Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր...»
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1922
Հրատարակչություն«Արեգ» ամսագիր
ՎիքիդարանՀե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր..., Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Հեղինակն այն գրել է 1922 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության մեկ օրինակ պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №112-ում։

Ինքնագրի ֆաքսիմիլեն առաջին անգամ տպագրվել է 1923 թվականին «3apя востока» թերթի № 68-ում։ Քառյակը տպագրվել է նաև 1924 թվականին Վիեննայում լույս տեսած «Արեգ» ամսագրի № 7-ի էջ 398-րդ էջում` հետևյալ խմբագրական ծանոթությամբ. «Այս քառյակը գրված է այն ժամանակ, երբ Հովհաննես Թումանյանը ծանր հիվանդ՝ ճանապարհվում էր Մոսկվա բժշկվելու։ Կարծվում է, որ այս նրա վերջին բանաստեղծությունն է»։

Հետագայում քառյակը տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 550-րդ էջում։

Տպագրվում է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 531.