Jump to content

Հացունե Միկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացունե Միկու
Изображение логотипа
Տեսակխոսքի սինթեզ, համակարգչային երաժշտություն
ՀեղինակCrypton Future Media
ՕՀWindows (XP, 7, 8, 10), macOS (10.7 և բարձր)
Առկա էճապոներեն (V3, V4X, NT), անգլերեն (English, V4), չինարեն (V4C)
Լույս տեսավ՝Օգոստոսի 31 2007
ՊլատֆորմԱնհատական համակարգիչ
Զարգացման կարգավիճակչի թարմացվում
ԱրտոնագիրԳույքային ծրագրակազմ, Creative Commons (Piapro-ի խորհրդանիշներին[1][2])
Անվանված էmixing console?[3]
ԿայքHatsune Miku V4X
Hatsune Miku V4X Bundle
Hatsune Miku NT
 Hatsune Miku Վիքիպահեստում

Հացունե Միկու (ճապ.՝ 初音ミク)՝ ճապոնական վիրտուալ երգչուհի, որը ստեղծվել է Crypton Future Media ընկերության կողմից 2007 թվականի օգոստոսի 31-ին: Նրա ձայնի սինթեզի համար օգտագործվում է կենդանի երգչուհու ձայնի նմուշառում, օգտագործելով Yamaha Corporation ընկերության Vocaloid ծրագիրը։ Ձայնի մատակարարը ճապոնացի դերասանուհի և երգչուհի (սեյու) Սակի Ֆուջիտան է: Ինքնատիպ կերպարը ստեղծվել է ճապոնացի նկարիչ KEI Garou-ի կողմից, որը նաև աշխատել է Crypton Future Media-ի այլ վոկալոիդների արտաքին տեսքի վրա[4]։ Միկուի երգերով սկավառակները զբաղեցրել են առաջին տեղերը ճապոնական չարթերում։

Հացունե Միկուն ամենահայտնի և սիրված վոկալոիդն է և դարձել է փոփ կուռք։ Կիսաթափանցիկ էկրանի վրա կեղծածավալային պրոյեկցիայի տեխնոլոգիայի շնորհիվ[5] նա նաև կենդանի համերգներ է տալիս բեմերում[6][7][8][9][10][11]։ Նրա ֆեյսբուքյան էջին մոտ 2,5 միլիոն օգտատեր է հետևում[12]։

Միկույի ձայնային բանկի մշակման աշխատանքների մասին հայտարարվել էր 2007 թվականի հունիսի 25-ին։ Երբ աշխատանքը արդեն 90%-ով ավարտված էր, հայտնի դարձավ նաև նրա անունը[13]։ Ավելի ուշ, 2007 թվականի օգոստոսի 12-ին, Crypton-ի բլոգում հայտարարվեց նրա ազգանունը և բանկի բետա-թեստի մեկնարկի մասին[14]։ Հացունե Միկուն, CV01 կոդային անվանմամբ, դարձավ Character Vocal Series և Character Voice շարքի առաջին վոկալոիդը։ Շատերը սխալմամբ կարծում են, որ նա առաջին վոկալոիդն է, որ թողարկվել է Vocaloid 2 շարժիչի հիման վրա, սակայն առաջինը եղել է Sweet ANN-ը։ Նրա ազգանունը ընտրվել է «հացու» (ճապ.՝ , առաջին) և «նե» (ճապ.՝ , ձայն) բառերի համադրությամբ, իսկ անունը՝ «Միկու» (ճապ.՝ ミク), թարգմանվում է որպես «ապագա»[15]։

Հացունե Միկույի «ձայնի» հիմքը դարձել է ճապոնացի սեյու Սակի Ֆուջիտայի (անգլ. Saki Fujita) ձայնը։ Ի տարբերություն այլ խոսքային սինթեզատորների, ծրագիրը հիմնականում կարգավորված է J-pop և դենս-փոփ երգերի ստեղծման համար, որոնք հաճախ հնչում են անիմեներում, սակայն նաև հնարավոր է ստեղծել այլ ժանրերի երգեր։

