Հարրի Քուվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Քուվեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1917(1917-03-06)[1]
ԾննդավայրՆյուարկ (Դելավեր), Նյու Քասլ շրջան, Դելավեր, ԱՄՆ
Մահացել էմարտի 26, 2011(2011-03-26)[2][1] (94 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան և Հոբարտ և Ուիլյամ Սմիթ քոլեջներ
Մասնագիտությունքիմիկոս և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
 Harry Coover Վիքիպահեստում

Դոկտոր Հարրի Ուեսլի Քուվեր կրտսեր (անգլ.՝ Dr. Harry Wesley Coover Jr., մարտի 6, 1917(1917-03-06)[1], Նյուարկ (Դելավեր), Նյու Քասլ շրջան, Դելավեր, ԱՄՆ - մարտի 26, 2011(2011-03-26)[2][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս, Super Glue (Eastman 910) սուպեր սոսնձի գյուտարարը[5], 460 արտոնագրի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվերը ծնվել է Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքում։ Մինչև դեռահասությունը ապրել է Դելավերում։ Այնտեղ նա ընկել է գնացքի տակ և մոտ վեց շաբաթ անցկացրել կոմայում։ Ապաքինվելուց հետո Քուվերը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Ուիդսպորտ քաղաք՝ միջնակարգ դպրոցն ավարտելու համար։ Նա մնացել է Նյու Յորքում և Հոբարտ քոլեջում (Hobart College) ստացել քիմիայի գիտությունների բակալավրի աստիճան, ապա Կոռնելի համալսարանում օրգանական քիմիայի ոլորտում ստացել է գիտությունների մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրա ատենախոսությունը նվիրված էր B6 վիտամինի կոմերցիոն սինթեզին։ Նա մտադիր էր ուսումնասիրել B6 վիտամինը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Նրա մշակումները ձեռնարկվել են ռազմական հետագա հետազոտությունների համար։ 1944-1973 թվականներին Քուվերը Eastman Kodak ընկերությունում աշխատել է որպես քիմիկոս, 1973-1984 թվականներին՝ ընկերության հետազոտությունների և զարգացման գծով փոխնախագահ[6][7]։ 1951 թվականին Քուվերը տեղափոխվել է Թենեսի նահանգի Քինգսպորտ քաղաքի Eastman Kodak ընկերության քիմիական գործարան[8][9]։

Քուվերն ամուսնացել է Մյուրիել Զումբախ Քուվերի հետ, իր մահից՝ 2005 թվականից ավելի քան 60 տարի առաջ։ Նա ունի 2 որդի՝ Հարրի Ուեսլի Քուվեր III-ը, դոկտոր Սթիվեն Ռոմ Քուվերը, 1 դուստր՝ դոկտոր Մելինդա Քուվեր Փոլը, չորս թոռ՝ Բրետտ Քուվերը, Ադամ Փոլը, դոկտոր Դանա Քուվերը, Քիրստեն Գիլիամը, և 4 ծոռ։

Քուվերը մահացել է 2011 թվականի մարտի 26-ին բնական մահով, Թենեսի նահանգի Քինգսպորտ քաղաքի իր տանը։

Սուպեր սոսինձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին թափանցիկ պլաստիկից նշանոցների պատրաստման համար նյութերի որոնման ժամանակ հայտնաբերվել է ցիանոակրիլատ։ Մածուցիկության պատճառով դրանք ամբողջովին հարմար չէին օգտագործման համար, և այս գաղափարը հետաձգվեց։ 1951 թվականին (ինը տարի անց) Քուվերը և նրա թիմը Eastman Kodak-ում կրկին ուսումնասիրեցին ցիանոակրիլատը։ Քուվերը ղեկավարում էր Kodak-ի քիմիկոսներին, որոնք ուսումնասիրում էին ռեակտիվ շարժիչների հովարների ջերմային պոլիմերները, երբ ցիանոակրիլատները կրկին փորձարկվեցին և չափազանց կպչուն էին։ Երբ խմբի քիմիկոսը Քուվերին հայտնել է, որ վնասել է թանկարժեք ռեֆրակտոմետրը՝ սոսնձելով այն, Քուվերը հասկացել է, որ նա յուրահատուկ սոսինձ է բացել։ 1958 թվականին Kodak ընկերության կողմից վաճառքի է հանվել Eastman 910, իսկ հետո՝ Super Glue սոսինձը[10]։

