Հեղափոխության հուշարձան (Կոզարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Игра, Национални парк Козара.jpg
Picto infobox architecture.png
Հեղափոխության հուշարձան (Կոզարա)
Կոորդինատներ45°00′28″ հս․ լ. 16°54′46″ ավ. ե.HGЯO
Զոհված պարտիզանների անուններով պարիսպը

Հեղափոխության հուշարձան (սերբախորվաթ․՝ Spomenik Revoluciji), Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ կանգնեցված Բոսնիա և Հերցեգովինայում՝ Կոզարա լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկի՝ Մրակովիցայի վրա։ Կոզարայի սարերում 1942 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հարավսլավիայի ազատագրման ժողովրդական բանակի պարտիզանական մի ջոկատ պաշտպանական համառ ու անձնուրաց մարտեր է մղել իրեն շրջապատած և տասնապատիկ գերազանցող գերմանացի ֆաշիստներից, խորվաթ ուստաշներից, հունգարացիներից կազմված զորքերի դեմ։ Զոհվել են ոչ միայն հազարավոր պարտիզաններ, այլև նրանց մոտ ապաստանած տասնյակ հազարավոր սերբ խաղաղ բնակիչներ։ Կոզարայի պաշտպանությունը Սոցիալիստական Հարավսլավիայի պատմության մեջ է մտել որպես հակաֆաշիստական Դիմադրության շարժման փառավոր էջերից մեկը[1]։

Հուշահամալիրի կառուցուցման սկիզբը դրվել է 1969 թվականին ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ։ Հաղթող է ճանաչվել քանդակագործ Դուշան Ջամոնյայի նախագիծը, որը վերջնական մարմնավորում է ստացել 1972 թվականին։ Հեղինակն իր աշխատանքը բնորոշել է որպես լույսի ու խավարի պայքարի մարմնացում։

Հուշահամալիրի կենտրոնական բաղադրիչը հանդիսացող կոթողը կազմված է գլանաձև դասավորված բետոնե ուղղահայաց քսան տարրերից, որոնցից ամենամեծն ունի 34 մետր բարձրություն[2]։ Այդ տարրերը խումբ առ խումբ իրենց տեսքով ու դասավորությամբ արտացոլում են կյանքը, մահը, ոսոխի ագրեսիան ու հալածանքը։

Կոթողի շուրջը պարիսպ է բարձրացված, որի վրա արձանագրված են զոհված 9864 պարտիզանների անունները[2]։

Հուշահամալիրի կառուցման համար անհրաժեշտ գումարը ձեռք է բերվել հանգանակությամբ, որին, ըստ հարավսլավական զանգվածային լրատվամիջոցների հրապարակած տվյալների, մասնակցել են կես միլիոնից ավելի մարդ և հազարից ավելի կազմակերպություններ[3]։

Հուշահամալիրն ավարտուն տեսքով պատկերվել է հարավսլավական թղթադրամների վրա, այն դարձել է հասարակական մեծ միջոցառումների անցկացման վայր, զբոսաշրջային տեսարժանություն։ Հանց միայն առաջին տասնամյակում՝ 1972-1982 թվականներին այցելուների թիվն անցել է ինը միլիոնից։ 1980-ական և 1990-ական թվականների սահմանագծին հուշահամալիրը դարձել է Հարավսլավիայի վարչապետ Անտե Մարկովիչի քաղաքական կուսակցության հանդիսավոր հիմնադրման և նրա օգտին քարոզարշավի կազմակերպման վայր[4]։

Բոսնիական պատերազմի ավարտից հետո հուշահամալիրը, ինչպեսև ամբողջ Կոզարա լեռնաշղթան, անցել է Սերբական Հանրապետությանը, և նրա իմաստն ու նշանակությունը փոփոխություն են կրել. համալիրի թանգարանի ցուցասրահում սկզբնապես ներկայացված ցուցադրանքը փոխարինվել է նորով, որը կրում է «Սերբերի դեմ իրագործված երեք ցեղասպանություն» խորագիրը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Citace monografie | příjmení1 = Sorensen | jméno1 = Marie Louise | příjmení2 = Viejo-Rose | jméno2 = Dacia | odkaz na autora = | titul = War and Cultural Heritage: Biographies of Place | vydavatel = Cambridge University Press | místo = Cambridge | rok = 2015 | počet stran = | isbn = 978-1-107-05933-7 | kapitola = | strany = 211 | jazyk = angličtina
  2. 2,0 2,1 Citace monografie | příjmení1 = Sorensen | jméno1 = Marie Louise | příjmení2 = Viejo-Rose | jméno2 = Dacia | odkaz na autora = | titul = War and Cultural Heritage: Biographies of Place | vydavatel = Cambridge University Press | místo = Cambridge | rok = 2015 | počet stran = | isbn = 978-1-107-05933-7 | kapitola = | strany = 212 | jazyk = angličtina
  3. Citace monografie | příjmení1 = Sorensen | jméno1 = Marie Louise | příjmení2 = Viejo-Rose | jméno2 = Dacia | odkaz na autora = | titul = War and Cultural Heritage: Biographies of Place | vydavatel = Cambridge University Press | místo = Cambridge | rok = 2015 | počet stran = | isbn = 978-1-107-05933-7 | kapitola = | strany = 213 | jazyk = angličtina
  4. Citace monografie | příjmení1 = Sorensen | jméno1 = Marie Louise | příjmení2 = Viejo-Rose | jméno2 = Dacia | odkaz na autora = | titul = War and Cultural Heritage: Biographies of Place | vydavatel = Cambridge University Press | místo = Cambridge | rok = 2015 | počet stran = | isbn = 978-1-107-05933-7 | kapitola = | strany = 216 | jazyk = angličtina
  5. Citace monografie | příjmení1 = Sorensen | jméno1 = Marie Louise | příjmení2 = Viejo-Rose | jméno2 = Dacia | odkaz na autora = | titul = War and Cultural Heritage: Biographies of Place | vydavatel = Cambridge University Press | místo = Cambridge | rok = 2015 | počet stran = | isbn = 978-1-107-05933-7 | kapitola = | strany = 220 | jazyk = angličtina

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]