Հեզեր Ֆորդ
| Հեզեր Ֆորդ | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 6, 1978 (48 տարեկան) |
| Ծննդավայր | Պիտերմարիցբուրգ, ՀԱՀ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ուիտուոտերստրանդի համալսարան, Օքսֆորդի համալսարան, University of California, Berkeley School of Information?, Սթենֆորդի համալսարան, Ռոդսի համալսարան և Carter High School? |
| Մասնագիտություն | հետազոտող, social entrepreneur և media scholar |
| Աշխատատու | Լիդսի համալսարան[1], Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ[2], Տեխնոլոգիայի համալսարան[3], Առաջադիմական հաղորդակցությունների ասոցիացիա[4] և Electoral Institute for the Sustainability of Democracy in Africa?[5] |
| 🌐 | |
| Կաղապար:Listen voice | |
Հեզեր Ֆորդ (անգլ.՝ Heather Ford․ հունվարի 6, 1978, Պիտերմարիցբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գիտական հետազոտող, բլոգեր, լրագրող, սոցիալական ձեռնարկատեր և բաց կոդի ակտիվիստ[6], որն ինտերնետային քաղաքականության, իրավունքի և կառավարման ոլորտներում աշխատանքներ է տարել Հարավային Աֆրիկայում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում: Նա Creative Commons South Africa-ի հիմնադիրն է[7]։ Հետազոտել է իշխանության բնույթը Վիքիպեդիայի շրջանակում։ Լիդսի համալսարանում գիտական հետազոտող է[8]։
Կյանքի վաղ շրջան և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորդը ծնվել է Հարավային Աֆրիկայի Կվա-Զուլու Նատալ նահանգի Պիտերմարիցբուրգ քաղաքում։[9] Նա Պիտերմարիցբուրգի Քարթերի անվան ավագ դպրոցի գլխավոր ուսանողուհին էր և մրցանակների է արժանցել բանավեճի, դրամայի, երաժշտության և ակադեմիական նվաճումների համար։
1996 թվականին Ֆորդն ընդունվել է Ռոդսի համալսարան ՝ հաղորդակցության դիզայնի ոլորտում լրագրության բակալավրի որակավորում ստանալու համար[10]։ Ռոդսում սովորելու ընթացքում Ֆորդը Ռոդսի ուսանողական «Activate » թերթի արվեստի և մշակույթի բաժնի խմբագիրն էր[11]։ Բացի այդ՝ հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում ու պարային դրամաներում։ 1997 թվականին նա համահեղինակել է «Sincerely, Colour» պիեսը և մարմնավորել է դրա գլխավոր հերոսուհու կերպարը Ազգային արվեստի փառատոնում ներկայացված բեմադրությունում[12]։ Մտածում էր, որ կարող է պարուսույցի կարիերա սկսել, բայց վերջնարդյունքում որոշում կայացրեց աշխատանք գտնել մեդիա ոլորտում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-2002 թվականներին Յոհաննեսբուրգում գործող Հարավային Աֆրիկայի ընտրական ինստիտուտի ոչ առևտրային կազմակերպությունում որպես թվային տեղեկատվության մենեջեր աշխատելուց հետո նա մեկնել է Միացյալ Թագավորություն՝ «Առաջադեմ հաղորդակցությունների ասոցիացիայի»[13] «ԳրինՆեթի»[13] և «Փրայվաիսի Ինթերնեշնլ»-ի հետ Եվրոպայում ինտերնետային իրավունքների պաշտպանության գծով աշխատելու համար։
2003 թվականին նա Benetech- ից կրթաթոշակ է ստացել՝ Սթենֆորդի համալսարանում Reuters Digital Vision ծրագրում ընդգրկվելու համար[14]։ Սթենֆորդում սովորելու տարիներին Creative Commons- ում կամավոր աշխատելով՝ որոշել է ուսումնառության ավարտին վերադառնալ Հարավային Աֆրիկա՝ Creative Commons South Africa[14] և «Առողջ բանականություն. դեպի աֆրիկյան թվային տեղեկատվական համայնություններ» / Commons-sense: Towards an African Digital Information Commons ծրագիրը Վիտս համալսարանի հղումների կենտրոնում հիմնելու համար։ Նա հեռահաղորդակցության քաղաքականության ասպիրանտուրայի վկայական է ստացել Վիտվատերսրանդի համալսարանից[13]։ 2006 թվականին Հեզերը համահիմնադրել է The African Commons Project-ը, որը հարավաֆրիկյան ոչ առևտրային կազմակերպություն է և զբաղվում է Աֆրիկայում commons-ի հարցերով[14]։

2006 թվականին Ֆորդը նշանակվել է iCommons-ի՝ Մեծ Բրիտանիայի մասնավոր բարեգործական կորպորացիայի գործադիր տնօրեն։ Աշխատանքը համակարգելով Creative Commons-ի հետ՝ iCommons-ը համագործակցում է բաց կրթությամբ, գիտելիքների հասանելիությամբ, անվճար ծրագրային ապահովմամբ, բաց հասանելիությամբ հրատարակչությամբ և ազատ մշակույթով հետաքրքրված համայնքների հետ։ iCommons-ից հետո Ֆորդը 2009 թվականին հիմնադրել է GeekRetreat-ը, որի նպատակն էր միավորել Հարավային Աֆրիկայի տարբեր երկրներից ժամանած տեխնոլոգներին՝ տեղական ինտերնետի բարելավման հարցերը քննարկելու համար[15]։ 2010 թվականին նա հայտարարեց, որ Creative Commons-ը և Վիքիպեդիան բավականաչափ ներառական չեն զարգացող աշխարհի համար[16]։
Ֆորդը նախկինում եղել է Վիքիմեդիա հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ[17]։ Մագիստրոսի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանի Բերկլիի տեղեկատվական դպրոցում[18][13]։ Բլոգ է վարել Thoughtleader[19] և Global Voices[20] կայքերում, եղել է Ռուբեն Գոլդբերգի «Ինտերնետային տնտեսություն» հաղորդման հյուրը[21]։ 2011 թվականին IT News Africa-ն Ֆորդին հռչակել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Աֆրիկայի 10 ամենաազդեցիկ կանանցից մեկը[22]։
Ֆորդը որպես թվային ազգագրագետ աշխատել է Ushahidi- ում[23] մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ սկսել է սովորել Օքսֆորդի համալսարանի Օքսֆորդի ինտերնետային ինստիտուտում (Dphil)[24]։ Նա գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Օքսֆորդում՝ հաջողությամբ պաշտպանելով իր պատրաստած «Փաստերի գործարաններ. Վիքիպեդիան և ներկայացնելու իշխանությունը / Fact factories: Wikipedia and the power to represent.» ատենախոսությունը[25]։ Այդ ժամանակվանից աշխատել է Վիքիմեդիա հիմնադրամում՝ ուսումնասիրելով Վիքիպեդիայում իշխանության բնույթին առնչվող հարցեր: Նա թվային մեթոդների գիտաշխատող էր Լիդսի համալսարանում[26], իսկ ներկայումս Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանում աշխատում է որպես հաղորդակցության դպրոցի դոցենտ, UTS տվյալների և արհեստական բանականության էթիկայի կլաստերի համակարգող, UTS մեդիա անցման կենտրոնի գործընկեր[27]։ Նա տասը տարի ուսումնասիրել է Վիքիպեդիայի «2011 թվականի եգիպտական հեղափոխություն» հոդվածի խմբագրումը և իր այդ ուսումնասիրության հիման վրա հրատարակել «Գրելով հեղափոխության մասին 2022 թվականին» գիրքը[28]։
Վարչական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկյան համայնքների նախագծի խորհրդի անդամ՝ 2006 թվականից մինչև օրս
- Վիքիմեդիա հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ՝ 2007–2009
- iCommons-ի խորհրդի անդամ՝ 2005–2006
Պատիվներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 – Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի տեղեկատվական դպրոցի կրթաթոշակ
- 2009 – Հարավաֆրիկյան կանանց գիրք - Հարավային Աֆրիկայի բիզնեսի, տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կանանց ամենամյա գրանցամատյան
- 2004 – Սթենֆորդի BASES սոցիալական ձեռներեցության մրցանակ Bookbox-ի համար, որը աշխարհի տարբեր լեզուներով թվային գրքերի վեբ-հիմքով ջուքբոքս է։
- 2003 – Benetech-ի կողմից շնորհված https://en.wikipedia.org/wiki/Reuters_Digital_Vision_Program" ծրագրի կրթաթոշակ
- 2003 – Բրիտանական կառավարության կողմից շնորհված Chevening կրթաթոշակ
- 2000 – Ռոդսի համալսարանի Academic Colours and Distinction
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009: Open culture in Global Information Society Watch (GISWatch) 2009 / Բաց մշակույթը գլոբալ տեղեկատվական հասարակության դիտարկման մեջ (GISWatch) 2009թ.
- 2013: Getting to the source. Where does Wikipedia get its information from? Coauthored with Shilad Sen, David R. Musicant, and Nathaniel Miller, Presented at WikiSym 2013 / * 2013թ.։ Աղբյուրին հասնելը։ Որտեղի՞ց է Վիքիպեդիան ստանում իր տեղեկատվությունը։ Համահեղինակ՝ Շիլադ Սենի, Դեյվիդ Ռ. Մյուզիքանթի և Նաթանիել Միլլերի հետ, ներկայացված է WikiSym 2013-ում։
- 2022: Writing the Revolution: Wikipedia and the Survival of Facts in the Digital Age. MIT Press. 2022.
