Ասլանյանի ղեկավարությամբ՝ Կիրովականում։

Երևանում, 1947 թվականի մարտի 17-ին, Մինիստրների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, ներկայումս՝ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն (ԱԿ), որը Խորհրդային Միությունում գործող նմանատիպ հինգ մասնագիտացված բուժհաստատություններից մեկն էր։ Ինստիտուտն արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում խոշոր գիտահետազոտական կենտրոն է, հանդիսանալով գիտական, գիտամեթոդական և համակարգող համալիր բուժհաստատություն ամբողջ հանրապետության արյան ծառայության համար[1][2]։

Կենտրոնի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947-1955 թթ. -Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրենը եղել է անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանը, որի անունով էլ կոչվում է ինստիտուտը, ներկայումս՝ Արյունաբանական կենտրոնը։
  • 1956-1972 թթ.- Քամեր Անտոնի Անտոնյան
  • 1973-1988 թթ.- Արմիկ Մելիքսեթի Եղիկյան
  • 1988-1990 թթ.- Միհրան Կոնստանտինի Նազարեթյան
  • 1990-1992 թթ.- Արմեն Իսահակի Իսահակյան
  • 1992-2001 թթ.-Արմեն Ռոմանի Երեմյանց
  • 2001-2018 թթ. - Սմբատ Սարգսի Դաղբաշյան
  • 2018 թվականից Սամվել Հովհաննեսի Դանիելյան
Կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվող երեխաներին նվիրված քանդակ, հեղինակ՝ քանդակագործ-դիզայներ Արման Նուռ

Կենտրոնի ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենտրոնի տնօրեն - Ս. Հ. Դանելյան
  • Կենտրոնի բուժական գժով փոխտնօրեն - Կ. Հ. Մելիքսեթյան
  • Ընդհանուր հարցերով փոխտնօրեն - Ն. Ա. Մելքիկյան
  • Կենտրոնի արյան գծով փոխտնօրեն - Մ. Լ. Հակոբյան
  • Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար - Գ. Ն. Թամամյան
  • Մեծահասակների արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար - Ա. Ա. Ոսկանյան
  • Մեծահասակների սոլիդ ուռուցքների քիմիաթերապիայի կենտրոնի ղեկավար - Դ. Գ. Զոհրաբյան
  • Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնի ղեկավար - Հ. Ս. Խաչատրյան
  • Կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն - Ն. Ա. Ղազարյան
  • Կենտրոնի ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն - Ս. Գ. Պապիկյան

Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը ստեղծվել է 2019թ-ի փետրվարին՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում։

2019թ ապրիլին Կենտրոնը՝ առաջինն աշխարհում, միացել է աշխարհահռչակ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի Գլոբալ ալյանսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան
  2. «ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349