Հելլի Լավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելլի Լավ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1988(1988-11-16) (35 տարեկան)
ԾննդավայրՈւրմիա, Իրան
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Կրոնիսլամ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Կայքhellyluv.com
 Helly Luv Վիքիպահեստում

Հելան Աբդուլլա (լատին․՝ Helly Luv, նոյեմբերի 16, 1988(1988-11-16), Ուրմիա, Իրան), քուրդ երգչուհի, պարուհի, խորեոգրաֆ, դերասանուհի և մոդել[1], որը հայտնի է Հելլի Լավ բեմական անունով։ Նրա կարերան սկսվել է հայտնի կոմպոզիցիաների սիրողական տարբերակներով, որոնք տեղադրել է սոցիալական մեդիայի կայքերում, ինչպիսիք են Myspace-ը և YouTube-ը։ Այդ օրվանից ի վեր Հելլի Լավը նկարահանվել է ֆիլմերում ու երաժշտական տեսահոլովակներում, սկսել է թողարկել իր սեփականը։ 2013 թվականին ճանաչում է ձեռք բերել «Risk It All» սինգլով և 2014 թվականին նկարահանվել է «Մարդան» գեղարվեստական ֆիլմում՝ իր առաջին գլխավոր դերով[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլի Լավը ծնվել է քրդական ընտանիքում՝ Ուրմիա քաղաքում (Իրան)։ Նրա ընտանիքը Իրաքյան Քուրդիստանի Դահուկ քաղաքից փախել է Իրան, այնուհետև անվտանգությունից ելնելով՝ դեպի Թուրքիա։ Փախստականների ճամբարում տեղ չգտնելով և որոշ ժամանակ ապրելով փողոցում՝ Հելանն ու նրա ընտանիքը ապաստան են ստացել Ֆինլանդիայում՝ դառնալով նրա քաղաքացիներց ու այնտեղ բնակվող առաջին քուրդ ներգաղթյալներից մեկը[3]։ Երգելու հանդեպ նրա հետաքրքրությունը դրսևորվել է երգչախմբին մասնակցելիս, իսկ հետո նաև սովորել է դաշնամուր նվագել և մասնակցել է թատերական պարապմունքներին՝ դպրոցում երգ ու պարի ելույթներ ունենալով։ Եվրոպական պարային առաջնություններին մասնակցելու շնորհիվ նա պայմանագիր է կնքել ֆիննական Nike Women բաժանմունքի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին, երբ նա դարձել է 18 տարեկան, ինքնուրույն տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆոռնիա, ԱՄՆ), որպեսզի իրականացնի երգչուհի դառնալու իր երազանքը։ Արդյունքում, կորցնելով հավատը ցածր վարձատրվող աշխատանք փնտրելու և արդեն Ֆինլանդիա տոմսեր ձեռք բերելու հարցում, հիասթափված Հելին Myspace-ով հաղորդագրություն է ստացել Կառլոս ՄակԿինիից (Լոս դա Միստրո), որը նշված է Գրեմմի մրցանակներում։ Գաղտնալսման հաջորդ օրը մեկնել է Նյու Յորք, որտեղ կնքել է կյանքի առաջին պայմանագիրը։ Դրա շնորհիվ նա հնարավորություն է ստացել աշխատելու «The-Dream»-ի հեղինակ-կատարողի հետ։

2013 թվականի ձմռանը Հելլի Լավը պայմանագիր է կնքել «G2 Music Group»-ի հետ, որն էլ իր առաջնաելույթային ալբոմից թողարկել է «Risk It All» սինգլը։ Այս երգը լատինաամերիկյան և մերձավորարևելյան մոտիվների սինթեզ է էթնո-փոփով ներշնչված էր քրդերի շուտափույթ անկախության ձեռքբերումների հույսերով։ Տեսանյութում նրա համար Հելին կարճ զգեստով պարել է առյուծի հետ, որն էլ հարուցել էր արմատական իսլամիստների վրդովմունքը։ «Risk It All»-ը գրեթե անմիջապես ուշադրություն է գրավել Ֆինլանդիայում՝ առաջին շաբաթվա ընթացքում «iTunes»-ի սինգլներում հայտնվելով առաջատարների եռյակում մրցակցելով Ռիհաննայի «Diamonds»-ի հետ[4]։

