Հե՞շտ է խիզախ լինել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հե՞շտ է խիզախ լինել
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Ալյաշև
ՍցենարիստGerman Drobiz?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն461 վայրկյան
Թվական1975

Հե՞շտ է խիզախ լինել (ռուս.՝ Легко ли быть храбрым), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը թողարկվել է 1975 թվականին, Սվերլոդսկի հեռուստատեսությամբ։ Ռեժիսոր Անատոլի Ալյաշևն ստեղծել է մուլտֆիլմ ընկերության և փոխօգնության մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շան ձագը և հավի ճուտը որոշում են միասին ապրել` շնիկի տնակում։ Հետո նրանք որոշում են պատրաստել սեղան և աթոռ։ Ճուտիկն առաջարկում է, որ միասին գնան տախտակը բերելու, բայց շունիկը պատասխանում է, թե, երկուսով բոլորն էլ կկարողանան, իսկ ճուտիկը թող փորձի մենակ գնալ։ Հավի ճուտը վախենում էր, բայց որոշում է մենակ գնալ։ Նա գնում է, մոտենում է ցանկապատին և տեսնում է մի լավ տախտակ։ Նա քաշում է տախտակը և առանց նկատելու ջրի մեջ է նետում սև կատվին, որը նստած էր այս տախտակի վրա ձուկ էր ուտում։ Զայրացած կատուն ընկնում է հավի ճտի հետևից, որը վախից փախչում է և թաքնվում շան ձագի մոտ։ Շունը ծիծաղում է իր ընկերոջ վրա և ամոթանք է տալիս նրան այն պատճառով, որ նա վախենում է ինչ-որ փոքրիկ կատվից։ Շունը որոշում է ինքը գնալ տախտակի հետևից։ Գնում է և տեսնում է մի փեթակ։ Շունը որոշում է տախտակը վերցնել հենց այդ փեթակից։ Այդտեղ նրա վրա են հարձակվում մեղուները։ Շունը վախենում է և հետ է փախչում։ Հիմա արդեն հավի ճուտը ծաղրում է նրան, որ վախենում է ինչ-որ փոքր մեղուներից։ Հասկանալով, որ ճիշտը միասին գնալն է, ընկերները ընկերությամ մասին ուրախ երգ երգելով` գնում են և վերցնում իրենց անհրաժեշտ տախտակը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Անատոլի Ալյաշև
  • Սցենարի հեղինակ` Գերման Դրոբիզ
  • Դերերը հնչյունավորել են` Անատոլի Շչուկին, Լ. Կատաևա
  • Կոմպոզիտոր` Ալմազ Մոնասիպով
  • Մուլտիպլիկատորներ` Եվգենի Սկարիդով, Ալեքսանդրա Եվլադովա, Տատյանա Կոստուոսուվա, Ռ. Պեստրյակովա, Ն. Իշինա
  • Օպերատոր` Ա. Իշին
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Բերեստեցկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]