Հելեն Ալեքսանդր Արչդեյլ
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հելեն Ալեքսանդր Արչդեյլ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1876[1][2] |
Ծննդավայր | Nenthorn, Berwickshire[1] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1949[3][1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սենթ Էնդրյու համալսարան[1] և Սենտ Լեոնարդս դպրոց |
Մասնագիտություն | սուֆրաժիստ, լրագրող և խմբագիր |
Ամուսին | Theodore Montgomery Archdale?[1] |
Ծնողներ | հայր՝ Alexander Russel?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց սոցիալական և քաղաքական միություն |
Երեխաներ | Nicholas Montgomery Archdale?[3][1], Alexander Archdale?[3][1] և Betty Archdale?[3][1] |
Հելեն Ալեքսանդր Արչդեյլ (օգոստոսի 25, 1876[1][2], Nenthorn, Berwickshire[1] - դեկտեմբերի 8, 1949[3][1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), շոտլանդացի ֆեմինիստուհի, սուֆրաժիստ և լրագրող։ Արչդեյլը Կանանց հասարակական և քաղաքական միության Շեֆիլդի մասնաճյուղի կազմակերպիչն էր, իսկ ավելի ուշ՝ Լոնդոնի բանտարկյալների քարտուղարը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվ լինելով՝ Արչդեյլը 1914թ.-ին նախաձեռնեց վերապատրաստման ֆերմա կին գյուղատնտես աշխատողների համար: 1917թ.-ին նա ծառայում էր թագուհի Մերիի բանակի օժանդակ կորպուսում որպես գործավարուհի, 1918թ.-ին տեղափոխվել է Ազգային ծառայության նախարարության կանանց բաժին [6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն Ալեքսանդր Ռասելը ծնվել է Շոտլանդիայի Բերվիքշիր շրջանի Նենթորն գյուղում։ Նրա ծնողներն էին Հելեն Էվանսը (ծն. Քարթերում, 1834–1903)՝ Էդինբուրգի յոթնյակից՝ կանանց առաջին խմբի անդամներից մեկը, որը ընդունվեց Բրիտանական համալսարան, և Ալեքսանդր Ռասելը (1814–1876)՝ շոտլանդացի լրագրող և Սքոթսմանի խմբագիր, ով աջակցել է Սոֆիա Ջեքս-Բլեյքի փորձերին կանանց համար բժշկական կրթություն ապահովելու Էդինբուրգում[7]։
Նա կրթություն է ստացել Սուրբ Լեոնարդի դպրոցում, Սուրբ Էնդրյուսում, այնուհետև՝ Սուրբ Էնդրյուսի համալսարանում (1893–1894), որտեղ նա եղել է առաջին կին շրջանավարտներից մեկը[6][8]։
1901 թվականին նա ամուսնացել է կապիտան Թեոդոր Մոնտգոմերի Արչդեյլի հետ, ով գտնվում էր Բրիտանական Հնդկաստանում։ Շատ բան հայտնի չէ նրա Հնդկաստանում անցկացրած ժամանակների մասին, սակայն նա կարծես օտարացել է ամուսնուց երեխաների ծնվելուց հետո[7]։ 1908 թվականին վերադառնալով Շոտլանդիա՝ Արչդեյլը անմիջապես միացավ Կանանց հասարակական - քաղաքական միությանը՝ դառնալով Շեֆիլդի մասնաճյուղի կազմակերպիչը 1910 թվականին և աշխատանք գտնելով Ադել Պանկհերսթի մոտ, որպես տանը ապրող ուսուցչուհի[9]։ 1911 թվականին նա Պանկհերսթի հետ հյուրընկալել է 1911 թվականի մարդահամարի բոյկոտողների խմբի, որին մասնակցել է 57 մարդ, այդ թվում՝ մեկ հրավիրված թերթի տղամարդ լրագրող[10]։ Ավելի ուշ նույն տարում Արչդեյլը տեղափոխվել է Լոնդոն՝ զբաղեցնելու Կանանց հասարակական - քաղաքական միության բանտարկյալների քարտուղարի պաշտոնը[7]։
Արչդեյլը նաև աշխատել է որպես գրող և լրագրող։ 1912 թվականի հոկտեմբերից նա տարբեր պաշտոններում աշխատել է Կանանց հասարակական - քաղաքական միության Սուֆրաժիստը թերթի հրատարակությունների վրա, իսկ 1915 թվականից նա գրել է դրա հաջորդի՝ Բրիտաննիայի համար[7]։ Նա եղել է Թայմ ընդ թայդ քաղաքական և գրական շաբաթաթերթի առաջին խմբագիրը («չսպասել ոչ մի տղամարդու» չասված ենթատեքստով), որը հիմնադրվել է 1920 թվականին Մարգարետ Ռոնդդայի կողմից[11]։ 1930-ականներին նա հոդվածներով հանդես եկավ Թայմսում, Դեյլի նյուզում, Քրիսչըն սայընս մոնիթորում և Սքոթսմընում[8]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ակտիվ է եղել բազմաթիվ պաշտոններում, այդ թվում՝ պատերազմի վերջին տարում Ազգային ծառայության նախարարության կանանց բաժնում[9]։ Նա բացել է վերապատրաստման ֆերմա կին գյուղատնտես աշխատողների համար, 1917 թվականից ծառայել է թագուհի Մերիի բանակի օժանդակ կորպուսում որպես գործավարուհի, իսկ 1918 թվականին աշխատել է Ազգային ծառայության նախարարության կանանց բաժնում։
Քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արչդեյլը մասնակցել էԿանանց հասարակական - քաղաքական միության ցույցին Էդինբուրգում 1909 թվականի հոկտեմբերի 9-ին[7]։ Ավելի ուշ նույն ամսվա ընթացքում նա ձերբակալվել է Հաննա Միտչելի, Ադելա Պանկհերսթի[12] և Մոդ Յոահիմի և Քեթրին Քորբեթի հետ Դանդիում[9]։ Նրանք դատապարտվեցին խաղաղությունը խախտելու համար՝ ընդհատելով տեղի պատգամավոր Ուինսթոն Չերչիլի հանդիպումը, որին կանանց մասնակցությունն արգելված էր։ Նրանց ձերբակալությունից հետո՝ հոկտեմբերի 20-ին, բոլորը հացադուլ հայտարարեցին և ազատ արձակվեցին տասնօրյա ազատազրկումից հետո[8][11][13]։ Բանտի կառավարիչը և բժիշկ հսկիչը հայտնեցին, որ իր «կոնֆիգուրացիայի» պատճառով Արչդեյլին «հատկապես դժվար կլիներ բռնի սնելը»[9]։
1911 թվականի դեկտեմբերին Արչդեյլը երկու ամսվա ազատազրկման դատապարտվեց Ուայթհոլում պատուհանը կոտրելու համար[7]։ Նրա դուստրը՝ Բեթի Արչդեյլը (1907–2000), հիշում էր, թե ինչպես էր մոր հետագա օտագործման համար քարեր հավաքում և այցելում նրան Հոլոուեյ բանտում[8]։
Արչդեյլը եղել է Մարգարետ Ռոնդդայի հիմնադրած Սիքս փոինթ գրուփի քարտուղարը, իսկ ավելի ուշ՝ միջազգային քարտուղարը[8][14]։ Խմբի վեց նպատակներն էին.
1926 թվականին Արչդեյլը և Ռոնդդան Քրիստալ Մակմիլանի և Էլիզաբեթ Էբոթի հետ հիմնեցին Բաց դռների խորհուրդը[8]։ Բաց դռների խորհուրդը ստեղծվել է կանանց համար հավասար տնտեսական հնարավորություններ խթանելու համար՝ կենտրոնանալով տնտեսական էմանսիպացիայի վրա։ Այն դեմ էր կանանց համար պաշտպանական օրենսդրության ընդլայնմանը` նման օրենսդրությունը սահմանափակող համարելով, և պնդելով, որ այն փաստացի թույլ չի տալիս կանանց ավելի լավ վարձատրվող աշխատանք կատարել, ինչպիսին է հանքարդյունաբերությունը[15]։ Արչդեյլը ակտիվ էր նաև միջազգային տարբերակում՝ Բաց դռներ ինթերնեյշընըլում, որը հիմնադրվել է 1929 թվականին՝ Քրիսթալ Մակմիլանի նախագահությամբ։
1927 թվականին Արչդեյլը սկսեց աշխատել Ժնևում՝ 1930-ականների սկզբին Ազգերի լիգայում հավասար իրավունքների մասին պայմանագրի լոբբինգ իրականացնելով[8][16]։ Լիգան առաջին միջազգային կազմակերպությունն էր, որի հիմնական առաքելությունն էր պահպանել Համաշխարհային խաղաղությունը: Նա դարձավ Կանանց միջազգային կազմակերպությունների կապի կոմիտեի քարտուղար, որը ստեղծվել էր 1931 թվականին որպես կոալիցիա՝ նպաստելու հավասար իրավունքներին, զինաթափմանը և Լիգայում կանանց ներկայացվածությանը:1929-1934 թվականներին նա նախագահել է Հաագայում հիմնադրված Հավասար իրավունքներ ինթերնեյշընըլում, որը նվիրված է կանանց և տղամարդկանց իրավահավասարության քարոզարշավը խթանելուն օրենքում և աշխատանքում[7][8]։ 1930-ականների վերջին նա համագործակցել է Աշխարհի կանայք կուսակցության հետ[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականի հոկտեմբերի 9-ին Արչդեյլը ամուսնացավ կապիտան, հետագայում փոխգնդապետ Թեոդոր Մոնտգոմերի Արչդեյլի (1875–1918) հետ, ով այդ ժամանակ գտնվում էր Հնդկաստանում: Նա իր վաղ ամուսնական կյանքն անցկացրել է Լանկաշիրում և Հնդկաստանում[8]։ Զույգն ուներ երկու որդի և մեկ դուստր։ Արչդեյլը, ըստ երևույթին, հեռացել է իր ամուսնուց մոտ 1913 թվականից[7]։ Ըստ նրա կենսագիր Դեյվիդ Դուգանի, նա հարաբերություններ է ունեցել Լեդի Մարգարեթ Ռոնդդայի հետ․ «Մինչև 1920-ականների սկիզբը, նա կիսում էր բնակարանը և, ընտանիքի հետ միասին, ամառանոցը (Սթոունփիթս, Քենթ) Լեդի Ռոնդայի հետ»[6]։
