Հելոուինթաուն 3
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հելոուինթաուն 3 անգլ.՝ Halloweentown High | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆանտաստիկա, կատակերգություն, արկածային, ընտանեկան |
Թվական | հոկտեմբերի 8, 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարկ Ա. Զ.Դիպպե |
Պրոդյուսեր | Դոն Շհեյն, Շերի Սինգեր |
Սցենարի հեղինակ | Պոլ Բերնբաում, Դենիել Բերենդսեն |
Դերակատարներ | Դեբի Ռեյնոլդս, Քիմբերլի Բրաուն, Ջուդիտ Հոագ |
Օպերատոր | Robert Seaman? |
Երաժշտություն | Քենեթ Բուրգոմաստեր |
Նկարահանման վայր | Յուտա |
Կինոընկերություն | Reel FX Creative Studios Disney Channel |
Տևողություն | 77 րոպե |
Նախորդ | Հելոուինթաուն 2։ Կալաբարի վրեժը |
Հաջորդ | Վերադարձ դեպի Հելոուինթաուն |
IMDb | ID ID 0414078 |
Պաշտոնական կայքէջ |
Հելոուինթաուն 3 (անգլ.՝ Halloweentown High, նաև հայտնի է՝ «Հելոուինթաուն քաղաքը» և «Հելոուինթաունի դպրոցը»), Disney Channel-ի հեռուստաֆիլմերից, որի պրեմիերան կայացել է 2004 թվականի հոկտեմբերի 8-ին հեռուստաալիքի ամերիկյան տարբերակում։ Ֆիլմի պրեմիերան պետք է կայանար 2004 թվականի Հելոուինի տոնակատարության օրը։ Սա վերջին ֆիլմն է, որտեղ Քիմբերլի Բրաունը ներկայացել է Մարնի Պայպերի դերով, իսկ Էմիլի Ռյոսկեն Սոֆիի դերով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանտաստիկ կատակերգական «Հելոուինթաուն» ֆիլմի երրորդ մասում մենք իմանում ենք Մարնի Պայպերի կախարդական արկածների մասին, ով հասարակ աղջիկ էր արվարձանից, մինչ այն ժամանակը, երբ նա զգաց, որ իր մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա։ Իհարկե. Մարնիի մայրիկը կախարդ է, ով ամուսնանալով հասարակ մահկանացուի հետ թողել է կախարդական հնարքները, հանուն սովորական կյանքի համար։ Եվ ընդհանրապես Մարնիի ազգականները կախարդներ են, որոնցից նա ժառանգել է հնարքներ գործելու կարողությունը։
Եվ ահա, երրորդ մասում մենք տեսնում ենք հասունացած Մարնիի, ով արդեն տիրապետում է բոլոր կախարդանքներին։ Նա ընդունվում է աշխատանքի հայրենի քաղաքի միջնակարգ դպրոցում, որպես ուսուցչուհի։ Իսկ երեխաներից ոչինչ չես թաքցնի. ամեն օր դասերի ժամանակ Մարնին համարձակվում է միամիտ օգտագործել կախարդանք, և այդ ժամանակ երեխաները իմանում են, որ ուսուցչուհին կախարդ է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեբի Ռեյնոլդս - Ագգի - կախարդ
- Ջուդիտ Հոագ - Գվեն - կախարդ
- Քիմբերլի Բրաուն - Մարնի - կախարդ
- Ջոյ Զիմմերման - Դիլան - մահկանացու
- Էմիլի Ռյուսկե - Սոֆի - կախարդ
- Ֆինն Ուիտրոկ - Կոդի - մահկանացու
- Կլիֆթոն Դևիս - Ֆիլ - մահկանացու
- Էլիանա Ռեյս - Քեսսի - կախարդ
- Մայքլ Ֆլինն - Էդգար Դելոուեյ - կախարդ
- Լուկաս Գրեյբիլ - Իտան Դելոուեյ - կախարդ
- Օլյեսա Ռուլին - Նատալի - տրոլ
- Թոդ Մայքլ Շվարցման - Պիտ - մարդագայլ
- Քլեյթոն Թեյլոր - Չեստոր - մարդակեր հսկա
- Բոբ Լանուե - Բոբի - գրեմլին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|