- 2023:
- Ford, Heather; Pietsch, Tamson; Tall, Kelly (2023 թ․ հոկտեմբերի 29). «Gender and the invisibility of care on Wikipedia». Big Data & Society. 10 (2). doi:10.1177/20539517231210276.
- Ford, Heather (2023). «Chapter 13: Becoming eventful through data: The mediated construction of historic events in the age of data». In Coleman, Stephen; Sorensen, Lone (eds.). Handbook of Digital Politics (2nd ed.). Edward Elgar Publishing. էջեր 196–241. ISBN 9781800377578.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Romanov A., Montenegro A., Westwood G. ORCID Public Data File 2024 — 2024. — doi:10.23640/07243.27151305.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ «300 Young South Africans: Civil Society (Part 2)». Mail & Guardian. South Africa. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «200 Young South Africans: Technology». Mail & Guardian. South Africa. 2010 թ․ հունիսի 11. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին."200 Young South Africans: Technology". Mail & Guardian. South Africa. 11 June 2010. Retrieved 20 February 2011.
- ↑ Ford, Heather; Wajcman, Judy (2017 թ․ օգոստոսի 1). «'Anyone can edit', not everyone does: Wikipedia's infrastructure and the gender gap» (PDF). Social Studies of Science (անգլերեն). 47 (4): 511–527. doi:10.1177/0306312717692172. ISSN 0306-3127. PMID 28791929. S2CID 32835293.
- ↑ «200 Young South Africans: Technology». Mail & Guardian. South Africa. 2010 թ․ հունիսի 11. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Book of South African Women: Technology». Mail & Guardian. South Africa. 2009 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Heather Ford». LinkedIn. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ TEDx Talks (2016 թ․ մարտի 14), Wikipedia and Me | Dr. Heather Ford | TEDxUniversityofLeeds, Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին
- 1 2 3 4 «Book of South African Women: Technology». Mail & Guardian. South Africa. 2009 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին."Book of South African Women: Technology". Mail & Guardian. South Africa. 3 August 2009. Retrieved 20 February 2011.
- 1 2 3 «300 Young South Africans: Civil Society (Part 2)». Mail & Guardian. South Africa. 2009 թ․ հունիսի 12. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին."300 Young South Africans: Civil Society (Part 2)". Mail & Guardian. South Africa. 12 June 2009. Retrieved 20 February 2011.
- ↑ Shapshak, Toby (2009 թ․ հոկտեմբերի 11). «It's not all Geek any more». Times Live. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «200 Young South Africans: Technology». Mail & Guardian. South Africa. 2010 թ․ հունիսի 11. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին."200 Young South Africans: Technology". Mail & Guardian. South Africa. 11 June 2010. Retrieved 20 February 2011.
- ↑ «Advisory Board - Former members». Wikimedia Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Q & A with Heather Ford: Makmende, Web Ethnography and Ostrich». 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Thoughtleader». Thoughtleaders. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Global Voices». Global Voices author. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «InternetEconomy». Internet Economy podcasts. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Africa's most influential women in Science and Tech». 2011 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Q & A with Heather Ford: Makmende, Web Ethnography and Ostrich». 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին."Q & A with Heather Ford: Makmende, Web Ethnography and Ostrich". 29 September 2011. Retrieved 29 September 2011.
- ↑ «Heather Ford: DPhil Student». Oxford Internet Institute, University of Oxford. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Ford, H. Fact factories: Wikipedia and the power to represent (Thesis).
- ↑ «Dr Heather Ford». University of Leeds. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Heather Ford Profile». University of Technology Sydney. Վերցված է 2024 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Hogge, Becky (2022 թ․ նոյեմբերի 3). «Writing the Revolution — Wikipedia and the online battle over facts». Financial Times. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- iCommons «Մարդիկ»
- Հեզեր Ֆորդի բլոգը
- Հեզեր Ֆորդ Թվիթթերում
- «Աֆրիկան և թվային տեղեկատվական համընդհանուր տարածքը. ակնարկ»(չաշխատող հղում) , Քրիս Արմսթրոնգի հետ
- Առողջ բանականություն. դեպի աֆրիկյան թվային տեղեկատվական համայնություն
- Ռոյթերսի թվային տեսողության կրթաթոշակ
- Creative Commons Հարավային Աֆրիկա
- Վիտվատերսրանդի համալսարանի կապի կենտրոն
- Հեզեր Ֆորդի հարցազրույցի տեսանյութը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեզեր Ֆորդ» հոդվածին։ |
| ||||||||||