Հեղեղում Կենտրոնական Եվրոպայում (1997)
Հեղեղում Կենտրոնական Եվրոպայում, հեղեղում, որ տեղի է ունեցել 1997 թվականին, երբ հուներից դուրս են եկել Օդրա և Մորավա գետերը։ Հեղեղումը վնասակար հետևանքներ է ունեցել Լեհաստանի, Չեխիայի և Գերմանիայի համար։ 114 մարդ համարվել է մահացած, նյութական վնասը կազմել է 4.5 միլիարդ դոլար[1][2]։
Հեղեղումը սկսվել է Չեխիայում, ապա տարածվել Լեհաստանում ու Գերմանիայում։ Լեհաստանում այն համարվել է ամենամեծ արհավիրքներից մեկը երկրի պատմության ողջ ընթաքցում, որի պատճառով էլ կոչվել է «Հազարամյակի հեղեղում» (լեհ.՝ Powódź tysiąclecia)[3][4]: Այս անվանումը կիրառվում է նաև Գերմանիայում (գերմ.՝ Jahrtausendflut)[5]:
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղեղման պատճառ են հանդիսացել հարավարևմտյան Չեխիայում անձրևաբեր երկու շրջանները՝ հուլիսի 3-10-ը և 17-22-ը[4][6]։ Մեծ քանակության տեղումները հետևանք են եղել Հենուազի ցիկլոնի, որն Իտալիայի հյուսիսից տարածվել է Մորավիա և Լեհաստան։ Հարավային Լեհաստանը երկար ժամանակ շարունակել է մնալ ցածր ճմշման կենտրոն[4]։
Մի քանի օր շարունակված տեղումները միջին հաշվով համապատասխանել են մի քանի ամսվա տեղումների չափին. նրա մակարդակը կազմել է 300-600 մմ։ Ջրի մակարդակը բարձրացել է 2-3 մ[3]։ Այս անձրևները ամենից ուժեղ տեղումներից են եղել համաշխարհային պատմության մեջ[7]։
1997 թվականի հեղեղումը կոչվել է «Համաշխարհային», քանի որ այդ չափի տեղումների քանակի հնարավորությունը կոնկրետ տարվա ընթացքում 0.1 % է[8][9]։
Իրադարձությունների զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղեղումը սկսվել է Չեխիայում հուլիսի 5-ին, ապա տարածվել Լեհաստանում։ Անձրևները եղել են հորդառատ, և կես օրվա ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է 4 մ-ով[4]։
Լեհաստանում առաջին տուժած բնակավայրերն են եղել Գլուխոլազին և նրա շրջակա բնակավայրերը։ Վարչապետ Վլոձիմեժ Ցիմոշևիչը հուլիսի 7-ին այցելել է քաղաք[7]։ Աղետը շուտով պատուհասել է նաև Ռացիբուժ քաղաքը։ Կլոձկո քաղաքում հեղեղման հետևանքով տուժել են մի քանի հին շինություններ, որոնց տարիքն անցնում էր մի քանի հարյուր տարին։ Հուլիսի 8-ին հեղեղումը հասել է Կրապկովիցե։
Օդրա գետը դուրս է եկել իր հունից ու հեղեղել իր ափին գտնվող բոլոր քաղաքները։ Հուլիսի 10-ին հեղեղվել է Օպոլեն, հուլիսի 12-ին՝ Վրոցլավը ու Ռիբնիկը, ավելի ուշ՝ Գլոգուվ քաղաքը։
Լեհ-գերմանական սահմանին հեղեղման արագությունը նվազել է։ Դրա շնորհիվ գերմանական կողմը հասցրել է պատրաստվել աղետին, ինչի շնորհիվ այն ավելի քիչ է վնասել երկիրը[4]։
Հուլիսի 18-ին Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին երկրում հայտարարել է ազգային սգո օր[10]։
Ջրի մակարդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերվում է աղյուսակ՝ հեղեղման ժամանակ Օդրա գետի ջրի մակարդակով[6]։
Տեղանք | Օդրայի հոսանքից հեռավորություն, կմ | Ջրի առավելագույն բարձրություն, սմ | Ամսաթիվ |
---|---|---|---|
Ռացիբուժ, Լեհաստան | 55,5 | 1045 | հուլիսի 9, 1997 |
Ույսցե Նիսի, Լեհաստան | 180,5 | 768 | հուլիսի 10, 1997 |
Ռենձին, Լեհաստան | 261,1 | 1030 | հուլիսի 13, 1997 |
Բժեգ Դոլնի, Լեհաստան | 284,7 | 970 | հուլիսի 13, 1997 |
Մալչիցե, Լեհաստան | 304,8 | 792 | հուլիսի 14, 1997 |
Սցինավա, Լեհաստան | 331,9 | 732 | հուլիսի 15, 1997 |
Գլոգուվ, Լեհաստան | 392,9 | 712 | հուլիսի 16, 1997 |
Նովա Սուլ, Լեհաստան | 429,8 | 681 | հուլիսի 16, 1997 |
Ցիգացիցե, Լեհաստան | 471,3 | 682 | հուլիսի 19, 1997 |
