Հաքիմ Կաե-Կազիմ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Լագոս, Նիգերիա |
Կրթություն | Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
hakeemkae-kazim.com/Home.html | |
Հաքիմ Կաե-Կազիմ (անգլ.՝ Hakeem Kae-Kazim, հոկտեմբերի 1, 1962, Լագոս), նիգերիական ծագմամբ անգլիացի դերասան։ Առավել հայտնի է պարոն Սքոթի դերով՝ «Սև առագաստ» հեռուստասերիալից։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաե-Կազիմը ծնվել է Նիգերիայի Լագոս քաղաքում, որտեղ անցկացրել է վաղ մանկությունը, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Անգլիա՝ Լոնդոն[1]։ Սկսեց հետաքրքրվել դերասանական խաղով, երբ մասնակցեց դպրոցական ներկայացումներին և Ազգային պատանեկան թատրոնի ներկայացումներին[2]։ Այդ ժամանակ էլ նա իր մեջ բացահայտեց «սերը թատրոնի, դերասանական խաղի հանդեպ»։ Կաե-Կազիմը սովորել է Բրիսթոլի «Օլդ Վիք» թատերական դպրոցում, որն ավարտել է 1987 թվականին[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական ազգային թատրոնում Բրայան Քոքսի և Իեն Մակքելանի հետ աշխատելուց հետո Կաե-Կազիմը սկսեց հանդես գալ բրիտանական հեռուստատեսությամբ՝ խաղալով «Զուտ անգլիական սպանություն», «Փորձություն և վրեժխնդրություն», ինչպես նաև հանրահայտ «Գրենջ Հիլլ» սերիալի բազմաթիվ դրվագներում։ Տեղափոխվեց Հարավային Աֆրիկա, որտեղ դարձավ հայտնի հեռուստա և կինոդերասան[1]։ Օսկարի առաջադրված «Հյուրանոց «Ռուանդա»» ֆիլմում կատարած Ջորջ Ռուտագանդայի դերը նրան միջազգային ճանաչում բերեց[4]։
«Հյուրանոց «Ռուանդա»» ֆիլմի հաջողությունից հետո Կաե-Կազիմը տեղափոխվեց Լոս Անջելես, որը նրան կարիերայի ավելի լայն հնարավորություններ ընձեռեց։ Նկարահանվել է «Ժամանակի ծուղակը» և «Ռազմաճակատի գիծը» ֆիլմերում, այնուհետև ստացավ կապիտան Ժոկարի դերը «Կարիբյան ծովի Ծովահենները։ Աշխարհի ծայրին» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Իքս Մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ ֆիլմում[4]։
Կաե-Կազիմը խաղացել է բազմաթիվ հիթային հեռուստասերիալներում, որոնց թվում են «Կորուսյալները», «Օրենք և կանոն։ Հատուկ կորպուս» և «Մտածել ինչպես հանցագործ» սերիալները[1]։ «24 ժամ» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում և «24։ Քավություն» հեռուստաֆիլմում կատարել է գնդապետ Այկ Դուբակի դերը։ Նկարահանվել է նաև «Գոթհեմ» և «Դոմինիոն» հեռուստասերիալներում, սակայն ամենաերկարատև դերը «Սև առագաստ» հեռուստասերիալում պարոն Սքոթի դերն է։ Խոսելով իր կերպարի մասին՝ նա հայտնել է, որ պարոն Սքոթը հիմնված է ծովահեն Սև Կեսարի վրա[2]։
2016 թվականին Կաե-Կազիմը խաղացել է Սեմփսոնի դերը «Արմատները» մինիսերիալում, որը հիմնված է Ալեքս Հայլեի համանուն վեպի վրա[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Interview with Hakeem Kae-Kazim – ADUNAGOW Magazine». www.adunagow.net. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ 2,0 2,1 «THE BIG INTERVIEW: FTN interviews Lost, Hotel Rwanda and Black Sails star Hakeem Kae-Kazim». www.followingthenerd.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 4,0 4,1 http://nigeriafilms.com. «The great black hope------Hakeem Kae-Kazim - nigeriafilms.com». www.nigeriafilms.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(չաշխատող հղում)|last=
- ↑ Pauley, Nigel. «1970s slave drama Roots is returning - and it's set to be even more brutal». mirror. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-09 Wayback Machine(անգլերեն)
- Հաքիմ Կաե-Կազիմ Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաքիմ Կաե-Կազիմ» հոդվածին։ |
|