Հայտնի ճապոնական վիդեո կայք՝ Nico Nico Douga-ն[16], մեծ դեր է խաղացել ծրագրի հանրային ճանաչության մեջ։ Ծրագրային ապահովման թողարկումից անմիջապես հետո Nico Nico Douga-ի օգտատերերը սկսեցին տեղադրել իրենց ստեղծած երգերի տեսահոլովակները: Ըստ Crypton-ի՝ հանրահայտ «Յակ ցուփ ցոփ» տեսահոլովակի ռեմիքսը, որտեղ երկրպագուների կողմից ստեղծված Միկույի չիբի տարբերակը կատարում էր երգը Օրիհիմե Ինոուեյի փոխարեն[17],ցույց տվեց ծրագրի հնարավորությունները ժամանցային մուլտիմեդիա-կոնտենտ ստեղծելու գործում[17]։ Վոկալոիդների հանրային ճանաչության աճի հետ մեկտեղ, Nico Nico Douga-ն դարձավ օգտատերերի ստեղծագործական համագործակցության հարթակ։ Հանրաճանաչ երգերը նկարազարդվում և անիմացվում են 2D և 3D ձևաչափերով մեկ օգտատերերի կողմից, իսկ մյուսներն իրենց հերթին ստեղծում են դրանց ռեմիքսները[18]։

Անձնական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացունե Միկուն 16 տարեկան է, հասակը՝ 158 սմ, քաշը՝ 42 կգ[19][20]։ Մազերի գույնը՝ փիրուզագույն։ Նրա կերպարը հաճախ պատկերում են պրասով, ինչը դարձել է նրա տարբերակիչ ատրիբուտը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Creative Commons Public License to the illustrations of Crypton Future Media's Characters» (English). Արխիվացված է օրիգինալից 2015-04-07-ին. Վերցված է 2014-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «ピアプロ・キャラクター・ライセンス» (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին. Վերցված է 2014-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. (unspecified title)ISBN 978-4-14-011112-3
  4. «電子の歌姫・初音ミク キャラクターと歌声が出会った日» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին. Վերցված է 2014-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Как голограмма Мику Хатсуне попадает на сцену или Как делают концерты вокалоидов | Хатсуне Мику вокалоид клуб» (ռուսերեն). mikupa.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-06-13-ին. Վերցված է 2017-05-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Hatsune Miku Virtual Idol to Hold 1st Solo Concert». Anime News Network (անգլերեն). 2009-12-10. Արխիվացված է օրիգինալից 2010-07-29-ին. Վերցված է 2013-11-22-ին.
  7. «Hatsune Miku Virtual Idol Performs 'Live' Before 25,000». Anime News Network (անգլերեն). 2009-08-23. Արխիվացված է օրիգինալից 2009-08-27-ին. Վերցված է 2013-11-22-ին.
  8. «Japanese pop star Hatsune Miku takes the stage -- as a 3-D hologram». latimes.com (անգլերեն). 2013-10-20. Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 2013-11-22-ին.
  9. «Japan's Virtual Pop Star Hatsune Miku To Make U.S. Concert Debut At Anime Expo 2011 - AX Guests News» (անգլերեն). 2011-05-12. Արխիվացված է օրիգինալից 2011-05-16-ին. Վերցված է 2013-11-22-ին.
  10. «Official Concerts organized or supported by the company that owns the Vocaloid(s) used» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-04-11-ին. Վերցված է 2014-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Hatsune Miku Expo 2014» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2022-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Hatsune Miku Official Facebook Page» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-07-30-ին. Վերցված է 2014-11-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «[Vocaloid2情報]新ボーカロイド「ミク」90%完成» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2007-09-20-ին. Վերցված է 2014-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «[Vocaloid2情報]今日が最後の夜・・・» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2014-01-07-ին. Վերցված է 2014-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Exceptional sales of Hatsune Miku» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-14-ին. Վերցված է 2008-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «ニコニコ動画(9)». Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին. Վերցված է 2022-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. 17,0 17,1 «How Hatsune Miku opened the creative mind: Interview with Crypton Future Media» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին. Վերցված է 2008-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «DTM in the boom again: How anonymous creators are discovered by Hatsune Miku» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-14-ին. Վերցված է 2008-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Victoria Wells, G. R. Foxall Handbook of Developments in Consumer Behaviour. — С. 26.
  20. «About HATSUNE MIKU». Crypton Future Media. Արխիվացված է օրիգինալից 2013-05-30-ին. Վերցված է 2015-03-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)