Հելենդ Պեեպ
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1910[1] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 2007[2] (97 տարեկան) |
Մահվան վայր | Տարտու, Էստոնիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, օպերային երգիչ և ծաղրանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Հելենդ Վալդեմարի Պեեպ (էստ․՝ Helend Peep, ծննդյան անուն՝ Էռնստ-Հելմուտ Պեեպ էստ․՝ Ernst-Helmut Peep, 29 հուլիսի, 1910, Վայկլա – 20 հոկտեմբերի, 2007, Տարտու), էստոնացի դերասան և օպերային երգիչ (տենոր)։ Ավելի քան 50 տարի խաղացել է Տարտուի «Վանեմույնե» թատրոնի բեմում։ Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1957), Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)[3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելենդ Պեեպը ծնվել է 1910 թվականի հուլիսի 29-ին Էստլյանդիայի նահանգի Կոհտլա-Յարվեի գավառի Պորսկովո գյուղում (ներկայում՝ Վայկլա), մանր ֆերմերի ընտանիքում։ Երբ Հելենդ Պեեպը եղել է չորս տարեկան, մահացել է նրա հայրը։ Մայրը՝ Ադելինան, միայնակ է դաստիարակել երկու երեխաներին[3]։
1931 թվականին Պեեպն ավարտել է գիմնազիա Յիհվիում[4]։ Մասնագիտական կարիերան սկսել է 1938 թվականին որպես Տարտուի «Վանեմույնե» էստոնական ազգային թատրոնի երգչախմբի անդամ։ 1939 թվականից մինչև 1942 թվականը որպես դերասան և բեմանկարիչ աշխատել է Կուռեսաառե քաղաքի թատրոնում։ 1942-1944 թվականներին խաղացել է Տալլինի բանվորական թատրոնում, իսկ 1944-1946 թվականներին՝ Երիտասարդական թատրոնում։ 1946 թվականից մինչև 1957 թվականը «Վանեմույնե» թատրոնում եղել է օպերային երգիչ, իսկ 1957 թվականից մինչև 2001 թվականը՝ դրամատիկական դերասան[3]։
Հելենդ Պեեպը եղել է «Վանեմույնե» թատրոնի լավագույն դերասաններից մեկը։ Նա կատարել է Լենսկու դերերգը «Եվգենի Օնեգին» օպերայում, Վլադիմիրի դերերգը «Իշխան Իգոր» օպերայում, Մոնոստատոսի դերերգը «Կախարդական ֆլեյտա» օպերայում, ինչպես նաև կատարել է Կոշկինի դերը «Լյուբով Յարովա» բեմադրության մեջ[5]։ Նա նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Սառցահոսանք» («Jääminek», 1962), «Հետ նայիր ճանապարհին» («Jäljed», 1963), «Ծերունին ուզում է տուն գնալ» («Vana mees tahab koju», 1991) և այլն։
Հելենդ Պեեպը խաղացել է նաև «Անորսալի հրաշք» («Tabamata ime»), «Նոր տարվա նախօրեին» («Uusaastaöö») ֆիլմ-ներկայացումներում, «Killevere koguduse õpetaja» հեռուստաբեմադրությունում[3]։
Հելենդ Պեեպը մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 20-ին Տարտուում 97 տարեկան հասակում։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը[6]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելենդ Պեեպի որդին՝ Աո Պեեպը, դրամատիկական դերասան է[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ http://www.postimees.ee/201007/tartu_postimees/uudised/290663.php
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Viru vägevad: 1900—2000. Ida-Virumaa Omavalitsuste Liit, 2000
- ↑ «Kes? Mis? Kus?» 2008, lk. 361
- ↑ Каарел Ирд Театр — моя работа. «Искусство», 1984
- ↑ «HELEND PEEP 29. VII 1910 – 20. X 2007» (էստոներեն)։ sirp.ee։ 2007-10-26։ Վերցված է 2017-03-30
- ↑ «Скончался драматический актер Ао Пеэп»։ rus.err.ee։ Վերցված է 2017-03-30
|