Հելիոգաբալուսի վարդերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հելիոգաբալուսի վարդերը
The Roses of Heliogabalus.jpg
տեսակգեղանկար
նկարիչԼոուրենս Ալմա-Թադեմա
տարի1888
բարձրություն132±1 սանտիմետր
լայնություն213±1 սանտիմետր
ուղղությունակադեմիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
հավաքածումասնավոր հավաքածու

«Հելիոգաբալուսի վարդերը» (անգլ.՝ The Roses of Heliogabalus), անգլիացի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի հայտնի կտավներից մեկը, ստեղծված 1888 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա-Թադեման նկարի հիմք վերցրել է Օգոստոսների պատմության հեղինակի ոչ հավաստի մի պատմություն, ըստ որի հռոմեական կայսր Հելիոգաբալուսը հրամայել է խնջույքի ժամանակ առաստաղից այնքան վարդեր թափել, որ խնջույքին հրավիրված իր թշնամիները խեղդվեն։

Նկարի առաջին պլանում պատկերված են հյուրերը ծածկված վարդի թերթիկներով։ Հետին պլանում կայսր Հելիոգաբալուսն է, ոսկե դիադեմայով և նրա մայրը՝ Հուլիա Սոհեմիան։ Հելիոգաբալուսի աջ կողմում կանգնած է երկակի ֆլեյտա նվագող կին, իսկ հեռվում Դիոնիսոսի արձանը, որը հեղինակը նկարել է Վատիկանի թանգարանում պահվող բնօրինակից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]