Հացենի պենսիլվանյան
| Հացենի պենսիլվանյան | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Fraxinus pennsylvanica
March
|
||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||

Հացենի պենսիլվանյան (լատիներեն՝ Fraxinus pennsylvanica), ձիթազգիների ընտանիքի, հացենիների ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է` 1 5-25 մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով։ Սաղարթը մեծ մասամբ անկանոն է, ցրված կամ միակողմանի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրավուն է, ճաքճքված։ Ընձյուղները մոխրավուն են, թաղիքամազ մզուկապատ, ծածկված սպիտակ ոսպնյակներով։ Բողբոջները գորշադարչնագույն են։ Տերևները բարդ են, կազմված 7 (մեծ մասամբ 5-9) տերևիկներից։ Երկարավուն են, 4-14 սմ երկարությամբ, 2-4 (8) սմ լայնությամբ, ամբողջաեզր են կամ սղոցաեզր, բաց կանաչավուն, երբեմն` կարմրագորշավուն, ներքևի կողմից` մազմզուկապատ։ Սևապտղիկներն ունեն 3-7 սմ երկարություն, 0,5-1,2 սմ լայնություն, երկարավուն-էլիպսաձև, պարունակում են մեկական սերմ (ընկուզիկ)։ Ծաղկում է ապրիլին, պտղաբերում` օգոստոսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Նոր Շոտլանդիայից մինչև կենտրոնական շրջաններ, Ջորջիա և դեպի արևմուտք` մինչև Մանիտոբա, Հյուսիսային և Հարավային Դակոդա, Նեբրասկա, Կանզաս և Հյուսիսային Ալաբամա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում մասսայաբար օգտագործվում է կանաչապատման և անտառապատման նպատակներով։ Չկա մի բնակավայր, որտեղ կանաչ տնկարկներից այս ծառատեսակը բացակայի։ Խոնավասեր է, լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ, արագ է աճում, ցրտադիմացկուն է։ Ամենուրեք ինքնացան է տալիս և ինքնուրույն բազմանում ու տարածվում։
Էկոլոգիական խումբը` XIIp: Մշակության հավանական շրջանները` 1-32[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 235։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի պենսիլվանյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի պենսիլվանյան» հոդվածին։ |
| ||||||||||||||
