Հացի թանգարան (Պերեյասլավ-Խմելնիցկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունՊերեյասլավ, Boryspil Raion? և Կիևի մարզ
Հասցեвул. Літописна, 2, Переяслав, Київська область, Україна
Հիմնադրվել էհոկտեմբերի 14, 1984
Քարտեզ
Քարտեզ

Հացի թանգարան (ռուս.՝ Музей хлеба), գտնվում է Ուկրաինայի Կիևի մարզի Պերեյասլավ քաղաքում, որտեղ հավաքված են տեղեկություններ հողագործական գործունեության դարավոր պատմություն վերաբերյալ[1]։ Հացի թանգարանն ընդգրկվել է «Պերեյասլավ» ազգային պատմաազգագրական արգելավայրի կազմում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացի թանգարանը բացվել է 1984 թվականին Պերեյասլավ-Խմելնիցկիում[1], պատմամշակութային արգելավայրի տնօրեն Միխայիլ Սիկորսկու նախաձեռնությամբ։ Այդ միտքը Սիկորսկու մոտ ծագել է այն բանից հետո, երբ 1982 թվականին նա մասնակցել է Թանգարանների տնօրենների համամիութենական խորհրդակցությանը։ Սիկորսկին որոշել է ստեղծել պրոֆիլային Հացի թանգարան, որը կարող էր պատկերացում տալ հայրենական հացի արտադրության զարգացման և հին ժամանակներում հացի թխման ձևի մասին[2]։

Երբ սկսվել են Պերեյասլավի թանգարանի հիմնադրման նախապաստրաստական աշխատանքները, Վ. Կարմազինը Կիևում հայտարարել է, որ ինքը Կիևում այդպիսի թանգարան ստեղծելու միտք ուներ։ Նա դիմել է Ուկրանիայի նախարարների խորհրդին՝ կիևյան հացի թանգարան ստեղծելու նախաձեռնությանն աջակցելու խնդրանքով։ 1984 թվականի գարնանը Պերեյասլավ-Խմելնիցկի է ժամանել թանգարան ստեղծելու հնարավորությունները գնահատող հանձնաժողով, որի եզրակացության բացասական լինելու դեպքում ցուցանմուշները կարող էին փոխանցվել Կիևում ստեղծվելիք մյուս թանգարանին։ Հանձնաժողովի այցելության ժամանակ արդեն իսկ պատրաստ էին նմուշների ցուցադրության հիմնական տաղավարը, թանգարանի թեմատիկ-տեղադրական և կառուցվածքային պլանները, որոշ ցուցանմուշներ, որոնց թվում կային աշխատանքի գյուղատնտեսական գործիքներ, հացի թխման ու պահպանման համար օգտագրծվող տարաներ։ Կիևյան թանգարանում այդ ժամանակ եղել է ընդամենը 36 ցուցադրանմուշ, որոնց մեծամասնությունը նկարներ և լուսանկարչական պատճեններ էին։ 1984 թվականի հունիսին սկսել է Հացի թանգարանի էքսպոզիցիայի ստեղծումը[2]։

Պրեյասլավ-Խմելնիցկի շրջանի Մալայա Կարատուլ գյուղի եկեղեցու կիսավեր կառույցի՝ արգելավայրին հանձնվելուց հետո՝ 1982 թվականի մայիսին, 4 օրվա ընթացքում քանդվել և թանգարան է տեղափոխվել հին եկեղեցու կառուցը։ Նրա բոլոր տարրերը, որոնց ցուցադրությունն զբաղեցրել է 600 քառ. մ տարածք, դուրս են տարվել արգելավայրի ուժերով։ Առանձին հատվածներ տեղափոխելու համար օգտագործվել են մեխանիկական միջոցներ, մասնավորապես վերամբարձ կռունկներ[2]։

Թանգարանային համալիրն զբաղեցնում է մոտավորապես 2,5 հա տարածք։ Այնտեղ ընդգրկված է նաև հիմնական ցուցադրության տաղավարը, որն զբաղեցնում է 600 քառ. մ և բաղկացած է 6 սրահից։ Թանգարանի կազմի մեջ են նաև գեղջուկ-հողագործի տունը, հողմաղացը, ցորենի 3 պահեստ, արհեստանոցը, բաց ցուցասրահը, որտեղ ներկայացված է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գյուղատնտեսության բնագավառում օգտագործված տեխնիկան։ Տեխնիկական սարքերի մեջ ներկայացված են գութանների հավաքածու, մեխանիկական կալ, հողամշակման աշխատանքի գործքիներ, ռազմադաշտային հացի փուռ, «АН-2», բեռնատար մեքենաներ, հատիկահավաք մեքենաներ[1]։

Թանգարանն ունի մոտ 3 հազար ցուցանմուշ։ Ցուցանմուշների շարքում կա կերամիկական սպասք, որն օգտագործվել է հացահատիկի պահպանման և ճաշատեսակներ պատրաստելու համար, հողագործական գործիքներ, մնացուկային ցորենի հավաքածու, հացամթերքներ, լուսանկարներ, հողագործության հետ կապված տարբեր ստեղծագործություններ[1][3]։

Թանգարանը կազմված է 15 թեմատիկ բաժիններից։ Դրանք դասավորված են ըստ ժամանակագրական հերթականության, որը թույլ է տալիս բացահայտել հողագործության զարգացման և հաց թխելու փուլերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Місто Переяслав-Хмельницький і район».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Музей хліба національного історико-етнографічного заповідника «переяслав»: до 25-річчя створення та діяльності». Місто Переяслав-Хмельницький і район.
  3. «Музей хліба у Переяслав-Хмельницькому». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին.