Հելեն Ջորջ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1984[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա և Edgbaston High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Oliver Boot? |
Հելեն Ջորջ (անգլ.՝ Helen George հունիսի 19, 1984[1], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, որն առավել հայտնի է դարձել BBC-ի «Կանչեք մանկաբարձուհուն» հեռուստասերիալում Թրիքսի Ֆրանկլինի դերը կատարելու շնորհիվ[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելենը ծնվել է Բիրմինգհեմում՝ քաղաքագիտության պրոֆեսոր Նիլ Թոմասի և նրա կնոջ՝ սոցիալական աշխատող Մարգարետի ընտանիքում[2]։
Սովորել է Հենրի Բոֆորտի անվան միջնակարգ դպրոցում[4]։ Մանկուց զբաղվել է բալետով (ի վերջո դարձել է Բիրմինգհեմի թագավորական բալետի ուսանող) և սպորտով, մրցվել է հեռացատկում։ Մանուկ հասակում շատ անսովոր ցանկություն է ունեցել․ երազել է դառնալ «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի առաջին կին մարզիչը[2]։
15 տարեկանում մասնակցելով «Թշվառները» դպրոցական բեմադրությանը, Հելենը որոշել է իր ճակատագիրը կապել դերասանության հետ։ Նա Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի և Բիրմինգհեմի դերասանական վարպետության դպրոցի շրջանավարտ է[2][4]։
Իր առաջին դերը ստացել է Թագավորական ակադեմիան ավարտելուց երկու ամիս անց Դևիդ Զիպելյայի և Էնդրու Լլոյդ Ուեբերի «Սպիտակ շորերով կինը» մյուզիքլում[4]։ Որոշ ժամանակ բեք վոկալիստ է Էլթոն Ջոնիի մոտ[2]։
2015 թվականին Հելեն Ջորջը մասնակցել է BBC One հեռուստաալիքի «Պարեր աստղերի հետ» շոուի տասներեքերորդ եթերաշրջանին, որտեղ սլովենացի պարող Ալյաժ Սկորյանցի հետ միասին զբաղեցրել է վեցերորդ տեղը[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի դեկտեմբերին Ջորջը ամուսնացել է դերասան Օլիվեր Բութայի հետ[6]։ Նրանք ծանոթացել են ««Վավիլոն» հյուրանոց» սերիալի նկարահանումների ժամանակ[7], սակայն իրենց հարաբերությունները սկսել են մի քանի տարի անց։ 2015 թվականի օգոստոսին դերասանուհու ներկայացուցիչներն հաստատել են, որ նա և Բութը բաժանվել են երեք տարվա ամուսնությունից հետո[8][9]։
2016 թվականի ապրիլին նա սկսել է հանդիպել «Կանչեք մանկաբարձուհուն» հեռուստասերիալի խաղընկեր Ջեկ Էշտոնի հետ, երբ մեկնել էին Հարավային Աֆրիկա Սուրբծննդյան հատուկ թողարկումները նկարահանելու համար[10]։ 2017 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը Ռեն Այվին[11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2008 | «Վավիլոն» հյուրանոց | Սյուզի | |
2011 | 7 կյանք | Վալերի | |
2011 | Բժիշկները | Անդրեա Թաուերս | |
2011 | Հրացանակիրները | Բլոնդի | |
2012 | Սպի հյուսվածք | Մել Ֆերու | |
2012 | Կանչեք մանկաբարձուհուն | Թրիքսի Ֆրանկլին | [2] |
2012 | Մուգ նյութեր | Ջեյն / Էնն Լինդբերգ | |
2015 | Հրեշ | Մեդելին | կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Կարմիր գաճաճ | Էնիթեր |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Laws Roz (հոկտեմբերի 3, 2015)։ «Who is Strictly Come Dancing's Helen George?»։ The Birmingham Mail։ Վերցված է նոյեմբերի 25, 2017
- ↑ Marshall Denise (փետրվարի 11, 2003)։ «Call The Midwife has started a baby boom but not for me, admits Helen George»։ Daily Express։ Վերցված է մարտի 17, 2013
- ↑ 4,0 4,1 4,2 «Helen George: Call The Midwife is bringing family drama back to TV»։ Metro։ հունվարի 10, 2013։ Վերցված է մարտի 17, 2013
- ↑ Debnath Neela (սեպտեմբերի 5, 2015)։ «Strictly Come Dancing 2015: Ola Jordan joins Olympian Iwan Thomas as couples unveiled»։ Sunday Express։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ «Fabulous does… Vintage shopping with Helen George»։ Fabulous։ հունվարի 20, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է մարտի 17, 2013
- ↑ Woods Judith (հունվարի 13, 2013)։ «Exclusive interview: By George, she’s got it!»։ Daily Mail։ Վերցված է մարտի 17, 2013
- ↑ «Strictly contestant Helen George splits up from husband Oliver Boot following three years of marriage»։ Daily Mail
- ↑ «Хелен Джордж порвала с мужем»։ Star Magazine
- ↑ «Call The Midwife's Helen George gives birth to first child»։ Yahoo! Celebrity News UK։ հոկտեմբերի 3, 2017։ Վերցված է նոյեմբերի 25, 2017
- ↑ Sutton Megan (հոկտեմբերի 16, 2017)։ «Call The Midwife's Helen George reveals her baby daughter’s beautiful name»։ Good Housekeeping (անգլերեն)։ Վերցված է նոյեմբերի 25, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|