Հեղափոխական իրադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հեղափոխական իրադրություն, դա սակարգային հակասությունների և գոյություն ունեցող հասարակարգի դեմ ճընշված դասակարգերի պայքարի այնպիսի հասունացում, որը սոցիալ-քաղաքական անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում կարող է վերածվել սոցիալական հեղափոխության։ Վ.Ի.Լենինը բացահայտել է Հ. ի-յան հիմնական հատկանիշները. 1. երբ «վերնախավերը» չեն կարողանում հին ձևով կառավարել, առաջանում է տիրող դասակարգի քաղաքականության ճգնաժամ, որի հետևանքով պոռթկում են ճնշված դասակարգերի դժգոհությունն ու վրդովմունքը։ Հեղափոխության համար սովորաբար բավական չէ միայն «ստորին խավերի չուզելը», այլև պահանջվում է, որպեսզի, «վերին խավերն էլ չկարողանան» ապրել առաջվա պես։ 2. Երբ ավելի է սաստկանում ճնշված դասակարգերի կարիքն ու թշվառությունը։ 3. Նշանակալիորեն բարձրանում է մասսաների քաղաքական ակտիվությունը, մասսաներ, որոնք փոթորկահույզ ժամանակներում ճգնաժամի ողջ իրադրությամբ առաջ են քաշվում ինքնուրույն պատմականւնների միջև։ Այս բոլորը վկայում են, որ երկիրը գտնվում է համազգային ճգնաժամի վիճակում, որ կոնֆլիկտ է առաջացել արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև։ Սակայն, օբյեկտիվ պայմանների հասունացումը կարող է վերածվել հեղափոխության, եթե դրան միանա սուբյեկտիվ գործոնը՝ հեղափոխական դասակարգի ունակությունն ու պատրաստակամությունը տիրապետող դասակարգերից իշխանությունը խլելու, պատմական վերափոխումներ կատարելու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 344 CC-BY-SA-icon-80x15.png