Հելենա Վայգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Հելենա Վայգել
գերմ.՝ Helene Weigel
Fotothek df Pk 89.jpg
Ծնվել էմայիսի 12, 1900(1900-05-12)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էմայիսի 6, 1971(1971-05-06)[1][2][3][4][5][6][7] (70 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և intendant (government official)
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Flag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան, ԳԴՀ ազգային մրցանակ, «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան և Կառլ Օսեցկու անվան մեդալ
IMDbID 0917832
Helene Weigel Վիքիպահեստ

Հելենա Վայգել (գերմ.՝ Helene Weigel, մայիսի 12, 1900(1900-05-12)[1][2][3][4][5][6][7], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 6, 1971(1971-05-06)[1][2][3][4][5][6][7], Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1]), գերմանացի դերասանուհի և թատրոնի ադմինիստրատոր, Բերտոլդ Բրեխտի երկրորդ կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Վայգելը ծնվել է 1900 թվականի մայիսի 12-ին Վիեննայում՝ ունևոր ընտանիքում: Նրա հայրը տեքստիլ ձեռնարկության կառավարիչ էր, մայրն ունեցել է խաղալիքների խանութ: Վայգելը դերասանական վարպետություն սովորել է Վիեննայում՝ դերասան Ռ. Շիլդկրաուտի մոտ: 1919 թվականին ընդունվել է Մայնի Ֆրանկֆուրտի Դրամատիկական թատրոնի թատերախումբ, որտեղ խաղացել է, մասնավորապես, Մարիայի դերը Գեորգ Բյուխների «Վոյցեկ» ներկայացման մեջ և Պիպերկարկայի դերը Գերհարդ Հաուպտմանի «Առնետներ» ներկայացման մեջ[8], Ա. Բրոննենի «Հայրասպանություն» պիեսում կատարելով կանացի գլխավոր դերը՝ ցնցել է անգամ հեղինակին՝ այդ ժամանակ իր ամենամոտ ընկեր Բերտոլդ Բրեխտին[9]:

1923 թվականին Հելենա Վայգելն ընդունվել է Բեռլինի պետական թատրոնի թատերախումբ, որը ղեկավարում է Լ. Եսները: 1925 թվականին տեղափոխվել է Գերմանական թատրոն, որն այդ տարիներին ղեկավարում էր Մաքս Ռայնհարդը: Միաժամանակ խաղացել է մայրաքաղաքի այլ բեմերում՝ «Ֆոլկսբյունե» և փորձարարական «Յունգե բյունե»[8]:

1924 թվականին «Թմբուկներ գիշերը» ներկայացման վրա աշխատելու ընթացքում Վայգելը հանդիպել է պիեսի հեղինակ Բրեխտին: Նույն թվականի նոյեմբերին ծնվել է նրանց որդին՝ Ստեֆանը: 1929 թվականին, երբ Բրեխտն արդեն բաժանվել էր իր առաջին կնոջից՝ օպերային երգչուհի Մարիաննա Ցոֆֆից, նրանք ամուսնացել են, և 1930 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Բարբարան:

Բեռլինում Վայգելը խաղացել է իր առաջին դերերը Բրեխտի պիեսներում` «Թմբուկները գիշերը»,«Բարձրագույն չափանիշ», «Քաղաքների ջունգլիներում», «Մարդը մարդ է»: 20-ական թվականների վերջից խաղացել է Շիֆբաուերդամի թատրոնում, որտեղ Բրեխտը փորձել է իրականացնել իր «Էպիկական թատրոնի» սկզբունքները, այստեղ Վայգելը, մասնավորապես, խաղացել է Պելագեյա Վլասովի դերը Բրեխտի «Մայր» պիեսում (Մաքսիմ Գորկու վեպի մոտիվներով)[8]:

