Հելիոթերմային էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանիքի վրա տեղադրված արևային ջրատաքացուցիչ:

Հելիոթերմային էներգետիկա, վերականգնվող էներգիայի՝ արևային էներգիայի, գործնական օգտագործման եղանակներից մեկը։ Հելիոթերմային էներգետիկան կիրառվում է ինչպես էլեկտրոէներգիայի արդյունաբերական ստացման, այնպես էլ կենցաղային ստացման համար, որը ծառայում է ջրի տաքացման համար[1]։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թիվ 1 արևային տունը, որը կառուցվել է 1939 թվականին, օգտագործել է ջերմային էներգիայի սեզոնային կուտակում:

Առաջին հելիոթերմային էներգատեղակայանքը գործել է մոտավորապես 1912-1913 թվականներին Եգիպտոսում[2]։ Հեղինակը Ֆրենկ Շումանն է։ Այն ունի 60-70 ձիաուժ հզորությամբ շոգեգազային շարժիչ, որն աշխատում էր արևի լույսի օգնությամբ ստացված գոլորշուց։ Հեղուկ վառելիքի հետագա զարգացման պատճառով այս նախագիծը տասնամյակներ շարունակ չի գործարկվել։

Հելիոթերմալ էներգետիկան ձևավորվում է պարաբոլիկ փորված հայելու միջոցով, որը կուտակում է արևի լույսը, որը վերածվում է ջերմության և այնուհետև՝ էլեկտրաէներգիայի։ Արևային էներգիայի արտադրման մի քանի եղանակ կա[3]։ Գրեթե 2,55 ԳՎտ էներգիա արտադրվում է այս մեխանիզմով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելիոթերմային էներգիա» հոդվածին։