Հելեն Լևիթ
Հելեն Լևիթ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 29, 2009[4][5][1][…] (95 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Ամուսին | Ալֆրեդ Լյուիս Լևիթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Helen Levitt Վիքիպահեստում |
Հելեն Լևիթ (անգլ.՝ Helen Levitt, օգոստոսի 31, 1913[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 29, 2009[4][5][1][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, կինոօպերատոր, սցենարիստ։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Նյու Յորքի «փողոցային լուսանկարչության» զարգացման գործում։ Նրան անվանել են «իր ժամանակների ամենաշատ հռչակված և ամենաքիչ ճանաչված լուսանկարիչը»[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևիթը մեծացել է Բրուքլինում։ Թողնելով դպրոցը՝ նա ինքնուրույն սովորել է լուսանկարել՝ զուգահեռ աշխատելով իբրև կոմերցիոն լուսանկարիչ։ Հաճախելով արվեստի մի քանի դասընթացների՝ Լևիթը հետաքրքրվել է կավճանկարչությամբ, ինչն այն ժամանակվա քաղաքին բնորոշ մշակույթի մի մաս էր։ Ձեռք բերելով Leica ֆոտոխցիկ՝ նա սկսել է լուսանկարել այդ նկարներն ու երեխաներին, որոնք ստեղծում էին այդ նկարները։ Ստացված լուսանկարները հրապարակվել են 1987 թվականին՝ «Փողոցում․ նկարներ և հաղորդագրություններ կավճով, Նյու Յորք 1938–1948» (The Street: chalk drawings and messages, New York City 1938—1948) ընդհանուր խորագրի ներքո[8]։
1938–1939 թվականներին նա համագործակցել է Ուոլքեր Էվանսի հետ և շատ շուտ ճանաչում ձեռք բերել։ 1939 թվականի հուլիսին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանն իր լուսանկարների նորաստեղծ բաժնում ընդգրկել է նաև Լևիթի աշխատանքները[9]։ 1943 թվականին այնտեղ անց է կացվել նրա առաջին ցուցահանդեսը՝ «Helen Levitt: Photographs of Children»՝ ֆոտոքննադատ Նենսի Նյուգելի ղեկավարությամբ։ Նրա հաջորդ մեծ ցուցահանդեսը կայացել է 1960–ականներին։ Ամանդա Հոփքինսոնը ենթադրում է, որ նրա ստեղծագործության ճանաչման երկրորդ ալիքը կապված է եղել կանանց ստեղծագործական ձեռքբերումների ֆեմինիստական բացահայտումների հետ։
1940–ական թվականների վերջերին Լևիթը Ջենիս Լոբի և Ջեյմս Էյջիի հետ ստեղծել է երկու վավերագրական ֆիլմ՝ In the Street (1948) և The Quiet One (1948)։ Լևիթը Լոբի և Սիդնի Մայերսի[10] (Sidney Meyers) հետ առաջադրվել է Օսկար մրցանակի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում՝ The Quiet One[11] ֆիլմի համար։ Լևիթը կինեմատոգրաֆիայով ակտիվորեն զբաղվել է ընդամենը 25 տարի։ Նրա վերջին աշխատանքը Ջոն Քոենի[12] The End of an Old Song (1973)[13] վավերագրական ֆիլմի խմբագրումն էր[14]։
1959 և 1960 թվականներին Լևիթը Guggenheim Foundation–ից ստացել է երկու դրամաշնորհ՝ Նյու Յորքի գունավոր լուսանկարներ անելու համար, ինչից հետո նա կրկին վերադարձել է լուսանկարչությանը։ 1965 թվականին լույս է տեսել նրա առաջին մեծ հավաքածուն՝ A Way of Seeing[15]։ Նրա գունավոր լուսանկարների մեծ մասն անհետացել է East 13th Street–ի իր տան կողոպուտի ժամանակ 1970 թվականին։ Նույն թվականին արված մյուս լուսանկարները հրապարակվել են 2005 թվականին՝ Slide Show: The Color Photographs of Helen Levitt գրքում։ 1976 թվականին Լևիթը Արվեստների ազգային ֆոնդի անդամ է եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-helen-levitt1-2009apr01,0,4443938.story
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Strauss, David Levi Helen Levitt: International Center for Photography - exhibition(անգլ.) // Artforum : magazine. — 1997.
- ↑ Hambourg, Maria Morris Helen Levitt: A Life in Part // Helen Levitt / Phillips, Sandra S.. — San Francisco Museum of Modern Art, 1991. — С. 45—63. — ISBN 0-918471-22-2
- ↑ Hopkinson, Amanda (2009 թ․ ապրիլի 3). «Obituary - Helen Levitt: Award-winning New York photographer noted for street scenes and social realism». The Guardian.
- ↑ «Sidney Meyers» (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 30.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «The Quiet One (film)» (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 25.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «John Cohen». IMDb. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Cohen, John, The End of an Old Song, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին
- ↑ Mathews, Scott (2008 թ․ օգոստոսի 6). «John Cohen in Eastern Kentucky: Documentary Expression and the Image of Roscoe Halcomb During the Folk Revival». Southern Spaces. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Levitt, Helen A Way of Seeing: Third Edition. — 1989. — ISBN 978-0-8223-1005-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helen Levitt: New York Streets 1938 to 1990s at LensCulture
- Հելեն Լևիթ Internet Movie Database կայքում. Note that there is occasionally confusion of Levitt's film credits with those of Helen Slote Levitt.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Լևիթ» հոդվածին։ |
|