1933 թվականին՝ նացիստների իշխանության գալուց հետո, Վայգելը Բրեխտի հետ արտագաղթել է սկզբում Դանիա, այնուհետև՝ Շվեդիա, Ֆինլանդիա և վերջապես ԱՄՆ[8]: Առանց օտար լեզուների լավ իմացության՝ արտասահմանում դերասանուհու հաջող կարիերան անհնար էր, Բրեխտը հատուկ կնոջ համար «Մայրիկ Կուրաժն ու նրա երեխաները» պիեսում ստեղծել է համր Կատրինի դերը: Սակայն եվրոպական թատրոնները չեն ընդունել գերմանացի դրամատուրգի այս հակաֆաշիստական ​​ներկայացումը: 15 տարվա ընթացքում Վայգելը խաղացել է առավելապես «կանանց» «մայրերի» դերեր: 1938 թվականին մանկական բեմում նա խաղացել է Բրեխտի «Տերեսա Կարրարի հրացանները» պիեսի գլխավոր դերը: Պիեսում նա խաղացել է գերմանացի վտարանդի սիրողական դերասանների հետ: Միացյալ նահանգներում Բրեխտը սցենար է գրել Ֆրից Լանգի «Դահիճները նույնպես մահանում են» հակաֆաշիստական ֆիլմի համար, որտեղ դեր էր տրվել նաև Վայգելին: Սակայն վերջին պահին Լանգը նրան փոխարինել է մեկ այլ դերասանուհու հետ: Դա վերջ է դրել Բրեխտի և Լանգի միջև եղած հարաբերություններին, նրանք այլևս չեն հանդիպել: ԱՄՆ-ում Վայգելը 1944 թվականին համր դեր է խաղացել «Յոթերորդ խաչ» հոլիվուդյան ֆիլում, որը հիմնված էր Աննա Զեգերսի հանրաճանաչ վեպի վրա:

Եվրոպա վերադառնալուց հետո՝ 1948 թվականին, Վայգելը Շվեյցրիայի Կուր քաղաքում խաղացել է Բրեխտի կողմից բեմադրված Սոֆոկլեսի «Անտիգոններ» ներկայացման գլխավոր դերը: Նույն թվականի հոկտեմբերին Բրեխտը և Վայգելը տեղափոխվել են Բեռլինի արևելյան հատված, որտեղ վերջապես իրենց թատրոնը՝ «Բեռլիներ Անսամբլ», ստեղծելու հնարավորություն են ստացել: Այն բացել են 1949 թվականի հունվարին «Մայրիկ Կուրաժն ու նրա երեխաները» ներկայացումով, որի գլխավոր դերակատարը Վայգելն էր: Վայգելը թատրոնի հիմնադրման օրվանից մինչև իր մահը՝ 1971 թվականը, պաշտոնապես, որպես ինտենդանտ, գլխավորել է թատրոնը և արդեն 50-ական թվականներին հասել համաշխարհային ճանաչման՝ սկսելով 1954 թվականին Փարիզի Համաշխարհային թատրոնի փառատոնից, որտեղ «Մայրիկ Կուրաժը» արժանացել է առաջին մրցանակի[10]:

1950 թվականին Հելենա Վայգելը դարձել է ԳԴՀ գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից մեկը: Դառնալով ԳՍՄԿ անդամ՝ նա 1954 թվականին իր թեկնածությունը քվեարկության է դրել Բեռլինի խորհրդի ընտրություններում: Դերասանուհին երեք անգամ արժանացել է ԳԴՀ ազգային մրցանակի: 1960 թվականին Վայգելն ստացել է արվեստի պրոֆեսորի կոչում, 1964 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշանով:

Հելենա Վայգելը մահացել է 1971 թվականի մայիսի 6-ին Բեռլինում: Թաղված է Դորոտեենշտադի գերեզմանատանը՝ ամուսնու կողքին, որը մահցել է 1956 թվականին:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտոլդ Բրեխտի պիեսներում կանացի բազմաթիվ կերպարներ ստեղծվել են Վայգելի ազդեցության տակ, որն ուժեղ ներքին խառնվածքով դերասանուհի էր, խաղում էր արտաքին զսպվածությամբ, հատկապես հաջող էր հանդես գալիս վառ արտահայտված դերերում[8]: Դերասանուհու լավագույն դերերից են Պելագեյա Վլասովան, Տերեսա Կարրարը, «Վախն ու հուսահատությունը Երրորդ կայսրությունում» պիեսի հրեա կինը, Նաթելլա Աբաշվիլին Բրեխտի «Կովկասի կավճային շրջանում»: Հելենա Վայգելի ստեղծագործության գագաթնակետը Անննա Ֆիրլինգն է՝ մայրիկ Կուրաժը, Բրեխտի հանրահայտ պիեսում[8]:

