Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիա
| ՀԻՀԿ | |
|---|---|
| Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիա | |
| Պայմանագրի տիպ | միջազգային համաձայնագիր |
| Ուժի մեջ է մտել | 1952 թվականի սեպտեմբերի 6-ին |
Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիա (ՀԻՀԿ) (երբեմն նաև՝ Ժնևյան կոնվենցիա)[1] (անգլ.՝ Universal Copyright Convention), հեղինակային իրավունքի պաշտպանության մասին միջազգային համաձայնագիր, գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Ընդունված է Ժնևում հեղինակային իրավունքի մասին միջկառավարական կոնֆերանսի կողմից, 1952 թվականի սեպտեմբերի 6-ին: Կոնվենցիայի նպատակն այն էր, որ ոչ մի երկիր չպետք է մնա հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային համակարգի շրջանակներից դուրս[2]:
Բովանդակություն
Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԻՀԿ -ն ապահովում է հեղինակային իրավունքի պաշտպանության ավելի ցածր մակարդակ, քան Բեռնի կոնվենցիան: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ժնևյան կոնվենցիան մշակվել և ընդունվել է հնարավորինս շատ պետություններ իրեն միացնելու նպատակով, այդ թվում նաև այն՝ պետություններին, որոնք ինչ-որ կամ ինչ պատճառով չի կարող ապահովել հեղինակային իրավունքի պաշտպանության մակարդակը Բեռնի կոնվենցիայով:
Ի տարբերություն Բեռնի կոնվենցիայի (որը բխում է հեղինակային իրավունքների պահպանության համար բավարար հիմքեր ստեղծման փաստից), ՀԻՀԿ-ն նախատեսում է, առանձին անդամ պետությունում նման կատարողական պաշտպանություն ձևակերպել: Որոշ երկրներում տվյալ ձևակերպումները պաշտպանված լինելու համար անհրաժեշտ են նմուշներ, օրինակ՝ գրանցում կամ այլ ֆորմալ գործողություն: Ուստի ՀԻՀԿ-ի երրորդ հոդվածում սահմանվում է, որ նման պահանջները համարվում են կատարված՝ եթե, սկսած առաջին հրատարակությունից, բոլոր նմուշները, օրինակները պետք է ունենան շրջանակով կից լատինական C տառի տեսքով նշանը (© — հեղինակային իրավունքի պահպանության նշանը ), տվյալ հրատարակության սեփականատիրոջ անունով և առաջին լույսընծայման տարեթվով: Հեղինակային իրավունքների պահպանության նվազագույն ժամկետը, սահմանված ՀԻՀԿ-ով կազմում է քսանհինգ տարի:
Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիան սահմանեց հատուկ կանոններ Բեռնի կոնվենցիայի անդամ պետությունների համար: Առաջին կանոնից բխում է, որ եթե 01.01.1951 թվականից հետո որևէ երկիր դուրս գա Բեռնի միությունից, այն արտադրանքը կամ որևէ այլ բան, որի ծագման երկիրը համարվում է տվյալ պետությունը, չի օգտագործվի Բեռնի միության երկրներում, ըստ Համաշխարհային կոնվենցիայի[2]:
Երկրորդ կանոնը սահմանում է, որ ՀԻՀԿ-ի դրույթները չեն կիրառվում Բեռնի կոնվենցիայով կապված երկու երկրների հարաբերությունների միջև[3]:
1971 թվականի փետրվարի 5-ից 24-ը Փարիզում տեղի ունեցավ կոնֆերանս, որը նվիրված էր ՀԻՀԿ-ի դիտմանը, ըստ, որի 24.07.1971 թվականին ընդունվեց Կոնվենցիայի նոր վավերական տարբերակը:
ԽՍՀՄ-ը 1973 թվականի հունիսի 27-ին միացել է ՀԻՀԿ-ին:[4]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Всемирная конвенция об авторском праве, Женева»։ www.rupto.ru։ Վերցված է 2017-11-11
- ↑ 2,0 2,1 «Всемирная конвенция об авторском праве»։ www.copyright.ru։ Վերցված է 2017-11-11
- ↑ «Всемирная конвенция об авторском праве • Справочник по законодательству «Наука, законодательство и право»»։ elementy.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-11-11
- ↑ «Other IP Treaties»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեքստը Մտավոր սեփականության դաշնային ծառայության պաշտոնական կայքում.
- Տեքստը WIPO Lex-ի տվյալների բազայում.
- Всемирная конвенция об авторском праве от 6 сентября 1952 г., с Дополнительной декларацией, относящейся к статье XVII и Резолюцией, относящейся к статье XI (անգլ.) (իսպ.) (ֆր.)
- Всемирная женевская конвенция об авторском праве 1971 (անգլ.) (արաբ.) (իսպ.) (գերմ.) (պորտ.) (ռուս.) (ֆր.)
- Протокол No.1 Всемирная женевская конвенция об авторском праве 1971 (անգլ.) (արաբ.) (իսպ.) (գերմ.) (պորտ.) (ռուս.) (ֆր.)
- Протокол No.2 Всемирная женевская конвенция об авторском праве 1971 (անգլ.) (արաբ.) (իսպ.) (գերմ.) (պորտ.) (ռուս.) (ֆր.)
| ||||||||||||||||||||||||||||
| ||||||