2014 թվականին Լավ Հելին նկարահանվել է «Մարդան» միջազգային ֆիլմում[5] ռեժիսորներ՝ Բաթին Գոբադիին և Բահման Գոբադին, որում նա խաղացել է Լեյլի գլխավոր դերը[6]։ Նույն թվականին աղջիկը մասնակցել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին՝ դառնալով միջոցառմանը մասնակցող առաջին քուրդ դերասանուհին[7]։ Դրանից կարճ ժամանակ անց նա նկարահանվել է «Two Songs of Kurdistan» վավերագրական ֆիլմում։

2015 թվականին Հելլի Լավը տեսանյութ էր նկարահանում իր «Revolution» սինգլի համար Մոսուլից ոչ հեռու լքված գյուղում, որտեղ քրդական ուժերը (Փեշմերգա) պայքարում էին ԻԼԻՊ-ի դեմ։ Տեսահոլովակում նա պարում է ԱԿ-74 հետ, փակում է տանկի ճանապարհը, որի վրա կարմիր շրթներկով գրում է «հեղափոխություն» բառը, իսկ հետո զորքեր է տանում ԻՊ-ի դեմ հարձակման[8]։

Քուրդ փոփ աստղ Հելլի Լավը 2014 թվականի հուլիսի 5-ին հանդես է գալիս քրդական փեշմերգայի առջև

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ստեղծել է Luv House ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգնում է Քուրդստանի ամբողջ տարածքում կարիքավոր մարդկանց և կենդանիներին։ 2014 թվականի հունվարի 22-ին Հելլի Լավը A.R.K-ի (Կենդանիների իրավունքներ՝ Քուրդիստան), W.I.N.E.-ի (Կանանց միջազգային ցանց՝ Էրբիլ), KOARP-ի (Կենդանիների իրավունքների քրդական կազմակերպություն), բժիշկ Սուլեյման Թամիրի և Միսս Քուրդիստան Ֆենիքի հետ միասին օգնել է փակել Գելկանդ պարկը, որը ճանաչվել է աշխարհի երկրորդ վատագույն կենդանաբանական պարկը[9], և կենդանիներին տեղափոխել է Էրբիլի նորաստեղծ կենդանաբանական այգի (Քրդստանի մայրաքաղաքի տարածաշրջան)[10]։

ԴԱԻՇ-ի սպառնալիքի լույսի ներքո Հելլի Լավը կամավոր մեկնել է Իրաքյան Քրդստանի փախստականների ճամբար։ 2014 թվականի հուլիսի 6-ին այցելել է Դահուկ քաղաքում գտնվող Փեշմերգայի շտաբ բնակարան՝ սնունդ և ջուր մատակարարելու[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crowcroft, Orlando (2014 թ․ փետրվարի 20). «Kurdish singer Helly Luv dismisses threats over music video». The Guardian. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «Mardan». IMDB. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Ember, edited by Carol R.; Ember, Melvin; Skoggard, Ian Encyclopedia of diasporas : immigrant and refugee cultures around the world. — [Online-Ausg.].. — Dordrecht, Netherlands: Kluwer Academic Publishers, 2004. — ISBN 0-306-48321-1)
  4. Koskinen, Matti (2014 թ․ օգոստոսի 17). «Poptähdeksi noussut Helen Abdulla odottaa Kurdistanin itsenäisyyttä». Helsingin Sanomat. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Mardan». IMDB. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  6. Young, Deborah. «'Mardan': Toronto Review». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  7. Bloom, Livia. «Risking It All: Helly Luv, Kurdistan's Pop Star and Mardan Actress». Filmmaker Magazine. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  8. Crowcroft, Orlando (2015 թ․ մայիսի 22). «Iraq: Kurdish star Helen Abdulla shells Isis forces in her glossy music video». IBTimesUK. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  9. Shelton, Tracey (2010 թ․ մայիսի 22). «Iraq: Dante's hell for animals?». Global Post. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  10. Saleh, Hemin (2014 թ․ փետրվարի 10). «New Zoo to open in Erbil». Basnews. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  11. Sheppard, David (2014 թ․ հուլիսի 16). «Kurdish singer Helly Luv ready to 'Risk it All' for independence». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելլի Լավ» հոդվածին։