Ցիանոակրիլատը ակրիլ խեժ է, որն արագ պոլիմերիզացվում է ջրի առկայությամբ (մասնավորապես՝ հիդրօքսիդ իոնների)՝ ձևավորելով մակերեսներն իրար կապող երկար ամուր շղթաներ։ Քանի որ խոնավության ներկայությունը առաջացնում է սոսնձի կարծրացում, օդի խոնավության ազդեցությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել այն բանին, որ սոսինձով պարկուճը կամ սրվակը դառնա օգտագործման համար ոչ պիտանի։ Որպեսզի սոսնձի բաց տարան չկպչի մինչև օգտագործելը, այն պետք է պահվի հերմետիկ անոթում կամ սիլիկագելի փաթեթավորմամբ սրվակում։ Մեկ այլ հարմար միջոց է ենթամաշկային ներարկումների ասեղը կցել սոսնձի անցքին։ Օգտագործելուց առաջ այն կարող է վերացվել ասեղի տաքացմամբ (օրինակ՝ կրակայրիչով)։ Ցիանոակրիլատը օգտագործվում է որպես դատական փորձաքննության գործիք ոչ ծակոտկեն մակերևույթների վրա թաքնված մատնահետքեր ստանալու համար, ինչպիսիք են՝ ապակին, պլաստիկը և այլն[11]։ Ցիանոակրիլատը տաքանում է մինչև ծխի ձևավորումը, որն արձագանքում է մատնահետքերի անտեսանելի մնացորդներին և մթնոլորտային խոնավությանը՝ սպիտակ պոլիմերի (պոլիցիանոակրիլատի) ձևավորմամբ, մատնահետքերի վրա։ Այնուհետև մատնահետքերի նկարը նշվում է։ Մակերեսների մեծամասնության վրա (բացառությամբ սպիտակ պլաստիկի և այլն) մատնահետքերը տեսանելի են անզեն աչքով։ Անտեսանելի կամ վատ տեսանելի հետքերը կարող են հետագայում բարելավվել՝ կիրառելով լյումինեսցենտային կամ ոչ լյումինեսցենտային ներկանյութ։

Այդ ժամանակ մեծ ուշադրություն էր դարձվում սոսնձի՝ պինդ նյութերն իրար միացնելու ունակությանը։ Քուվերը նաև առաջինն էր, որ ճանաչեց և արտոնագրեց ցիանոակրիլատները որպես հյուսվածքային սոսինձ ան բանից հետո, երբ նրա ավագ որդին մոդելի արտադրության ժամանակ կտրել է մատը և կտրվածքը սոսնձել (սուպեր սոսնձի վաղ դեղատոմս)։ Սուպեր սոսինձը Վիետնամի պատերազմի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է սփրեյի տեսքով՝ որպես արյունը կանգնեցնող միջոց վիրավոր զինվորների ներքին օրգանների վրա ժամանակավոր դնելու համար այնքան ժամանակ, քանի դեռ սովորական վիրահատություն չի իրականացվել։ Ներկայումս հյուսվածքային սոսինձները ամբողջ աշխարհում օգտագործվում են տարբեր վիրաբուժական վիրահատությունների ժամանակ, առանց կար դնելու՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար[10]։ Քուվերը բազմիցս ասել է, որ ամենից շատ հպարտանում է բժշկության մեջ ցիանոակրիլատների կիրառմամբ, որ նրանք փրկել են բազմաթիվ կյանքեր և շարունակելու են դա անել։

Այլ գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվերը ստացել է 460 արտոնագիր, և սուպեր սոսինձը նրա բազմաթիվ հայտնագործություններից մեկն է։ Նա «ծրագրավորված նորամուծություններ» համարեց կառավարման մեթոդաբանությունը` կենտրոնանալով հետազոտության և զարգացման վրա, իր կարևորագույն աշխատանքների շարքում[10]։ Kodak ընկերությունում իրականացված ծրագրավորված նորարարությունները հանգեցրել են 320 նոր արտադրանքի ներդրմանը և վաճառքի աճին՝ 1,8-ից մինչև 2,5 մլրդ դոլար։ Հետագայում Քուվերը ձևավորել է միջազգային կառավարման խորհրդատվական ընկերություն՝ խորհրդատվություն տալով կորպորատիվ հաճախորդներին ամբողջ աշխարհում ծրագրային նորարարությունների մեթոդաբանության վերաբերյալ[12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվերը որպես քիմիկոս ստացել է «Տարվա Մարդ» մրցանակը՝ անհատական նորարարության և ստեղծագործութան ոլորտում ակնառու նվաճումների համար։ Նա նաև արժանացել է Էրլ Բ. Բարնսի մրցանակին՝ քիմիական հետազոտությունների կառավարման ոլորտում առաջնորդության համար, Մորիս Հոլլանդի մրցանակին, IRI մրցանակի՝ ձեռքբերումների համար[10], եղել է Արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի մեդալակիր։ 1983 թվականին Քուվերն ընտրվել է «Ազգային ճարտարագիտական ակադեմիայի» (National Academy of Engineering) անդամ։ 2004 թվականին Քուվերն ընդգրկվել է Գյուտարարների փառքի ազգային սրահում[5]։ 2010 թվականին ստացել է ազգային մեդալ՝ տեխնոլոգիաների և նորարարության համար[13], որը հանձնել է Բարաք Օբաման։ Դրա համար Քուվերը Վաշինգտոն է ժամանել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2011/03/28/business/28coover.html
  3. https://www.invent.org/inductees/harry-w-coover
  4. https://www.nationalmedals.org/laureates
  5. 5,0 5,1 «Invent Now | Hall of Fame | Search | Inventor Profile». web.archive.org. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Harris, Elizabeth A. (2011 թ․ մարտի 27). «Harry Coover, Super Glue's Inventor, Dies at 94». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Harry Coover». www.nndb.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  8. Associated Press. «Creator of Super Glue, former Eastman employee, dies at 94». timesnews.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Harry Coover | Lemelson-MIT Program». lemelson.mit.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Inventor of the Week: Archive». web.archive.org. 2004 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «The Cyanoacrylate Fuming Method». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Remarkable Alum:». web.archive.org. 2010 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «Alumnus Who Invented Super Glue Wins National Medal of Technology and Innovation | The Cornell Daily Sun». web.archive.org. 2012 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  14. ««Кто не любит «суперклей»?». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.