Jump to content

Հարևանները 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարևանները 2
անգլ.՝ Neighbors 2
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականմայիսի 5, 2016[1][2], մայիսի 12, 2016[3] և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիքոլաս Սթոլլեր[4][5]
ՊրոդյուսերՍեթ Ռոգեն և Էվան Գոլդբերգ[6]
Սցենարի հեղինակԷվան Գոլդբերգ, Նիքոլաս Սթոլլեր[6], Սեթ Ռոգեն[6], Էնդրյու Ջ. Քոեն և Բրենդան Օ'Բրայան
ԴերակատարներԶաք Էֆրոն[6], Սեթ Ռոգեն[6], Դեյվ Ֆրանկո[6], Սելենա Գոմես[6], Ռոուզ Բիրն[6], Քլոե Գրեյս Մորեց[6], Կառլա Գալլո[6], Այք Բարինհոլց[6], Լիզա Կուդրոու[6], Հանիբալ Բյուրես[6], Քրիստոֆեր Մինց Փլաս[6], Բրավո Սիերա[6], Քիրսի Քլեմոնս, Բիլլի Այքներ, Clara Mamet?, Ակվաֆինա, Քելսի Գրամեր, Բինի Ֆելդշտեյն[6], John Early?[6], Բրայան Հասկի[6] և Էբբի Ջեյքոբսոն[6]
ՕպերատորԲրենդոն Թրոսթ
ԵրաժշտությունՄայքլ Էնդրյուս
ՄոնտաժԶին Բեյքեր
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն92 րոպե
ՆախորդՀարևանները. Պատերազմի արահետում
Պաշտոնական կայքէջ

«Հարևանները 2» (անգլ.՝ Neighbors 2: Sorority Rising), հյուսիսամերիկյան կատակերգական ֆիլմ, որի ռեժիսորն է Նիկոլաս Սթոլլերը։

2014 թվականին թողարկված առաջին ֆիլմի սիքվելն է: Գլխավոր դերերում են Սեթ Ռոգենը, Զաք Էֆրոնը, Ռոուզ Բիրնը և Քլոե Գրեյս Մորեցը: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 20-ին։ Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշային համակարգում ֆիլմն ստացել է «R» գնահատականը (մինչև 17 տարեկանները պետք է դիտեն ֆիլմը ծնողների կամ մեծահասակների հետ):

Այս անգամ համալսարանական աղջիկների խումբ է վարձակալում Մաքի և Քելիի հարևան տունը: Նոր հարևանները հետապնդում են Մաքին և Քելիին և նրանց հաղթելու համար ամուսինները միավորում են ուժերը իրենց նախկին թշնամու՝ Թեդի Սանդերսի հետ:

Դերակատար Դեր
Սեթ Ռոգեն Մաք Ռեդներ Մաք Ռեդներ
Ռոուզ Բիրն Քելլի Ռեդներ Քելլի Ռեդներ
Զաք Էֆրոն Թեդի Սանդերս Թեդի Սանդերս
Քլոյե Գրեյս Մորեց Շելբի Շելբի
Դեյվ Ֆրանկո Փիթ Փիթ
Այք Բարինհոլց Ջիմմի Ջիմմի
Կառլա Գալլո Պոլա Պոլա
Քիրսի Քլեմոնս Բեթ Բեթ
Բինի Ֆելդշտեյն Նորա Նորա
Սելենա Գոմես Մեդիսոն Մեդիսոն
Լիզա Կուդրոու Դեկան Քերոլ Գրեդսթոուն Դեկան Քերոլ Գրեդսթոուն
Բիլլի Այքներ
Քեմերոն Դալլաս

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի սկզբին ֆիլմն արդեն եղել է արտադրության փուլում, ռեժիսորը կրկին եղել է Նիկոլաս Սթոլլերը, իսկ սցենարը գրել է Էնդրյու Ջեյ Քոենը և Բրենդան Օ'Բրայենը, նաև մասնակցություն են ունեցել Նիկոլաս Սթոլլերը, Սեթ Ռոգենը և Էվան Գոլդբերգը[7]: Սեթ Ռոգենը, Ռոուզ Բիրնը և Զաք Էֆրոնը վերադարձել են իրենց դերերին։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի կեսերին[8]։ Հուլիսին Քլոե Գրեյս Մորեցը միացել է դերասանական կազմին, իսկ քիչ անց հրապարակվել է նաև ֆիլմի անվանումը[9]։ Օգոստոսի 4-ին հայտնի է դարձել, որ Կառլա Գալլոն և Այք Բարինհոլցը նույնպես կնկարահանվեն սիքվելի մեջ[10]։ Օգոստոսի 7-ին Քիրսի Քլեմոնսը և Բինի Ֆելդշտեյնը նույնպես միացել են դերասանական կազմին[11]: 2015 թվականի օգոստոսի 13-ին «The Hollywood Reporter»-ը հայտնել է, որ Դեյվ Ֆրանկոն նույնպես կվերադառնա իր դերին[12]: Սելենա Գոմեսին նկատվել է նկարահանման հրապարակում[13], Լիզա Կուդրոուն նույնպես նկատվել է նկարահանման հրապարակում[14]: Դերասանական կազմին միացել են Բիլլի Այքները և Քեմերոն Դալլասը[15][16]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի օգոստոսի վերջին Ատլանտայում (Ջորջիա, ԱՄՆ)[17]: Քլոյե Գրեյս Մորեցը նկարահանումներին մասնացկել է օգոստոսի 26-ից[18]։ Նկարահանումները ավարտվել են 2015 թվականի հոկտեմբերի 29-ին։

2015 թվականի փետրվարի 6-ին Universal Studios-ը հայտարարել է ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2016 թվականի մայիսի 13[19], սակայն 2015 թվականի հուլիսի 27-ին հայտարարվել է, որ ֆիլմը կթողարկվի մեկ շաբաթ անց՝ 2016 թվականի մայիսի 20-ին[20]։ 2016 թվականի փետրվարի 13-ին Universal Studios-ն իր թվիթերյան էջում հրապարակել է պաստառ, որտեղ ասվում է, որ Մեծ Բրիտանիայում ֆիլմը թողարկվելու է 2016 թվականի մայիսի 5-ին[21]։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 20-ին։ Քննադատներն ու հանդիսատեսն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ են տվել ֆիլմին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kinopolis (գերմ.) — 1905.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.imdb.com/title/tt4438848/
  5. http://www.filmstarts.de/kritiken/235408.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Glen Wilson (2015-02-06). «Neighbors 2 with Rogen and Efron is on its way» (անգլերեն). EW. Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  8. Tatiana Siegel (2015-02-06). «Seth Rogen, Zac Efron Reteam for 'Neighbors 2' at Universal (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2015-02-08-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  9. Ethan Anderton (2015-07-25). «Chloe Grace Moretz Joins 'Neighbors 2,' Official Title Revealed» (անգլերեն). /Film. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  10. Jeff Sneider (2015-08-04). «Carla Gallo to Return for 'Neighbors 2' With Seth Rogen, Rose Byrne (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  11. Jeff Sneider (2015-07-25). «Jonah Hill's Sister Beanie Feldstein Joins Seth Rogen, Zac Efron in 'Neighbors 2'» (անգլերեն). TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  12. Rebecca Ford (2015-08-13). «Dave Franco Returning for 'Neighbors 2'» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2016-02-19-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  13. Seija Rankin (2015-09-04). «Selena Gomez Joined the Cast of Neighbors 2: Sorority Rising and We've Got Her Part All Figured Out» (անգլերեն). E!. Արխիվացված է օրիգինալից 2016-01-13-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  14. «Neighbors 2 Cast Photos from the Atlanta Set» (անգլերեն). ComingSoon.net. 2015-09-18. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  15. Rebecca Ford (2015-09-24). «Billy Eichner Joins Seth Rogen in 'Neighbors 2' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2016-01-06-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  16. Ross A. Lincoln (2015-11-11). «Web Star Cameron Dallas Inks With Brillstein Entertainment Partners» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-12-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  17. «Seth Rogen and Zac Efron's Neighbors 2 is looking for stand-ins to work on the new movie filming in Atlanta, Georgia» (անգլերեն). ProjectCasting. 2015-08-25. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  18. «Chloe Grace Moretz looks almost unrecognisable in skimpy dresses and heavy make-up as she shoots new movie Neighbors 2 alongside Zac Efron» (անգլերեն). Daily Mail. 2015-08-26. Արխիվացված է օրիգինալից 2016-01-29-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  19. Dave McNary (2015-02-06). «Seth Rogen, Zac Efron Reteaming on 'Neighbors 2'» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  20. Anthony D'Alessandro (2015-07-27). «'Neighbors 2' Moves A Weekend Later In May 2016» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2015-07-28-ին. Վերցված է 2016-03-08-ին.
  21. «Universal Studios» (անգլերեն). Twitter. 2013-02-13. Վերցված է 2016-03-08-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]