Հելոուինի գամբիտ
| ECO | C47 / C46[1] |
|---|---|
| Մասն է | Three Knights Game? |
| Անվանում ի պատիվ | Հելոուին |
Հելոուինի գամբիտ (անգլ.՝ Halloween Gambit), հայտնի է նաև որպես Մյուլլեր-Շուլցեի գամբիտ (գերմ.՝ Gambit Müller und Schulze), կամ Լայպցիգյան գամբիտ (գերմ.՝ Leipzig Gambit), պրոֆեսիոնալ շախմատի պարտիաներում հազվադեպ հանդիպող գամբիտ, որի ժամանակ սպիտակները չորրորդ քայլում զոհաբերում են ձի զինվորի դիմաց՝ 1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Ձc3 Ձf6 4. Ձxe5։ Գամբիտը երբեմն համարվում է անկախ սկզբնախաղ, իսկ երբեմն՝ չորս ձիերի սկզբնախաղի տարբերակ, որը բնութագրվում է խաղաքարերի հանգիստ զարգացմամբ[2][3]։
Գամբիտի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամբիտն ի հայտ է եկել գերմանացի փիլիսոփա և շախմատիստ Կարլ Թեոդոր Գյորինգի (Գերմանական շախմատային միության ստեղծման նախաձեռնողներից մեկը, 1841-1879) խաղում 1873 թվականին։ 1877 թվականին այն հիշատակվել է գերմանական «Deutsche Schachzeitung» շախմատային ամսագրում, իսկ 1888 թվականին՝ Օսկար Կորդելի (1843-1913 թվական) շախմատի տեսության մեջ։ Հեղինակը հայտնել է, որ Լայպցիգի շախմատային ակումբի խաղացողները այս սկզբնախաղն օգտագործում են իրենց խաղերում և խորհուրդ է տվել այն անվանել «Լայպցիգյան գամբիտ»[4]։ Սակայն այդ ժամանակ այն այլ անուն ուներ՝ Մյուլլեր-Շուլցեի գամբիտ։ Այս կրկնակի անունը չի վերաբերում որևէ իրական շախմատիստի, այլ խորհրդանշում է նման սկզբնախաղի հայտնիությունը սիրողական շախմատիստների շրջանում։ 1916 թվականին գամբիտը ներառվել է Պ. Ռ. ֆոն Բիլգերի կողմից հիմնադրված «Handbuch des Schachspiels» դեբյուտային տեսական ուղեցույցի ութերորդ հրատարակության մեջ։ Գրքում նշվում է գամբիտի լայնորեն կիրառումը, բայց սպիտակ խաղաքարերի համար դրա ընձեռած հնարավորությունների անբավարար բնույթը։ Գրոսմայստեր և աշխարհի չեմպիոն Մաքս Էյվեն քննադատել է գամբիտը և այն համարել է անհեռանկարային սպիտակների համար[5]։
Դրանից հետո հրատարակված շատ տեղեկատու գրքեր, ինչպիսին է Պաուլ Կերեսի «Շախմատային բացումների տեսությունը» (1949), ընդհանրապես չեն հիշատակել այս գամբիտը[6]:
1991 թվականի ապրիլին, երկարատև մոռացության շրջանից հետո, Հաագայի հոլանդական շախմատային ակումբի «Discendo Discimus» ամսագրում հրապարակվել է բացման մասին կարճ հոդված[4]։ Գամբիտը գրավել է գերմանացի շախմատիստ Ռայներ Շլենկերի (գերմ.՝ Rainer Schlenker) ուշադրությունը: Հայտնի է եղել շախմատի ոչ ավանդական բացումների վերաբերյալ իր հետազոտություններով և հոդված է հրապարակել այս գամբիտի մասին «Randspringer» ամսագրում (№ 5, 1993)[5]։
Ժամանակակից անվանման ծագումը և սկզբնախաղի ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շտեֆեն Ա. Յակոբ (գերմ.՝ Steffen A. Jakob), ավստրիացի շախմատիստ և համակարգչային ծրագրավորող, հետաքրքրվել է Շլենկերի հոդվածով և մշակել է «Brause» անունով մի ծրագիր, որը խաղում էր այս գամբիտը։ Յակոբն ինքը փորձել է այս կերպ գտնել սպիտակների համար ընդունելի շարունակություն։ «Brause» ծրագիրը «Crafty» շախմատային ծրագրի նմանակն էր, արդիական էր 1993-ից 1998 թվականներին։ Յակոբը անընդհատ փոփոխում և կատարելագործում էր գամբիտը՝ հասցնելով այն ավելի քան 500 տարբերակի։ Ավելի ուշ՝ 1998 թվականին, Շտեֆեն Յակոբն ինքը մշակել է «Hossa» ծրագիրը, որն օգտագործել է այս գամբիտը (2003 թվականին Գրաց քաղաքում կայացած համակարգչային շախմատի աշխարհի առաջնությունում այն 15 ծրագրերից զբաղեցրել է 14-րդ տեղը՝ հավաքելով 2 միավոր): Ժամանակակից անվանումը՝ «Հելոուինի գամբիտ», տրվել է Յակոբի կողմից (սկզբում նա այս սկզբնախաղը ընկալում էր միայն որպես Չորս ձիերի սկզբնախաղի տարբերակ՝ «The Halloween-Attack in the Four Knight’s Game», իսկ հետո՝ որպես անկախ սկզբնախաղ), որը բացատրել է, որ «շատ խաղացողներ ցնցված են նման սկզբնախաղից, կարծես վախեցած լինեն Հելոուինի դիմակներից, երբ նրանք մտավորապես պատրաստ են ձանձրալի Չորս ձիերի սկզբնախաղին, բայց հանկարծակի բախվում են Ձxe5 կտրուկ քայլին»[4]։
