Հացի փշրանքներ
Հացի փշրանքներ կամ պաքսիմատներ, բաղկացած են տարբեր չորության փշրված հացից, երբեմն ավելացվում են համեմունքներ,որը օգտագործում են ապուրների, լցոնման, մսային կոտլետների հետ, ինչպես նաև ապահովում է խրուն և խրթխրթան ծածկույթ տապակած ուտելիքների համար:Հացի փշրանքները ճապոնական խոհանոցում կոչվում է «պանկո»։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր հացի փշրանքները պատրաստվում են չոր հացերից, որոնք թխվել կամ տապակվել են խոնավության մեծ մասը հեռացնելու համար և կարող են ունենալ ավազի կամ նույնիսկ փոշու ձև։ Հացի փշրանքները ամենահեշտ ձևը ստացվում է հացի կտորները սննդային գործիքով մանրացնել։
Թարմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փափուկ կամ թարմ հացի փշրանքներ պատրաստելու համար օգտագործվող հացերը այնքան էլ չոր չեն, ուստի փշրանքները ավելի մեծ են և ավելի փափուկ ծածկույթ են ապահովում։ Հացի փշուր կամ փշրանք ստացվում է նաև բոքոնի փափուկ մասից։
Պանկո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանկո ( ճապ․ パン粉) հացի փշրանքների տեսակ է, որն օգտագործվում է ճապոնական խոհանոցում, որը ապահովում է խրթխրթան ծածկույթը տապակած մթերքների համար, օրինակ՝ տոնկացու[1]։ Այն ունի ավելի փխրուն, օդային հյուսվածք, քան ստացվում է Եվրոպական խոհանոցում։ Հացի տեսակների մեծ մասը և պահպանում է իր հյուսվածքը թխած կամ խորը տապակած վիճակում, ինչի արդյունքում ավելի թեթև ծածկույթ է ստանում[2] :Ճապոնական խսհանոցից բացի հացի այս տեսակն օգտագործվում է ասիական, այնպես էլ ոչ ասիական ուտեստների մեջ։ Այն հաճախ օգտագործվում է ծովամթերքի վրա և սովորաբար վաճառվում է ասիական շուկաներում, խանութներում։
Պակոն արտադրվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես ասիական երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում, Կորեայում, Մալայզիայում, Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնացիներն առաջին անգամ հաց պատրաստելը սովորել են եվրոպացիներից։ «パン粉 (պանկո)» բառը ծագել է «պան»ից, ինչը ճապոներեն հաց բառն է (առաջացել է պորտուգալերեն «pão» բառից՝ հաց), և «-粉 (-ko)»: Ճապոնական կանջո, որը նշանակում է «ալյուր», ինչպես նաև օգտագործվում է այլ լեզուներում, որպես վերջածանց (օրինակ, komeko, «բրնձի փոշի», sobako, հնդկաձավարի ալյուր», եւ komugiko, «ցորենի ալյուր»[3]։
Հացաբուլկեղեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաց փշրանքը չոր հացահատիկից ստացված սննդային ծածկույթ է։ Հացի փշրանք շատ համար է, քանի որ այն օգնում է սննդի շուրջ փխրուն ծածկույթ ստեղծելու համար։ Հացաբուլկեղենի խառնուրդները կարող են պատրաստվել հացահատիկից, ալյուրից, եգիպտացորենի ալյուրից և համեմունքներից, որի մեջ հացթուխը թաթախում է նախքան եփելը։ Եթե հացով պատրաստվող սնունդը չափազանց չոր է, որպեսզի ծածկույթը չփչանա, ապա կարող եք նախ թրջել կաթի, հում ձվի մեջ։
Հացը կարելի է փոխարինել ալյուրով, որն ավելի հարթ և նուրբ տեսք է տալիս ու ավելի փափուկ է լինում։
Ժողովրդական մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հենզելն ու Գրետել» հեքիաթում Հենզելն ու Գրետելը օգտագործում են հացի փշրանքները՝ իրենց ճանապարհն չկորցնելու համար։ Այնուամենայնիվ, հացի փշրանքները ի վերջո կերան թռչունները՝ հետագայում նրանք մոլորվեցին անտառնում։ Հեքիաթում հացի փշրանքների հանրաճանաչությունը հանգեցրեց «հացի փշուր» բառի օգտագործմանը՝ որպես նավիգացիոն տարր, որը թույլ է տալիս օգտատերերին հետևել իրենց գտնվելու վայրերին ծրագրերում կամ փաստաթղթերում[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հաց տապակած և լցոնված հավի մսով և եգիպտացորենով
-
Պանկոյի պաքսիմատ պապրիկայի համով
-
Պանկոյի սպիտակ պաքսիմատ
-
Պարզ պաքսիմատ
-
Հացի փշրանքներ տոնկացու
-
Տապակած ծովախեցգետին պանկոյի պաքսիմատով
-
Պանկոյի պաքսիմատով պատված ծովախեցգետին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Panko Bread Crumbs. The Secrets Revealed». YouTube. 2018 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն); Unknown parameter|արխիվ-ամսաթիվ=
ignored (օգնություն) - ↑ «Դուք երբեք չեք հավատա, թե ինչպես է Panko հացի փշրանքները Պատրաստված են». HuffPost. 2012 թ․ մայիսի 2. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ {{cite web |last=Marshall |first=Jo |url=http://www.heraldnews.com/lifestyle/food/x2084588983/COOKCABULARY-Panko-is-a-crumby-ingredient Արխիվացված 2011-11-22 Wayback Machine |archive-url=https:// web.archive.org/web/20111122002748/http://www.heraldnews.com/lifestyle/food/x2084588983/COOKCABULARY-Panko-is-a-crumby-ingredient |url-status=dead |archive-date=201 11-22 |title=COOKCABULARY. Panko-ն փխրուն բաղադրիչ է - Fall River, MA |publisher=The Herald News |date=2010-10-05 |access-date=2012-11-17 }}
- ↑ Mark Levene (2010 թ․ հոկտեմբերի 18). PA221 An Introduction to Search Engines and Web Navigation (2nd ed.). Wiley. էջ 221. ISBN 978-0470526842. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
{{cite book}}
: Check|url=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացի փշրանքներ» հոդվածին։ |
|