Հելգա Վայց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելգա Վայց
Ծնվել է1961
Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունկլիմայաբան և հետազոտող
Հաստատություն(ներ)HU Berlin[1] և Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտության ինստիտուտ[2]
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն

Հելգա Վայց (անգլ.՝ Helga Weisz, 1961, Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա)[3], ավստրիացի արդյունաբերական բնապահպան, կլիմայագետ, սոցիալական գիտությունների ինստիտուտի արդյունաբերական էկոլոգիայի և կլիմայի փոփոխության պրոֆեսոր Բեռլինի Հումբոլդտի համալսարանում[4]։ Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտության ինստիտուտում (PIK) ղեկավարում է «Սոցիալական նյութափոխանակությունը և ազդեցությունները» լաբորատորիան[5]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին մանրէաբանության մագիստրոսի կոչումով ավարտել է Վիեննայի համալսարանը[6]։ 2002 թվականին մշակութային ուսումնասիրությունների դոկտորի կոչում է ստացել Բեռլինի համալսարանում[6]։ 2006 թվականին ավարտել է Կլագենֆուրտի Ալպեն-Ադրիա համալսարանի սոցիոէկոլոգիայի ֆակուլտետը[6]։ 1991 - 2009 թվականների ընթացքում զբաղեցրել է տարբեր գիտական պաշտոններ Վիեննայի Կլագենֆուրտի համալսարանի Միջառարկայական հետազոտությունների և շարունակական կրթության ֆակուլտետում։ Հրավիրված դասախոս է եղել Շվեյցարիայի Սուրբ Գալլենի համալսարանում ու Եյլի համալսարանի շրջակա միջավայրի դպրոցում[7]։ 2009 - 2012 թվականներին համանախագահել է Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտության ինստիտուտի II հետազոտական տիրույթը՝ Կլիմայի ազդեցություն և խոցելիություն, իսկ 2012 - 2018 թվականներին՝ միջառարկայական հասկացությունների և մեթոդների հետազոտական տիրույթը[7]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայցի հետազոտությունը կենտրոնանում է հումքի և էներգիայի սոցիալական պատասխանատու արտադրության, հումքի՝ ապրանքների և ծառայությունների վերածման և շրջակա միջավայրում որպես թափոններ, արտանետումներ և ջերմություն դրանց օգտագործման և հեռացման վրա, որոնք միասին սոցիալական նյութափոխանակություն են կազմում[8]։

Ակտիվորեն մասնակցում է կլիմայի ճգնաժամը լուծելու միջոցների վերաբերյալ հանրային քննարկումներին։ Երբ 2017 թվականին հրատարակել է քաղաքային ջերմոցային գազի հետքերը նվազեցնելու վերաբերյալ իր ուսումնասիրությունը, այնտեղ նշել է․ «Աշխարհի քաղաքները պետք է խրախուսվեն և հնարավորություն ունենան վերահսկել իրենց արտանետումների ողջ սպեկտրը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի իրականացնել շատ քաղաքների անհրաժեշտ և հավակնոտ ծրագրեր` 2 աստիճանի սահմանը բավարարելու համար»[Ն 1][9]։

Հրատարակությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • With Peter-Paul Pichler, Timm Zwickel, Abel Chavez, Tino Kretschmer, Jessica Seddon: Reducing urban greenhouse gas footprints. In: Scientific Reports, 7, 2017, p. 14659.
  • With Fridolin Krausmann, Christof Amann, Nina Eisenmenger, Karl-Heinz Erb, Klaus Hubacek, Marina Fischer-Kowalski: The physical economy of the European Union: Cross-country comparison and determinants of material consumption. In: Ecological Economics (journal), 58 (4), pp. 676–698.
  • With Sangwon Suh, T. E. Graedel: Industrial Ecology: The role of manufactured capital in sustainability. In: Proceedings of the National Academy of Sciences of the United States of America|Proceedings of the National Academy of Sciences, 112(20), 2015, pp. 6260–6264.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.culture.hu-berlin.de/de/institut/kollegium/1688410
  2. https://www.pik-potsdam.de/members/weisz/past-positions-1
  3. Weisz, Helga (2009 թ․ հունիսի 12). «Wenn alles bleiben soll, wie es ist, muss sich alles ändernIf We Want Things to Stay as They Are, Things Will Have to Change». GAIA - Ecological Perspectives for Science and Society. 18 (2): 104–106. doi:10.14512/gaia.18.2.5.
  4. «Prof. Dr. Helga Weisz». Institut für Kulturwissenschaft. Humboldt-Universität zu Berlin. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Social Metabolism & Impacts — Potsdam Institute for Climate Impact Research». www.pik-potsdam.de. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Academic background — Potsdam Institute for Climate Impact Research». www.pik-potsdam.de. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  7. 7,0 7,1 «Past Positions — Potsdam Institute for Climate Impact Research». www.pik-potsdam.de. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  8. «Weisz — Potsdam Institute for Climate Impact Research». www.pik-potsdam.de. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  9. NACHRICHTEN, n-tv. «Lokaler Klimaschutz wirkt global». n-tv.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխարհի քաղաքները պետք է խրախուսվեն և հնարավորություն ունենան վերահսկել իրենց արտանետումների ողջ սպեկտրը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի իրականացնել շատ քաղաքների անհրաժեշտ և հավակնոտ ծրագրեր` 2 աստիճանի սահմանը բավարարելու համար»։