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1933 թվական
  • 1928 – Բ. Բրեխտի «Մարդը մարդ է»: Բեմադրությունը՝ Էրիխ Էնգելի – այրի Բեգբիկ («Ֆոլկոբյունե», Բեռլին)
  • 1930 – Բ. Բրեխտի «Միջոցառում»: Բեմադրությունը՝ Զլատան Դուդովի – Ագիտատոր (Բեռլինի ֆիլհարմոնիա)
  • 1931 – Բ. Բրեխտի «Մարդը մարդ է»: Բեմադրությունը՝ Բերտոլդ Բրեխտի – այրի Բեգբիկ (Պետական թատրոն, Բեռլին)
  • 1932 – Բ. Բրեխտի «Մայր»՝ ըստ Մաքսիմ Գորկու վեպի: Բեադրությունը՝ Էմիլ Բուրրի – Պելագեյա Վլասովա (Շիֆբաուերդամի թատրոն)
«Բեռլիներ Անսամբլ»
  • 1949 – Բ. Բրեխտի «Մայրիկ Կուրաժն ու նրա երեխաները»: Բեմադրությունը՝ Էրիխ Էնգելի և Բ. Բրեխտի – Աննա Ֆիրլինգ
  • 1952 – Բ. Բրեխտի «Մայրը»՝ Ա. Մ. Գորկու պիեսի մոտիվներով – Պելագեյա Վլասովա
  • 1952 – Բ. Բրեխտի «Տերեսա Կարրարի հրացանները» – Տերեսա Կարրար
  • 1954 – Բ. Բրեխտի «Կովկասի կավճային շրջան»: Բեմադրությունը՝ Բ. Բրեխտի – Նաթելլա Աբաշվիլի
  • 1964 – Ու. Շեքսպիրի «Կորիոլան»: Բեմադրությունը՝ Մանֆրեդ Վեկվերտի և Տենշերտի – Վոլումնիա
  • Բ. Բրեխտի «Վախն ու հուսահատությունը Երրորդ կայսրությունում» –հրեա կին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118630091 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Brockhaus Enzyklopädie
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Глумова Э. И. Вейгель, Елена // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 1.
  9. Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 42—43.
  10. Эткинд Е. Мамаша Кураж и её дети // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах. — М.: Искусство, 1964. — Т. 3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Werner Hecht: Helene Weigel. Eine große Frau des 20. Jahrhunderts. Suhrkamp, Frankfurt am Main 2000 ISBN 3-518-41129-2
  • Christine Herold: Mutter des Ensembles. Helene Weigel — ein Leben mit Bertolt Brecht. Ars Vivendi, Cadolzburg 2001 ISBN 3-89716-230-X
  • Sabine Kebir: Abstieg in den Ruhm. Helene Weigel. Eine Biographie. Aufbau, Berlin 2000 ISBN 3-351-02501-7
  • Wolfgang Pintzka (изд.): Die Schauspielerin Helene Weigel. Ein Fotobuch. Mit Texten von Bertolt Brecht und Fotografien von Gerda Goedhart. Henschel, Berlin 1959
  • Carola Stern: Männer lieben anders. Helene Weigel und Bertolt Brecht. Rowohlt Berlin, Berlin 2000 ISBN 3-87134-411-7
  • Vera Tenschert: Helene Weigel in Fotografien von Vera Tenschert. Henschel, Berlin 2000 ISBN 3-89487-342-6
  • Anita Wünschmann: Helene Weigel. Wiener Jüdin, große Mimin des Epischen Theaters, Hentrich & Hentrich Verlag Berlin 2006, ISBN 978-3-938485-29-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]