Հելեն Դահմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելեն Դահմ
Helen Dahm.jpg
Ծնվել էմայիսի 21, 1878(1878-05-21)[1][2][3][4][5]
ԾննդավայրEgelshofen, Thurgau
Վախճանվել էմայիսի 24, 1968(1968-05-24)[1][2][3][4][5] (90 տարեկանում)
Մահվան վայրMännedorf
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտություննկարչուհի

Հելեն Դահմ (գերմ.՝ Helen Dahm, մայիսի 21, 1878(1878-05-21)[1][2][3][4][5], Egelshofen, Thurgau - մայիսի 24, 1968(1968-05-24)[1][2][3][4][5], Männedorf), շվեյցարիացի նկարչուհի, հետևել է իմպրեսիոնիստական շարժմանը։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Դահմը ծնվել է Էգելսհոֆենում (այժմ Կրեուզլինգեն), Շվեյցարիա։ Նրա հոր պատկանող տեքստիլ միավորման սնանկացումից հետո ընտանիքը 1897 թվականին մեկնում է Ցյուրիխ, որտեղ նա սկսում է սովորել: Դահմը իր նկարչության դասերը ստացել է Հերման Հատիկերից և Էռնեստ Վյուրտենբերգերից, որոնք նրան խրախուսում էին շարունակել ուսումը։ 1906-1913 թվականը Դահմը կարողանում է սովորել Մյունխենի Ակադեմիայում։ Կարճ ժամանակում նա ծանոթանում է քաղաքի ամենահայտնի նկարիչների հետ, այդ թվում՝ Վասիլի Կանդինսկու, Ֆրանց Մարկի, Ավգուստ Մակեի, Մյունտերի, Մարիաննա ֆոն Վերյովկինայի հետ։ Հելենը շփվում է The Blue Rider նկարչական խմբի հետ[6]։ 1930-ական թվականներին Հելենը տառապում էր ծանր դեպրեսիայից և չէր զբաղվում արվեստով։ Հանդիպումը Մեհեր Բաբի հետ Կանեում` Ֆրանսիայում, էական նշանակություն է ունենում։

1938 թվականին Հելեն Դահմը ապրել է Մեհերաբադում` Հնդկաստանում և նկարել է Մեհեր Բաբի դամբարանի ներսի պատերը` օգտագործելով իր ամբողջ ներուժը [7]։ Հելենը համակերպվում է ընդմիշտ այդտեղ մնալու համար՝ որոնելով կյանքում նոր հոգևոր բավականություն, բայց ծանր հիվանդությունը նրան ստիպում է մեկ տարի անց վերադառնալ Շվեյցարիա, որտեղ նորից հանգրվանում է Էտվիլ-ամ-Ջեե-ում։

Հելեն Դահմի մոտ շրջադարձ է կատարվում դեպի կրոնական թեմաները։ Նա նկարում է դրախտի պատկերներ, Քրիստոսի խաչելությունը, հրեշտակներ։

Դահմը ճանաչում է ձեռք բերում միայն կյանքի վերջին շրջանում։ 1967 թվականին` 89 տարեկան հասակում, նա կազմակերպում է իր առաջին ցուցահանդեսը Շվեյցարիայում[8]։

Էլս Ստրանցը քսան տարի եղել է նրա գործընկերը։ Նրա միջոցով է Դահմը հանդիպել Blue Rider խմբի նկարիչներին, որոնք ունեցել են իրենց ներգործությունը Դահմի վրա[9][10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Künstlerlexikon der Schweiz. XX. Jahrhundert. Hrsg.: Verein zur Herausgabe des schweizerischen Künstler-Lexikons; Redaktion: Hans Christoph von Tavel. Huber, Frauenfeld 1958–1967
  • Biografisches Lexikon der Schweizer Kunst. Dictionnaire biographique de l’art suisse. Dizionario biografico dell’arte svizzera. Hrsg.: Schweizerisches Institut für Kunstwissenschaft, Zürich und Lausanne; Leitung: Karl Jost. 2 Bände. Verlag Neue Zürcher Zeitung, Zürich 1998
  • Doris Wild, Elisabeth Grossmann und Regula Witzig: Helen Dahm. ISBN 3-8550-4084-2
  • Paola von Wyss-Giacosa und Sandi Paucic: Katalog Helen Dahm. ISBN 3-905647-13-3
  • Hanna Gagel: So viel Energie – Künstlerinnen in der dritten Lebensphase. AvivA Verlag, 2005, ISBN 3-9323-3824-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118810820 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Helen Dahm
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Helen Dahm — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio
  6. Else Strantz bei L-World – Das Wiki zur Lesbengeschichte der Schweiz
  7. Lord Meher, Bhau Kalchuri, 1986, p. 2315
  8. Broken Down Furniture News, Winnie Barrett, March–April 1992, No. 62
  9. «On Sacred Ground» 
  10. «Works by Swiss Artist Helen Dahm»։ Village Antiques 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]