Հեկտոր Բաբենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հեկտոր Բաբենկո
բրազ.-պորտ.՝ Héctor Babenco
Héctor Babenco.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1946(1946-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[4] կամ Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Մահացել էհուլիսի 13, 2016(2016-07-13)[4][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա[4]
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա և Flag of Brazil.svg Բրազիլիա[5]
Ազգությունհրեա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0002199
www2.uol.com.br/hectorbabenco/

Հեկտոր Էդուարդու Բաբենկո (բրազ.-պորտ.՝ Héctor Eduardo Babenco, փետրվարի 7, 1946(1946-02-07)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4] և Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա[1] - հուլիսի 13, 2016(2016-07-13)[4][2][3][…], Սան Պաուլո, Բրազիլիա[4]), բրազիլացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեկտոր Բաբենկոն ծնվել է Արգենտինայում, հրեա էմիգրանտներ Հայմե Բաբենկոյի (1918-1983) և Յանկի Հաբերբերգի (1923-?) ընտանիքում[6][7][8]։ Նրա մայրը Վարշավայից է, հայրը՝ Ուկրաինայից[9][10]։ 17 տարի Արգենտինայում ապրելուց հետո (որտեղ նա աշխատել է որպես դերձակ) տեղափոխվել է Եվրոպա, ապրում է Իտալիայում։ Երկու տարի անց (1969) նա չի վերադարձել Արգենտինա (զինվորականների շրջանում հակասեմիտիզմի տարածվածության պատճառով), այլ տեղափոխվել է հարևան երկիր՝ Բրազիլիա, որտեղ նույնիսկ ստիպված է եղել զբաղվել տապանաքարերի վաճառքով, որպեսզի կարողանա գոյատևել[11]։ 1975 թվականից Հեկտոր Բաբենկոն նատուրալիզացված բրազիլացի է։

Հեկտորի կինոկարիերան սկսվել է մրցարշավորդ Էմերսոն Ֆիտտիպալդիի մասին «OFabulosoFittipaldi» վավերագրական ֆիլմում Ռոբերտո Ֆարիասի մասնակցությամբ, որպես ռեժիսորի օգնական։ Բրազիլիայում Հեկտորին համբավ բերած ինքնուրույն ռեժիսորական գործերն են «Գիշերվա արքան» (1975) և «Լուսիու Ֆլավիուն, Ագոնիի ուղևորը» (1977) ֆիլմերը, վերջին ֆիլմը պատմում է Բրազիլիայում ռազմական բռնապետության դաժանությունների մասին։

Նրան համաշխարհային համբավ են բերել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Ժոզե Լոույզերի «Զոհվածների մանկությունը» գրքի հիման վրա նկարահանված, «Պիշոտե, ամենաթույլերի օրենքը» կինոֆիլմը (1981 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ և Մանուել Պուիգի «Սարդ-կնոջ համբույրը» վեպի կինոէկրանավորումը (1985, Օսկարի առաջին կարգի մրցանակ (Լավագույն դերասան) և Օսկարի 3 այլ անվանակարգերում)։ Նրա ստեղծագործական «հավաքածուում» հաջորդ երկու ֆիլմերը «զուտ ամերիկյան» նախագծերն են՝ «Տատասկափուշ» (1987, գլխավոր դերերում Մերիլ Սթրիփ և Ջեք Նիքոլսոն) և «Խաղ աստվածային դաշտում» (1991)։ Յոթ տարվա ընդմիջումից հետո նրա հաջորդ ռեժիսորական աշխատանքը «Լուսավոր սիրտը»-ն (Corazóniluminado / FoolishHeart) է եղել՝ հիմնված պատանեկության տարիների իր սեփական հիշողությունների վրա[12]։

2003 թվականին Դրաուսիո Վարելլայի բեսթսելլերի վրա նկարահանված «Կարանդիրու» ֆիլմը (որը մինչև 2002 թվականը Սան Պաուլոյի գլխավոր արական բանտի մասին է[13]), հիմնված է բանտարկյալների իրական կյանքի պատմությունների վրա և դարձել է ռեժիսորի կինոկարիերայի նոր փուլ։ Այդ ֆիլմում նա վերադարձել է բանտում համասեռականության թեմային, որին ավելի վաղ անդրադարձել է «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմում։ 2007 թվականին Ալան Պաուլսի վեպի հիման վրա (Erralde Prize, 2003) նկարահանել է «Անցյալը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Գաել Գարսիա Բեռնալը։

2012 թվականին գլխավորել է Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեկտոր Բաբենկոն երկու դուստրերի հայր է (Միրա և Ժանկա) Ռաքել Արնոյի և Ֆիորելլայի հետ ամուսնական միություններից[9]։ Նրա երրորդ կինը բրազիլացի դերասանուհի Շուշա Լոպեսն էր։

Սարդ-կնոջ համբույրը նկարահանելուց հետո նրա մոտ ախտորոշվել է ավշային համակարգի քաղցկեղ։ 1995 թվականին նա ենթարկվել էր ոսկրածուծի փոխպատվաստման։ 15 տարի նրա ուռուցքաբանը եղել է Դրաուսիո Վարելլան՝ «Կարանդիրու» ֆիլմի սցենարի հիմքում ընկած գրքի հեղինակը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - Իմ հնդիկ ընկերը / Meu Amigo Hindu
  • 2014 - Զրույցներ աստվածների հետ / Words with Gods (դրվագ «Մարդը, ով գողացավ բադին»)
  • 2007 - Անցյալ / El pasado
  • 2003 - Կարանդիրու / Carandiru
  • 1998 - Լուսավոր սիրտ / Corazón iluminado
  • 1990 – Խաղ աստվածային դաշտերում / At Play in the Fields of Lord
  • 1987 - Տատասկափուշ / Ironweed
  • 1984 – Սարդ-կնոջ համբույրը / Kiss of the Spider Woman
  • 1980 – Պիշոտե։ Ամենաթույլերի օրենքը / Pixote: a Lei do Mais Fraco
  • 1977 - Լուսիո Ֆլավիո, Ագոնիի ուղևորը / Lúcio Flávio, o Passageiro da Agonia
  • 1975 - Գիշերվա արքան
  • 1973 – Հռչակավոր Ֆիտիպալդին

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 - Սան Պաուլոյի փառատոնի հանդիսատեսի մրցանակ՝ «Լուսիու Ֆլավիու, Ագոնիի ուղևորը» ֆիլմի համար,
  • 1981 - Լոկառնոյի «Արծաթե հովազ» փառատոնի մրցանակ՝ «Պիշոտե, ամենաթույլերի օրենքը» ֆիլմի համար,
  • 1981 - Սան Սեբաստիանի կինոփառատոնի պատվավոր մրցանակ՝ «Պիշոտե, ամենաթույլերի օրենքը» ֆիլմի համար,
  • 1985 - Տոկիոյի միջազգային կինոփառատոնի հատուկ պատվավոր մրցանակ՝ «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի համար,
  • 2003 - 7 մրցանակ Հավանայի կինոփառատոնում՝ «Կարանդիրու» ֆիլմի համար,
  • 2004 - 2 մրցանակ (Բրազիլական կինոյի Գրան պրի) «Կարանդիրու» ֆիլմի համար՝ լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացիա,
  • 2004 - Կարթագենի կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակ՝ «Կարանդիրու» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]