Հելեն Լուկոմա (անգլ.՝ Hellen Lukoma, հոկտեմբերի 1, 1992(1992-10-01), Ուգանդա), ուգանդացիդերասանուհի, մոդել, նորաձևության դիզայներ, երգչուհի։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես The Hostelհեռուստասերիալում Պատրայի[1] և «Beneath The Lies»-ում՝ Հելեն Մուտունգիի դերի տպավորիչ կատարման շնորհիվ[2]։ Իր համբավի հիմքը դրել է դրանից մի քանի տարի առաջ անդամագրվելով ամբողջովին աղջիկներից կազմված The Obsessions երաժշտախմբին։ Մինչ այդ ուժերը փորձել է նորաձևության ասպարեզում՝ հանդես գալով որպես մոդել, նորաձևության դիզայներ[3][4]։