Գամբիտը որոշ ժամանակով հայտնի է դարձել համացանցում և բլից մրցումներում։ Սլովակ միջազգային վարպետ Եվա Ռեպկովան այն օգտագործել է իր խաղերում։ Գամբիտի մեկ այլ երկրպագու և տարածող է եղել հոլանդացի շախմատիստ Մաուրից Վինդը (հոլ.՝ Maurits Wind)՝ այս գամբիտն օգտագործող մրցաշարերի կազմակերպիչը[4]։
Շախմատի հրատարակիչ Գարի Գիֆորդը տվել է նոր անվանման իր բացատրությունը։ Նրա կարծիքով, գամբիտի անվանումը, որը նման է վեպի կամ սարսափ ֆիլմի իրավիճակի, կարող է կապված լինել գերմանական «Անգլուխ ձիավորը» հեքիաթի (անգլերենում շախմատի ձի խաղաքարը՝ knight, բառացիորեն նշանակում է «ասպետ», հենց այս ասպետ-հեծյալն է զոհաբերվում, ինչը նշանակում է «կորցնում է գլուխը» չորրորդ քայլում) սյուժեի հետ։ Բնօրինակ պատմությունը գրի է առել Կառլ Մուսեուսը։ Ինչպես նշում է Գիֆորդը, «զոհաբերության արդյունքում մենք ստանում ենք առանց ձիու առաջնորդին (բնօրինակում օգտագործվում է խիազմ՝ Headless Horseman - Horseless Headman)[7]։
Այժմ այս բացման փորձագետը բուլղարացի շախմատիստ Գրիգոր Մինչևն է[8]։ 2005 թվականին հրատարակվել է Պաուլ Քեյզերի մի փոքր (48 էջ) մենագրություն՝ նվիրված այս գամբիտին[5]։ Հոլանդացի շախմատիստ Մաուրից Վինդը «Kaisiber» շախմատային ամսագրում[9][10][11] հոդվածների մի ամբողջ շարք է նվիրել գամբիտին։ Ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր և վետերան աշխարհի չեմպիոն Լարի Կաուֆմանը գամբիտը ներառել է իր «Շախմատային առավելությունը սևով և սպիտակով» գրքում[12]։ Հելոուինի գամբիտը վերլուծվել է լեհ շախմատիստ և շախմատային լրագրող Յան Պինսկու կողմից իր 2003 թվականի «Չորս ձիերի բացումը» գրքում[13]։
Այս դեբյուտին նվիրված միջազգային թեմատիկ մրցաշարեր են անցկացվում։ Դրանցից ամենահայտնին խաղացվել է 2005 թվականին և ավարտվել է Մորից Ուինդի հաղթանակով։ Մրցաշարին մասնակցել են յոթ երկրների տասներեք շախմատիստներ[14]։
Գամբիտի ժամանակակից գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելոուինի գամբիտը ներկայումս համարվում է ագրեսիվ մեկնարկ, որտեղ սպիտակները, փոքր խաղաքար զոհաբերելու գնով, փորձում են գրավել կենտրոնը զինվորների օգնությամբ՝ հետ մղելով սև ձիերին։ Չնայած սպիտասկների կողմից կենտրոնի վերահսկողությանը, նրանց նյութական փոխհատուցումը բավարար չէ։ Եթե սևերը գամբիտը ճիշտ խաղան, ապա պետք է առավելություն ստանան։ Գամբիտը սովորաբար խորհուրդ է տրվում այն շախմատիստներին, ովքեր սիրում են փորձարկել տարբեր բացումներ՝ հակառակորդներին անակնկալի բերելու համար։ Մրցակցային միջավայրում այս գամբիտը խորհուրդ չի տրվում, բայց միջին խաղացողի դեմ կամ բլիցում այն կարող է օգնել հաղթանակի հասնել[15]։
Գամբիտի հետազոտող Թիմ Քրաբբեն նշում է, որ Հելոուինի գամբիտը այն բացումներից մեկն է, որն ավելի հարմար է շախմատիստի համար, որը ցուցադրում է իր ոչ ավանդական մտածողությունը, չնայած դրանք վտանգավոր չեն մրցակիցների համար, բայց խաթարում են իրադարձությունների բնականոն ընթացքը և առաջացնում են գրգռվածություն, որը կարող է ստիպել նույնիսկ բարձրակարգ մրցակցին կորցնել իր մտածողության սովորական ընթացքը։ Նա գտել է ավելի քան երեք հազար մրցաշարային խաղ, որոնք խաղացվել են վերջերս՝ օգտագործելով Հելոուինի գամբիտը[4]։
