Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին
անգլ.՝ Do not go gentle into that good night
Տեսակբանաստեղծություն
Ժանրպոեզիա
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԹոմաս Դիլան
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1951

Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին (անգլ.՝ Do not go gentle into that good night), ուելսցի բանաստեղծ Դիլան Թոմասի ամենահայտնի բանաստեղծությունը, որը գրված է վիլանտելլայի ձևով[1]։ Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է Botteghe Oscure ամսագրում՝ 1951 թ.-ին[2], բայց գրվել է 1947 թ.-ին, երբ հեղինակը Ֆլորենցիայում էր՝ ընտանիքի հետ։ Բանաստեղծությունը 1952 թվականին լույս է տեսել Թոմասի նախկինում գրած պատմվածքների հետ «In Country Sleep, And Other Poems» ժողովածուի կազմում[1]։

Ենթադրվում է, որ բանաստեղծությունը Թոմասը գրել է իր մահացող հոր համար, սակայն նրա հայրը չի մահացել մինչև 1952 թ.-ի Սուրբ ծնունդը[3]։ Բանաստեղծության վերնագիրը հենց առաջին տողն է՝ «Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին», որը ընթացքում մի քանի անգամ կրկնվում է։ Մյուս կրկնվող հատվածը՝ «Ընդվզու՛մ, ընդվզու՛մ ընդդեմ մարող լույսին» է։ Բանաստեղծության մեջ գրողը դիմում է հորը՝ ընդվզելու հորդորով, քանի որ և՛ ինքը, և՛ հայրը դժվարին վիճակում են։

Aquote1.png Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին,

Ծերությունը պիտի այրի, մոլեգնի օրվա ավարտին`

Ընդվզու՛մ, ընդվզու՛մ ընդդեմ մարող լույսին։
- Դիլան Թոմաս
Aquote2.png


Բանաստեղծությունը դեռևս հեղինակային իրավունք ունի, բայց անգլերեն տեքստը հանրային հասանելի է poets.org հասցեում[4]։ Հայերեն թարգմանել է Վահրամ Դանիելյանը. այն հասանելի է «Գրանիշի» կայքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Dylan Thomas»։ Academy of American Poets։ «He took his family to Italy, and while in Florence, he wrote In Country Sleep, And Other Poems (Dent, 1952), which includes his most famous poem, “Do not go gentle into that good night.”» 
  2. Ferris Paul (1989)։ Dylan Thomas, A Biography։ New York: Paragon House։ էջ 283։ ISBN 1-55778-215-6 
  3. «Dylan Thomas: Do Not Go Gentle Into That Good Night»։ BBC Wales։ նոյեմբերի 6, 2008։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 27, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 18, 2010 
  4. Dylan Thomas (2005-05-06)։ «Do not go gentle into that good night Poems»։ Do not go gentle into that good night | Academy of American Poets։ Վերցված է 2016-09-08 
  5. «Դիլան Թոմաս | Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին | Գրանիշ»։ granish.org։ Վերցված է 2016-09-08