Հեթում պատմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեթում պատմիչ
HaytonRemittingHisReportToThePope.JPG
Ծնվել է մոտ. 1235[1]
Մահացել է 1308
Մասնագիտություն վանական, պատմաբան, գրող և սպարապետ
Երեխաներ Օշին
Hayton of Corycus Վիքիպահեստում
Հեթումը և Կղեմես V պապը (մանրանկար XV դարի ձեռագրից)

Հեթում Պատմիչ, հոգևոր անունը՝ Անտոն[2](ծննդյան և մահվան թվականները անհայտ), 13-14-րդ դարերի Կիլիկյան Հայաստանի պատմագիր, պետական գործիչ։ Հեթումյանների տոհմից։ 1294-1305-ին՝ հայոց սպարապետ։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մուսուլմանական իշխանությունների (հատկապես Եգիպտոսի սուլթանության) դեմ։ 1305-ին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307-ին, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Միջնադարյան ֆրանսերենով գրած նրա երկը վերածվել է լատիներենի, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն։ 1842-ին Մ. Ավգերյանը լատիներենից գրաբար է թարգմանել Հեթումի երկը՝ դրան կցելով Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307-ի պատմությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #10097015X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 175

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901։
  • Абгарян Г.В., Архетип "Татарской хроники" Гетума, использованный “Любексой хронике” Детмара, ՊԲՀ, 1978, № 1
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png