Հելոուինի գամբիտի հիմնական տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատասխան սպիտների զոհաբերությանը՝ 4. Ձxe5, Սևերը կարող են ընդունել կամ մերժել այն։
Զոհաբերությունն ընդունելու և ձիուն վերցնելու դեպքում 4. … Ձxe5, սպիտակները սովորաբար խաղում են 5․ d4 (5. f4-ը ոչինչ չի տալիս զարգացման համար):
1) Տարբերակ ֊ 5. … Ձg6 6. e5 Ձg8 7. Փc4
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դեպքում Մաքս Էյվեն սևերի համար խորհուրդ է տվել 7… d5 8․ Փxd5 c6, հաշվի առնելով, որ սևերը վճռորոշ առավելություն ունեն սրանից հետո[16]։ 6… Ձg8-ի փոխարեն Էրիկ Շիլլերը խորհուր է տվել 6… Փb4, որը կրկին առավելություն է տալիս սևերին՝ 7․ ef6 Թxf6[17]։
2) Տարբերակ ֊ 5. … Ձc6 6. d5
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շարունակություն Ա: 6. … Ձe5 7. f4 Ձg6 8. e5 Ձg8 9. d6։ Դրանից հետո սպիտակներն ունեն խոստումնալից հարձակողական դիրք, բայց նրան պակասում է երկրորդական խաղաքար։
- Շարունակություն Բ։ 6. … Փb4! 7. dc6 Ձxe4 8. Թd4 Թe7։ Լարի Կաուֆմանը այս շարունակությունը վերագրել է լեհ միջազգային վարպետ Յան Պինսկիին, ով 2003 թվականին առաջարկել է տարբերակը՝ 9. Թxg7 Ձxc3 10. Փe3 Ձd5 11. c3 Նf8 12. cb4 Ձxe3 13. fe3 Թxb4, սևերի դիրքը շատ ավելի լավն է[12]։ Մեկ այլ տարբերակ է՝ 9. Փe3 0-0 10. Փd3 Ձxc3 11. bc3 Փa5 12. 0-0 Փb6 13. Թf4 Փxe3 14. fe3 dc6, հանդիպված Բրունո Գայար - Ալեքսանդր Պլատել խաղում (Ֆրանսիա, 2003)[19]: Սևերը նույնպես կարող են խաղալ՝ 9. … f5։ Սիգուրդուր Սիգֆուսոն (2288) - Ռոբերտ Բելլին (2381) խաղը (Ռեյկյավիկ, 2007) շարունակվել է՝ 10. cd7 Փxd7 11. Փe2 Փc5 12. Փh5 Աd8! 13. Թd3 (13. Թd5 Փxe3 14. fe3 Ձxc3 15. bc3 Թh4 16. g3 Թxh5 17. Նd1 Թe8 18. Թxb7 Թxe3 19. Աf1 Թe4) 13… Փxe3 14. Թxe3 Ձxc3 15. Թxe7 Աxe7 16. bc3 Փc6, սևերը կրկին առավելություն են ստանում վերջնախաղում և հաղթում են[20]։
3) Տարբերակ ֊ 5. … Փb4 7. de5
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դիրքին մի քանի պարտիաներում հանդիպել է Հենրի Վենինկը, ով 1920-ական և 1930-ական թվականների առաջատար հոլանդացի շախմատիստներից մեկն էր, շախմատային կոմպոզիտոր և լրագրող (քայլի տեղափոխությամբ՝ 4. d4 Փb4 5. Ձxe5 Ձxe5 6. de5 Ձxe4)[22]:
4) Հելոուինի մերժված գամբիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերակը պատկանում է մերժված գամբիտների թվին։ Այս տարբերակում սպիտակների զոհաբերության առաջարկին՝ սևերը առանց այն ընդունելու, առաջարկում են զոհաբերություն՝ վերցնում են е4֊ի զինվորին․ 1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Ձc3 Ձf6 4. Ձxe5 Ձxe4[24]։
- Շարունակություն Ա․ 5. Թh5 Թf6 6. Թxf7+ Թxf7 7. Ձxf7 Ձxf2
- Շարունակություն Բ․ 5. Ձxс6 Ձxс3 6. bc6 bc3 7 Փd3 Փe7
Երկու տարբերակներում էլ սպիտակներն առավելություն ունեն[24]
Հազվագյուտ տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելոուինի հետաձգված գամբիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկանում է բավականին հազվագյուտ հետաձգված գամբիտների թվին։ Սպիտակները ձի են զոհաբերում е5֊ում ոչ թե չորրորդ, այլ հինգերորդ քայլում՝ նախկինում փորձելով կանխել հակառակորդի փղի տեղափոխումը b4 դաշտ а3 քայով։ l. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Ձc3 Ձf6 4. a3 g6 5. Ձxe5!? Ձxе5 6. d4 Ձc6[25]։
Հելոուինի հակադարձ գամբիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակադարձ գամբիտ (երկրորդ ձեռքի գամբիտ) - ձին զոհաբերում են սևերը, ոչ թե սպիտակները․ 1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Ձc3 Ձf6 4. g3 Ձxe4[26]։