Պոլենցկո, Լեհաստան | 530,3 | 595 | հուլիսի 24, 1997 |
Ռացդորֆ, Գերմանիա | 542,5 | 691 | հուլիսի 24, 1997 |
Այզենհյուտենշտադտ, Գերմանիա | 554,1 | 717 | հուլիսի 24, 1997 |
Օդերի Ֆրանկֆուրտ, Գերմանիա | 584,0 | 657—656 | հուլիսի 27, 1997 |
Սլուբիցե, Լեհաստան | 584,1 | 637 | հուլիսի 27, 1997 |
Կյուստրին Կից, Գերմանիա | 614,8 | 653 | հուլիսի 27, 1997 |
Կինից, Գերմանիա | 633,0 | 628 | հուլիսի 24, 1997 |
Գոզդովիցե, Լեհաստան | 645,3 | 659 | հուլիսի 31, 1997 |
Հոենզատեն Ֆինով, Գերմանիա | 664,9 | 729 | հուլիսի 31, 1997 |
Հոենզատեն, Գերմանիա | 667,2 | 805 | հուլիսի 31, 1997 |
Բելինեկ, Լեհաստան | 673,5 | 712 | հուլիսի 31, 1997 |
Շտյուցկով, Գերմանիա | 680,5 | 1009 | հուլիսի 29, 1997 |
Շվեդտ, Գերմանիա | 690,6 | 886 | օգոստոսի 2, 1997 |
697,0 | 840 | օգոստոսի 1, 1997, 1997 | |
Վիդուխովա, Լեհաստան | 701,8 | 760 | օգոստոսի 2, 1997 |
Հարց, Գերմանիա | 8,0 | 698 | օգոստոսի 1, 1997 |
Մեշերին, Գերմանիա | 14,1 | 672 | օգոստոսի 3, 1997 |
Գրիֆինո, Լեհաստան | 718,5 | 649 | օգոստոսի 3, 1997 |
Իկերմյունդե, Գերմանիա | Շեցինի ծոց | 536 | օգոստոսի 6, 1997 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Third dike bursts in flood-hit Germany». CNN. 1997 թ․ հուլիսի 27.
- ↑ Odereinzugsgebiet - das Hochwasser 1997. — Wrocław: IKSO, 1999. — 116 Seiten, [36] Blätter с. — ISBN 83-916202-7-1, 978-83-916202-7-4
- ↑ 3,0 3,1 Coping with flash floods. — Dordrecht: Kluwer Academic Publishers, 2001. — xviii, 322 pages с. — ISBN 0-7923-6825-8, 978-0-7923-6825-0, 0-7923-6826-6, 978-0-7923-6826-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Extreme hydrological events : new concepts for security : proceedings of the NATO advanced research workshop on extreme hydrological events held in Novosibirsk, Russia, 11-15 July 2005. — Dordrecht: Springer, 2007. — 1 online resource (xiii, 499 pages) с. — ISBN 978-1-4020-5741-0, 1-4020-5741-5, 978-1-4020-5739-7, 1-4020-5739-3, 1-280-94399-8, 978-1-280-94399-7, 6610943990, 9786610943999
- ↑ Visions of nature : a scientific exploration of people's implicit philosophies regarding nature in Germany, the Netherlands and the United Kingdom. — Berlin: Lit, 2006. — 255 pages с. — ISBN 3-8258-9008-2, 978-3-8258-9008-7
- ↑ 6,0 6,1 Studien und Tagungsberichte, Schriftenreihe des Landesumweltamtes Brandenburg. Band 16 – Das Sommerhochwasser an der Oder 1997 – Fachbeiträge anläßlich der Brandenburger Ökologietage II. Potsdam. Marz 1997
- ↑ 7,0 7,1 Fluvial hydrosystems. — 1st ed. — London: Chapman & Hall, 1996. — xii, 322 pages с. — ISBN 0-412-37100-6, 978-0-412-37100-4
- ↑ «Czy grozi nam powódź». Polityka. 2010 թ․ փետրվարի 21.
- ↑ Krzysztof Goniewicz, Frederick M. Burkle Challenges in Implementing Sendai Framework for Disaster Risk Reduction in Poland(անգլ.) // International Journal of Environmental Research and Public Health. — 2019-07-18. — В. 14. — Т. 16. — С. 2574. — ISSN 1660-4601. —
- ↑ «Zarządzenie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 15 lipca 1997 r. w sprawie opuszczenia flagi państwowej Rzeczypospolitej Polskiej». prawo.sejm.gov.pl. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հեղեղում Կենտրոնական Եվրոպայում (1997) կատեգորիայում։ |