Արչդեյլը քրիստոնեական գիտության կողմնակից էր, որը նա վերագրում էր իր առողջական խնդիրների լուծմանը: Այնուամենայնիվ, հետագայում նրան «չընդունեցին քրիստոնեական գիտությունների հոսփիս, քանի որ նա գնացել էր սովորական հիվանդանոց սրտի կաթվածից հետո»՝ խախտելով դավանանքի սահմանափակումները բուժօգնություն ստանալու վերաբերյալ[17]։
Արչդեյլը մահացել է 1949 թվականի դեկտեմբերի 8-ին Լոնդոնի Սուրբ Ջոնս Վուդ, Գրով Քորթ 17 հասցեում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 17. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ https://thedinnerpuzzle.com/portfolio/mrs-helen-a-archdale/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Helen Archdale». Spartacus Educational. Վերցված է 8 March 2017-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Doughan, David (28 May 2015) [23 September 2004]. «Archdale [née Russel], Helen Alexander (1876–1949), feminist and journalist». Oxford Dictionary of National Biography (անգլերեն) (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/58331. Վերցված է 2024-11-19-ին. (Subscription or UK public library membership required.)
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Ewan, Elizabeth L. (2006). The Biographical Dictionary of Scottish Women. Edinburgh University Press. էջեր 16. ISBN 9780748617135.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Diane, Atkinson (2018). Rise up, women!: the remarkable lives of the suffragettes. London: Bloomsbury. էջեր 178, 200, 524. ISBN 9781408844045. OCLC 1016848621.
- ↑ «Helen Archdale». Mapping Women's Suffrage. Վերցված է 2024-11-19-ին.
- ↑ 11,0 11,1 Elizabeth, Crawford (1 January 2002). The women's suffrage movement: a reference guide 1866–1928. Routledge. ISBN 9780415239264. OCLC 633316807.
- ↑ Pankhurst, Spartacus, 9 March 2017
- ↑ Leneman, Leah (1996). A Guid Cause: The Women's Suffrage Movement in Scotland. University of Edinburgh. էջ 254. ISBN 1873644485.
- ↑ Wamsley, E. Sue (2022). A Hemisphere of Women: The Founding and Development of the Inter-American Commission, 1915–1939 (անգլերեն). U of Nebraska Press. ISBN 978-1-4962-3011-9.
- ↑ David., Doughan (2001). Dictionary of British women's organisations, 1825–1960. Woburn Press. ISBN 0713002239. OCLC 45356652.
- ↑ Miller, Carol (1994). «"Geneva – the key to equality": inter-war feminists and the league of nations». Women's History Review. 3 (2): 219–245. doi:10.1080/09612029400200051. ISSN 0961-2025.
- ↑ Michell, Deidre (2012). «Divine Horizons: Religion and Social Class in the Lives of Two Leading Australian Women, Betty Archdale and Kylie Tennant» (PDF). In Francis, Rosemary; Grimshaw, Patricia; Standish, Ann (eds.). Seizing the Initiative: Australian Women Leaders in Politics, Workplaces and Communities. eScholarship Research Centre, The University of Melbourne. էջեր 185–197. ISBN 9780734047977.
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Դեկտեմբերի 8 մահեր
- 1949 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի լրագրողներ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի կին գրողներ
- Խմբագիրներ
- Բրիտանացի սուֆրաժիստներ
- Կին
- Բրիտանացիներ
- Ֆեմինիստ գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի կանայք
- Սուֆրաժիստներ
- Կին գրողներ
- Կին լրագրողներ