Տարբերակները գծապատկերներում
[խմբագրել | խմբագրել կոդը]|
Տարբերակ 2. Շարունակություն Ա
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chess Opening Explorer. 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Nc3 Nf6 4. Nxe5». ChessGames. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Halloween Gambit». The Gambiteer's Guild — A guide to romantic chess openings. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Halloween Gambit». WikiBooks. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Krabbé
- ↑ 5,0 5,1 5,2 Keiser, 2005
- ↑ Керес, Пауль {{{заглавие}}}. — Таллин: Эстонское государственное издательство, 1949. — Т. 1. — 289 с. — 32 000 экз.
- ↑ Keiser, 2005, էջ 2
- ↑ Власов, Владислав (2014 թ․ մայիսի 7). «Дебют 4-х коней (2 часть — «брутальный гамбит»)». Территория шахмат. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Wind, Maurits; Bücker, Stefan Als Göring seine Züge warf(նիդեր.) // Kaissiber : Журнал. — 2005. — № 20. — С. 22—51. — ISSN 0948-3217.
- ↑ Wind, Maurits Halloween-Überraschungen(նիդեր.) // Kaissiber : Журнал. — 2006. — № 22. — С. 52—58.
- ↑ Wind, Maurits Neues in der Sargnagel-Variante(նիդեր.) // Kaissiber : Журнал. — 2007. — № 27. — С. 24—28.
- ↑ 12,0 12,1 Kaufman, 2004
- ↑ Piński, Jan The Four Knights. — Everyman Chess, 2003. — 192 с.
- ↑ Maciaga, Marcin Thematic tournament in Four Knights defence: 1.e4 e5 2.Nf3 Nc6 3.Nc3 Nf6 4.Nxe5 (Halloween gambit) 4…Nxe5 5.d4. — Онлайн-издание, 2005. — 35 с. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Halloween Gambit». ТheСhessWebSite. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Krabbé, Tim (2005 թ․ նոյեմբերի 16). «A Breeze in the Sleepy 4-Knights Game» (անգլերեն). Xs4all.nl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Eric Schiller Four Knights • Halloween Gambit // Unorthodox Chess Openings. — Cardoza Publishing, 1998. — С. 160—163. — ISBN 0-940685-73-6
- ↑ «Jan Frederik Heemskerk vs Rudolf Johannes Loman». ChessGame. 2005 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Bruno Gaillard vs Alexandre Platel». Chessgames Services LLC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Martin, Andrew (2009 թ․ մարտի 9). «Sigfusson, Sigurdur (2288) vs. Bellin, Robert (2381)». Chess.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Jan Jacques Mieses vs Harlow Bussey Daly». ChessGame. 2005 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Henri Weenink vs Maurice Censer». Chess Games. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Henri Weenink vs Maurice Censer». Chess Games. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 24,0 24,1 Keiser, 2005, էջ 9
- ↑ Keiser, 2005, էջ 47
- ↑ Keiser, 2005, էջ 46
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kaufman, Larry The Chess Advantage in Black and White. — Random House Puzzles & Games, 2004. — С. 328. — ISBN 0-8129-3571-3
- Keiser, Paul Critical Lines in the Halloween Gambit. — UON13, 2005. — 48 с.
- Krabbé, Tim (2000). «A Breeze in the Sleepy 4-Knights Game». Xs4all.nl (Первоначально статья опубликована в The Chess Cafe в марте 2000 года). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
