Հելլինիկոն (մայրաքաղաքային այգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելլինիկոն
Изображение логотипа
Տեսակնախագիծ և կառույց
Կազմված էThe Ellinikon Experience Park? և Riviera Tower?
Երկիր Հունաստան
ՎարչատարածքElliniko-Argyroupoli Municipality?
ՏեղագրությունElliniko?
Մակերես6 200 000 քառակուսի մետր
Հելլինիկոն (մայրաքաղաքային այգի)ը գտնվում է Հունաստանում
Հելլինիկոն (մայրաքաղաքային այգի)

Հելլինիկոն մայրաքաղաքային այգի (հունարեն՝ Μητροπολιτικό Πάρκο Ελληνικού), կառուցվող խոշորագույն քաղաքային այգի Աթենքի Հելլինիկոն արվարձանում։ Այգին Աթենքի համար կապահովի անհրաժեշտ բնապահպանական միջավայր[1]։ Շինարարության ավարտից հետո այգին կդառնա ամենամեծը Եվրոպայում[1]։

Այգին կկառուցվի նախկին «Հելլինիկոն» միջազգային օդանավակայանի տարածքում[2] և կզբաղեցնի մոտավորապես 200 հեկտար տարածք։ Շինարարությունը նախատեսվում էր սկսել 2008 թվականին և ավարտել մինչև 2013 թվականը, բայց պլանները, ըստ երևույթին, հետաձգվել են անորոշ ժամանակով՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով, քանի որ կառավարությունը քննարկում է տարածքը օգտագործելու այլ տարբերակներ, ստորագրվել է նախնական համաձայնագիր՝ հողամասի մի մասը քաթարցի ներդրողներին վաճառելու վերաբերյալ[3]։

Շինարարության տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքային այգին պետք է կառուցվեր Աթենքի նախկին միջազգային օդանավակայանի` Հելլինիկոնի տարածքում։

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին «Հելլինիկոն» նախագծի շրջանակներում ներկայացվեց այգու դիզայնի տարբերակ։ Թիմում ընդգրկված էին «Foster & Partners»-ը, «Charles Anderson Landscape Architecture»-ը, «ARUP»-ը և հունական դիզայնի խորհրդատուների մի մեծ խումբ։ 2018 թվականին նախագիծը վերանայվել և ներկայացվել է Հունաստանի կառավարությանը։ 2005 թվականին միջազգային թիմը, որը գլխավորում էին ճարտարապետներ Դավիդ Սերենոն, Ելենա Ֆերնանդեսը, և լանդշաֆտային ճարտարապետ Ֆիլիպ Կուանյեն, հաղթեց միջազգային մրցույթում՝ նախկին Հելլինիկոն օդանավակայանի տարածքում մայրաքաղաքային այգին նախագծելու համար։

Մրցույթին մասնակցում էին ճարտարապետների ավելի քան 300 թիմեր։ Մրցույթի հովանավորներն էին Ճարտարապետների միջազգային միությունը, Հունաստանի շրջակա միջավայրի նախարարությունը և Աթենքի շրջակա միջավայրի պլանավորման և պահպանության կազմակերպությունը։ Այս նախագիծը լրացուցիչ մշակվել է երկու փուլով` 2006 և 2007 թվականներին` պլանավորման կազմակերպությունների հետ միասին։ Սերերոյի թիմը մշակել էր ռազմավարություն` Հելլինիկոն տեղամասի 530 հա տարածքի բարեկարգման և ուրբանիզացման համար` որպես հայեցակարգ օգտագործելով հողատարածքում բնական հոսող ջրի սխեմաները, Եվրոպայի ամենամեծ այգին նախագծելու համար։ Տարածքում այգու կողմից օգտագործվող ջրի մինչև 80%-ը հավաքվում է բնական ճանապարհով։ Այգին նախագծվել է «Հյուսիս-հարավ» ընկերության կողմից` յոթ կանաչ հովիտներով, որոնք կոչվում են «Softscapes»: «Softscapes»- ը իրենից ներկայացնում է ոռոգվող գոտիներ, որոնք հավաքում են տեղանքի անձրևաջրերը շրջակա բլուրների ջրբաժան տարածքից։ Այս գոտիները միավորվում են արհեստական տեղանքով, որոնք ուղղորդում են ջուրը և ստեղծում են սանդղավանդեր և լանջեր այգու գործունեության և ծրագրերի համար։ Այգու տարածքում կլինեն նաև մի քանի լեռնային արահետներ, ինչպես Իմիտտոս լեռան վրա։

Այգու տարածքը կկազմի 400 հա, ևս 100 հա կօգտագործվի բնակելի և գրասենյակային օբյեկտների համար[1]։ Երբ շինարարությունն ավարտվի, այն կգերազանցի Լոնդոնի Հայդ Պարկին (250 հա), ինչպես նաև Նյու Յորքի Կենտրոնական պարկին (350 հա)։

Հելլինիկոնում շինարարությունը կսկսվի 2020 թվականից և իր մեջ կներառի շքեղ տներ, հյուրանոցներ, խաղատներ, նավակայան զբոսանավերի համար, խանութներ և գրասենյակներ[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «High Hopes for park at Hellenikon». Kathimerini. www.ekathimerini.com. 2007 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.
  2. The Hellenic Ministry of the Environment, Physical Planning and Public Works — Hellenikon Metropolitan Park Արխիվացված 2005-11-24 Wayback Machine
  3. «Various plans for Hellenikon». To Vima (հունարեն). www.tovima.gr. 2010 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  4. «Construction at Elliniko Likely to Begin in Early 2020 Says Lamda Development». Greece Is (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  5. «The Hellinikon Project». The Hellinikon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]