Հելենա Ռակոչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելենա Ռակոչի
Helena Rakoczy 1950.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`սպորտային մարմնամարզիկ
Երկիր`Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 23, 1921(1921-12-23)
Ծննդավայր`Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահվան ամսաթիվ`սեպտեմբերի 2, 2014(2014-09-02) (92 տարեկանում)
Մահվան վայր`Կրակով, Լեհաստան
Հասակ`166 սմ
Քաշ`55 կգ

Հելենա Ռակոչի (Կշինով-) (լեհ.՝ Helena Rakoczy (Krzynow-), դեկտեմբերի 23, 1921(1921-12-23), Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - սեպտեմբերի 2, 2014(2014-09-02), Կրակով, Լեհաստան), լեհ մարմնամարզուհի[1], աշխարհի քառակի չեմպիոն (1950), Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (Մելբուրն, 1956)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Ռակոչին ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 23-ին Կրակովում։ Հանդես է եկել «Վավել» (Կրակով) ակումբում։ Վեց անգամ ճանաչվել է Լեհաստանի չեմպիոն։

1950 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Հելենա Ռակոչին արժանացել է չորս ոսկե և մեկ բրոնզե մեդալների. նա չեմպիոն է ճանաչվել գերանի վրա կատարված և ազատ վարժություններում, հենացատկում ու բացարձակ առաջնությունում, իսկ զուգափայտերի վրա կատարած վարժություններում գրավել է երրորդ տեղը։

Չորդ տարի անց՝ Հռոմում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ (1954), արժանացել է երկու բրոնզե մեդալների՝ երրորդ տեղը գրավելով բացարձակ առաջնությունում ու զուգափայտերի վրա կատարած վարժություններում։ 1956 թվականին Մելբուրնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում Հելենա Ռակոչին թիմային առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի առարկայով կատարված վարժություններում։ Բացարձակ առաջնությունում ութերորդ տեղն է գրավել Հելսինկիում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում (1952), իսկ 1956 թվականի Մելբուրնում անցկացված օլիմպիական խաղերում նույն մարզաձևում գրավել է չորրորդ տեղը։

Մարզական կարիերան ավարտելուց հետո որպես մարզիչ աշխատել է Լեհաստանում ու ԱՄՆ-ում։ Բացի դրանից՝ մարմնամարզության մրցությունների ժամանակ հանդես է եկել որպես դատավոր։

2004 թվականին Հելենա Ռակոչին՝ որպես ամենաշատ տիտղոսներն ունեցող լեհ մարմնամարզուհին, ընդգրկվել է Օկլահոմա Սիթիի Սպորտային մարմնամարզության փառքի սրահում։ Այնտեղ էլ նա պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի սպայական խաչով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]