Հարրի Պոլիտ
Հարրի Պոլիտ անգլ.՝ Harry Pollitt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1890[1] Դրոյլսդեն, Tameside, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հունիսի 27, 1960[1] (69 տարեկան) Ավստրալիա բնական մահով |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պաշտոն(ներ) | գերագույն քարտուղար |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն և Workers' Socialist Federation? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Հարրի Պոլիտ (անգլ.՝ Harry Pollitt, նոյեմբերի 22, 1890[1], Դրոյլսդեն, Tameside, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հունիսի 27, 1960[1], Ավստրալիա), անգլիացի կոմունիստ քաղաքական գործիչ։
Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1906 թվականին դարձել է Անկախ բանվորական, 1912 թվականին՝ Բրիտանական սոցիալիստական կուսակցության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ մասնակցել է հակապատերազմական պրոպագանդային։ Եղել է 1915 թվականի Սաութհեմփթոնի նավաշինարանի բանվորների գործադուլի, 1918-1919 թվականին՝ Թեմզա գետի ավազանի Ֆաբրիկագործարանային ավագների և «Ձեռքե՜րդ հեռու Ռուսաստանից» շարժումների կազմակերպիչներից ու ղեկավարներից, Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության (ՄԲԿԿ, 1920) հիմնադիրներից։ 1922 թվականից ՄԲԿԿ ԿԿ-ի և ԿԿ-ի քաղբյուրոյի, 1943 թվականից՝ կոմկուսի ԳԿ և քաղկոմիտեի անդամ։ 1921-1924 թվականներին եղել է Պրոֆինտերնի Լոնդոնի բյուրոյի քարտուղար, 1924-1929 թվականներին՝ տրեդյունիոնիստական և լեյբորիստական ղեկավարության դեմ հանդես եկող «Փոքրամասնության շարժման» գլխավոր քարտուղար։ 1925 թվականին հեղափոխական գործունեության համար դատապարտվել է 12-ամսյա բանտարկության։ 1924-1943 թվականներին՝ Կոմինտերնի ԳԿ-ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 3-րդ, 5-7-րդ կոնգրեսներին։ 1929-1956 թվականներին եղել է ՍԲԿԿ գլխավոր քարտուղարը, 1956-1960 թվականներին՝ կոմկուսի ԳԿ-ի նախագահը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 361)։ ![]() |
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Հունիսի 27 մահեր
- 1960 մահեր
- Ավստրալիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ քաղաքական գործիչների մասին
- Մեծ Բրիտանիայի կոմունիստներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Կոմինտերնի գործիչներ
- Կաթվածից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա